Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 10/99 էջ 8
  • Ինչպե՞ս կզրուցես հրեայի հետ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս կզրուցես հրեայի հետ
  • 1999 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Առաջարկո՞ւմ ես այս գրքույկները
    2012 Մեր թագավորական ծառայությունը
  • «Բարի լուր Աստծուց»
    2013 Մեր թագավորական ծառայությունը
  • Սովորեցնենք «Բարի լուր» գրքույկով
    2015 Մեր թագավորական ծառայությունը
  • Օգնենք նրանց, ովքեր դեռ պատրաստ չեն «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքով ուսումնասիրելու
    2013 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
1999 Մեր թագավորական ծառայությունը
km 10/99 էջ 8

Ինչպե՞ս կզրուցես հրեայի հետ

1 Առաջին դարում «Իսրայէլի որդիներից» շատերը դրականորեն արձագանքեցին Հիսուսի և նրա առաքյալների քարոզչությանը (Գործք 10։36)։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր բազում հրեաներ անկեղծորեն և սրտանց ընդունում են ճշմարտությունը ոչ միայն Իսրայելում, այլև Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում և ուրիշ երկրներում։ Կցանկանայի՞ր, որ ծագումով հրեա անհատներին քարոզելիս զրույցդ ավելի հաջող ընթանար։ Ներքոհիշյալ խորհուրդները կօգնեն քեզ ողջամիտ վկայություն տալ թե՛ կրոնասեր, և թե՛ ոչ կրոնասեր հրեաներին։

2 Կրոնասեր հրեայի քարոզելիս։ Նախ և առաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ կրոնասեր հրեաները հաճախ ավելի մեծ կարևորություն են տալիս ռաբբունական ավանդույթները պահելուն, քան որոշակի ուսուցումներ պարզաբանելուն։ Առհասարակ, նրանց համար ավանդույթները նույնքան հեղինակավոր են, որքան Գրությունները։ Հետևաբար, նրանց չի հետաքրքրում Աստվածաշնչի ուսուցումների մանրազնին ու խորը քննարկումը։ Նաև, այդպիսի հրեաները Աստվածաշունչն ընդունում են որպես զուտ քրիստոնեական գիրք։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում Աստվածաշնչի մասին խոսելիս օգտագործել «Եբրայերեն գրություններ», «Թորա» («Եբրայական անվանումով Աստվածաշնչի առաջին մասը, որը պարունակում է Մովսեսի հինգ գրքերը», ԺՀԲԲ) կամ «Սուրբ գրություններ» տերմինները։ Հրեաների համար հատուկ հրատարակվել է «Երբևիցե կլինի՞ աշխարհ առանց պատերազմի» (ռուս.) բրոշյուրը։

3 Ո՞ր թեմաները կարող են հետաքրքրել կրոնասեր հրեաներին։ Նրանք հավատում են, որ միայն մեկ Աստված գոյություն ունի, որը խիստ հետաքրքրվում է մարդկանցով։ Նրանք հավատում են նաև այն բանին, որ Աստված միջամտում է մարդկանց գործերին։ Այս տեսակետներն օգտագործելով՝ կարող ես հրեայի հետ խոսակցության ընդհանուր նյութ գտնել։ Բացի այդ, եթե ոչ բոլորը, գոնե նրանց մեծամասնությունը տեղյակ են Երկրորդ համաշխարհային պատերազմում հրեաների ջարդի և նրանց կրած տառապանքների մասին։ Նրանք զարմանում են, թե ինչո՛ւ Աստված հանդուրժեց այդ անարդարությունը և շահագրգռված են իմանալու, թե ե՛րբ վերջ կտրվի չարությանը։ Որպես պատասխան նման հարցադրումներին՝ կարող ենք հիշատակել, օրինակ, հրեաների մասսայական ջարդերի հետ զուգահեռ մեր եղբայրների կրած չարչարանքները։

4 Իհարկե, որպեսզի տանտիրոջը չվանենք, լավ կլինի հետաձգել Մեսիայի ով լինելու հարցի քննարկումը։ Փոխարենը՝ կարող ենք խոսել Իսրայելի պատմության մեջ Մովսեսի խաղացած դերի մասին և ապա հարցնել նրան, թե ընդունո՞ւմ է արդյոք, որ Մովսեսի տված հրահանգներն առ այսօր գործնական են։ Իսկ եթե գտնում ես, որ հարմար է Մեսիայի ով լինելը քննարկելը, այդ դեպքում կարող ես ընթերցել նախ՝ Բ Օրինաց 18։15–ը, որտեղ ասվում է. «Քո Եհովայ Աստուածը քո միջիցը քո եղբայրներիցը ինձ պէս մի մարգարէ վեր կ’կացնէ քեզ համար. նորան լսեցէք». ապա՝ հարցնել տանտիրոջը, թե ո՞ւմ ի նկատի ուներ Մովսեսը, երբ խոսեց իր «պէս մարգարէի» մասին։ Այնուհետև, ուշադրություն դարձրու «Աշխարհ առանց պատերազմի» բրոշյուրի 14–րդ էջի 17–րդ և 18–րդ պարբերություններում տրված որոշ կետերին։

5 Ոչ կրոնասեր հրեաները իրերին այլ կերպ են նայում։ Ոչ բոլոր հրեաներն են ընդունում հուդայականությունը։ Նրանցից շատերն աշխարհիկ մտածելակերպ ունեն և ավելի շատ հակված են հրեաներին իրենց մշակույթով, ավանդույթներով և կրթությամբ մյուս ազգերից բարձր դասելու, քան թե հրեական կրոնը գործնականում կիրառելու։ Նրանցից ոմանք ագնոստիկ են (մարդիկ, որոնք լիովին կամ մասնակիորեն ժխտում են աշխարհի ճանաչողության հնարավորությունը), ոմանք էլ նույնիսկ աթեիստ են։ Հետևաբար, Եբրայերեն գրություններից մեջբերումներ անելը քչերին կգրավի։ Ավելի արդյունավետ կլինի զրույցը սկսել այնպես, ինչպես ոչ կրոնասեր անհատի հետ։ Օրինակ՝ կարելի է բացատրել, թե Աստվածաշունչն ինչ առումով է մեր օրերում գործնական։ Եթե տանտերը չի հավատում, որ Աստվածաշունչը Աստծո ոգով ներշնչված գիրք է, կարող են օգտակար լինել մի քանի կետեր «Աշխարհ առանց պատերազմի» (ռուս.) բրոշյուրից, հատկապես 3–րդ էջի «Աստվածաշունչ. Աստծո՞ւց է ներշնչված» վերնագրով հոդվածից։

6 Հրեայի քարոզելիս կարող ես ասել.

◼ «Մեզանից շատերը մեծ ցավ են ապրել՝ կորցնելով իրենց սիրելի անհատներին։ Ինչպե՞ս եք կարծում, ի՞նչ է կատարվում մահվան պահին»։ Թույլ տուր պատասխանել։ Ապա տանտիրոջ ուշադրությունը հրավիրիր «Աշխարհ առանց պատերազմի» բրոշյուրի 22–րդ էջի «Մահը և հոգին. ի՞նչ են իրենցից ներկայացնում» վերնագրով շրջանակի վրա։ Այդ շրջանակում հանդերձյալ կյանքի մասին Գրությունների տեսակետը համեմատվում է ռաբբունական ուսմունքների հետ։ Դրանից հետո անդրադարձիր 23–րդ էջի 17–րդ պարբերությանը և ցույց տուր, որ, ըստ Գրությունների, մահացածները կյանքի կվերադարձվեն երկրային դրախտում։ Առաջարկիր բրոշյուրը։ Կրկնակի այցելություն կատարելիս կարող ես նահապետ Հոբի օրինակը բերել, որը հարության հույսն ուներ։ Նրա ուշադրությունը հրավիրիր 17–րդ պարբերության վերջում թվարկված Աստվածաշնչի համարների վրա և առաջարկիր որոշ ժամանակ անց կրկին այցելել՝ այդ համարները քննարկելու նպատակով։

7 «Մատթէոս», «Մարկոս» «Ղուկաս», «Յովհաննէս» և «Գործք Առաքելոց» գրքերում արձանագրված են դեպքեր այն հրեաների մասին, որոնք ընդունեցին ճշմարտությունը և դրա համաձայն գործեցին։ Այսօր էլ Եհովան հնարավորություն է ընձեռում հրեաներին՝ հավիտենական կյանքը ստանալու, ուստի, մնացած ազգերի նման, բազում անկեղծ հրեաների նույնպես հնարավորություն է տրված ճշմարիտ Աստծո՝ Եհովայի մասին սովորելու և Աստծո նոր աշխարհում հավիտյան ապրելու (Միք. 4։1—4)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը