Մենք տարբերվում ենք մեր քարոզչությամբ
1 Շատերը հարցնում են. «Ինչո՞վ են Եհովայի վկաները տարբերվում մյուս կրոններից»։ Ինչպե՞ս կպատասխանես այս հարցին։ Այդ մարդկանց հարկավոր է բացատրել, որ մենք ուրիշ կրոններից տարբերվում ենք Աստվածաշնչի վրա հիմնված մեր հավատալիքներով. իսկ երբևէ փորձե՞լ եք մարդկանց ուշադրությունը կենտրոնացնել մեր կատարած հանրային ծառայության վրա, որով նույնպես մենք տարբերվում ենք մյուս կրոններից (Մատթ. 24։14; 28։19, 20)։
2 Կարելի է ասել, որ այսօր կրոնասեր անհատներից քչերն են հակված իրենց հավատալիքների մասին մարդկանց պատմել։ Նրանք կարծում են, որ բավական է կառավարության օրենքներին հնազանդվելը, բարոյապես պարկեշտ կյանք վարելը կամ էլ բարիք գործելը։ Սակայն նրանք ոչ մի պարտավորվածություն չեն զգում մարդկանց աջակցություն ցույց տալու, որպեսզի նրանք էլ իմանան փրկության առաջնորդող Աստվածաշնչի ուսուցումների մասին։ Իսկ ի՞նչ տարբերություն կա մեր և նրանց միջև։
3 Մեր եռանդուն ծառայության և ուրիշ կրոնների գործունեությունների միջև խիստ հակադրություն գոյություն ունի։ Հարյուր տարուց ավելի է, ինչ Վկաները, վաղեմի քրիստոնյաներին ընդօրինակելով, ժրաջանորեն շարունակում են քարոզել բարի լուրը մինչև երկրի ծայրերը։ Այսպիսի գործունեության նպատակն է՝ հնարավորին չափ շատ մարդկանց օգնել, որպեսզի իրենց կյանքը Աստծո կամքի հետ ներդաշնակեցնեն (Ա Տիմոթ. 2։4; Բ Պետ. 3։9)։
4 Ինչպիսի՞ համբավ ունես դու։ Շրջապատում հայտնի՞ ես արդյոք որպես Աստծո Խոսքի եռանդուն քարոզիչ (Գործք 17։2, 3; 18։25)։ Շնորհիվ քո քարոզչական գործունեության՝ հարևաններդ կարո՞ղ են հեշտությամբ նկատել քո և իրենց կրոնի միջև եղած տարբերությունը։ Ճանաչվա՞ծ ես իբրև մեկը, ով հակված է իր ունեցած հույսը ուրիշների հետ կիսելու։ Կանոնավորաբար քարոզչությանը մասնակցելու գրաֆիկ ունե՞ս։ Հիշի՛ր, որ մենք տարբերվում ենք մյուսներից ոչ միայն Եհովայի անունը մեզ վրա կրելով, այլև նրա անունը հռչակելով և այդ անվան նշանակության համաձայն գործելով (Ես. 43։10)։
5 Աստծո և դրացու հանդեպ ունեցած մեր սերը մղում է մեզ մասնակցելու քարոզչական գործունեությանը (Մատթ. 22։37—39)։ Այդ է պատճառը, որ մենք Հիսուսի և իր առաքյալների նման օգտագործում ենք ցանկացած առիթ Թագավորության բարի լուրը մարդկանց հաղորդելու համար։ Եկեք շարունակենք ժրաջանորեն հաղորդել բարի լուրը նրանց, ովքեր ցանկանում են այն լսել։ Դա կօգնի անկեղծ անհատներին տեսնել «Աստուծոյ ծառայութիւն անողին եւ ծառայութիւն չ’անողին տարբերութիւնը» (Մաղ. 3։18)։