Հունիս ամսվա ծառայողական հանդիպումները
Հունիսի 7–ով սկսվող շաբաթը
Երգ 150
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Աստվածապետական նորություններ։
15 րոպե. «Մենք ուսուցված ենք Եհովայից»։ Սահմանափակվիր մեկ րոպեից ոչ ավելի տևող ներածական խոսքերով, այնուհետև անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։ Ունկնդիրներին առաջարկիր պատմել, թե ինչ օգուտներ են քաղել Աստվածապետական ծառայության դպրոցից, Ռահվիրայական ծառայության դպրոցից, Թագավորական ծառայության դպրոցից և այլն։ Ընդգծիր, թե ինչպես են այս դպրոցները օգնել Եհովայի ժողովրդին ծառայության մեջ ավելի արդյունավետ լինելու հարցում։
20 րոպե. «Խնայիր ժամանակդ»։ Քննարկում ժողովի Գրքի ուսումնասիրության ղեկավարներից որևէ մեկի և մեկ–երկու փորձառու քարոզիչների միջև, որոնք պատմում են, թե ինչպես են բաշխում ժամանակը քարոզչությանը հնարավորին չափ շատ մասնակցելու համար։ Նրանք բացատրում են, թե որքան կարևոր է պրակտիկ ծրագիր կազմելը, և ուշադրություն են հրավիրում դրա անհրաժեշտության վրա։ Նրանք կիսվում են իրենց փորձառությամբ, թե ինչպես կարելի է խուսափել ավելորդ ժամանակ վատնելուց, օրինակ, առանց հապաղելու սկսել ծառայությունը, նախօրոք լավ պլանավորել և ծառայության ժամանակ չափից ավել չզրուցել զուգընկերոջ հետ։ Քննարկիր տեղի հանգամանքները և գործնական խորհուրդներ առաջարկիր, որոնք կօգնեն խնայել ժամանակը։
Երգ 21 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 14–ով սկսվող շաբաթը
Երգ 63
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
15 րոպե. Տեղական կարիքներ։
20 րոպե. «Կարո՞ղ ես օգնության ձեռք մեկնել»։ Երեցը քննարկում է ունկնդիրների հետ։ Ընդգրկիր խորհուրդներ, թե ինչպես կարելի է օգնել միայնակ ծնողներին՝ օգտվելով 1995 թ. հոկտեմբերի 8–ի «Արթնացե՛ք» ամսագրից (8, 9 էջեր, ռուս.)։ Խնդրիր որևէ մեկին իր երախտագիտությունը հայտնել ժողովի անդամներից ստացած օգնության համար։
Երգ 34 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 21–ով սկսվող շաբաթը
Երգ 57
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ցույց տուր, թե ինչպես կարելի է ամռան ամիսներին հաջողությամբ օգտվել «Երիտասարդների հարցերը» գրքից, երբ դեռահասներին տանը գտնելն ավելի հեշտ է։
17 րոպե. Ինչո՞ւ է Եհովան թույլ տալիս, որ իր ժողովուրդը հալածվի։ Երեցի ելույթը՝ հիմնված «Մեր թագավորական ծառայության» 1994 թ. փետրվարի 2, էջ 3, 4–ում զետեղված հոդվածի վրա (ռուսերենը՝ մայիս 1994, էջ 4—6)։ Ինչպես մարգարեացավ Հիսուսը, մենք պետք է ‘բոլոր ազգերի կողմից ատելի լինենք’ (Մատթէոս 10։22)։ Մենք հակառակության կարող ենք հանդիպել՝ ծառայությանը մասնակցելիս, մեր անհավատ հարազատների հետ շփվելիս կամ էլ աշխատանքի վայրում կամ դպրոցում նրանց հետ գործ ունենալիս, ովքեր չեն կիսում մեր հավատը։ Դրական երանգ պահպանելով՝ զեկուցողը բացատրում է, թե ինչո՛ւ է Եհովան թույլ տալիս նման հալածանքներ և հակառակություններ և թե ինչպե՛ս մեր տոկունությունը, վերջիվերջո, օրհնություններ կբերի։
18 րոպե. «Արդյոք տեսնում ես միայն արտաքի՞նը»։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Պատճառներ բեր, թե ինչո՛ւ է հարկավոր խուսափել ծառայության ժամանակ մեզ հանդիպող մարդկանց մասին հապճեպ կարծիքներ կազմելուց։ Հակիրճ կերպով քննարկիր, թե ինչ դաս ստացավ Հովնանը Եհովայից, երբ սխալ էր դատել այն մարդկանց մասին, որոնց անարժան էր համարել։ (Տես «Դիտարան» 1997, նոյեմբերի 1, էջ 27, պարբ. 17—19։) Ունկնդիրներին խնդրիր պատմել, թե ինչ տարբեր մարդկանց են հանդիպել իրենց տարածքում, և ինչպես են դրական տրամադրվածություն պահպանում նրանց հանդեպ՝ թողնելով դատը Եհովային։
Երգ 77 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 28–ով սկսվող շաբաթը
Երգ 85
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու հունիս ամսվա հաշվետվությունները հանձնելու մասին։ Խոսիր հուլիս ամսվա ընթացքում տարածվելիք գրականության մասին։ Ցույց տուր, թե որ բրոշյուրներից ժողովը մեծ քանակությամբ ունի, և դրանցից մեկ–երկու միտք ներկայացրու, որոնցից կարելի է օգտվել քարոզչական ծառայության ժամանակ։ Ընդգրկիր լավ պատրաստված ցուցադրում։
10 րոպե. «Հարցերի արկղ»։ Քննարկիր նաև «Մեր ծառայությունը» գրքի 68—70 էջերում ամփոփված նյութը (ռուս.)։
20 րոպե. Գնացեք այնտե՛ղ, ուր մարդիկ կան։ Ելույթ՝ հիմնված 1997 թ. «Տարեգըրքի» վրա, էջ 42—48 (ռուս.)։ Թեև մենք պետք է շարունակենք տնետուն մեր կանոնավոր ծառայությունը, սակայն երբ էլ լինի, որտեղ էլ որ լինի, սիրով ոչ պաշտոնական վկայություն տալու հնարավորություններ ենք փնտրում։ «Տարեգրքից» բեր օրինակներ այն մասին, թե ինչպես են ուրիշները ոչ պաշտոնական վկայություններ տվել լավ արդյունքներով՝ ավտոբուսում, փողոցում կամ ծովափում, կանգնած ավտոմեքենաների վարորդներին, բեռնատար մեքենաների կայաններին մոտենալով, հեռախոսով և նամակներով։ Եթե ժամանակը ներում է, խնդրիր ունկնդիրներին պատմել իրենց անձնական փորձառությունից։ Հորդորիր բոլորին օգտվել ցանկացած հնարավորությունից քարոզելու այնտեղ, որտեղ մարդիկ կան։
Երգ 33 և եզրափակիչ աղոթք։