Մարտ ամսվա ծառայողական հանդիպումները
Մարտի 1–ով սկսվող շաբաթը
Երգ 33
8 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
17 րոպե. «Ամբողջ աշխարհում նշվող Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն»։ Հարց ու պատասխան։ Նաև մեկնաբանություններ ներկայացնել «Դիտարան» ամսագրի 1997 թ. մայիսի 1–ի համարից, էջ 10, 11, պարբ. 10—14։ Ընդգծիր, թե Եհովայի մեծ սերն ինչպես է մղել իրեն՝ մեզ համար փրկանք հայթայթելու։
20 րոպե. Ապրիլ և մայիս ամիսներին օժանդակ ռահվիրայություն վերցնելու լուրջ պատճառներ։ Ծառայողական վերակացուն հանդես է գալիս ելույթով և ունկնդիրների հետ քննարկում անցկացնում՝ խրախուսելով բոլորին լուրջ ուշադրություն դարձնել օժանդակ ռահվիրայությանը։ Քննարկիր լիաժամ և օժանդակ ռահվիրաներից պահանջվող ժամերի քանակի փոփոխությունները, ինչպես ներկայացվում է «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1999 թ. հունվարի համարի 7–րդ էջում։ Այս բարեփոխությունը հնարավորություն կտա շատ շատերին՝ լիաժամ ծառայության առանձնաշնորհումից օգտվելու։ Բացատրիր, թե Քրիստոսի զոհաբերության հանդեպ մեր գնահատանքն ինչ առումով է ստիպում մեզ, որպեսզի ջանք չխնայենք ուրիշներին քարոզելու գործի համար (Բ Կորնթ. 5։14, 15)։ Այս տարի Հիշատակի երեկոն ընկնում է ապրիլ ամսվա առաջին օրը։ Ի՜նչ հիանալի առիթ է Թագավորության բոլոր քարոզիչների համար, որպեսզի մի ամբողջ ամիս ավելի ակտիվորեն մասնակցեն քարոզչական գործունեությանը։ Քննարկիր օժանդակ ռահվիրայության վերաբերյալ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1997 թ. և 1998 թ. փետրվար ամսվա ներդիրների հիմնական կետերը։ Ցույց տուր, թե ինչպես կարելի է այդ ներդիրներում տրված ծրագրերի օրինակները կիրառել։ Ներկայացրու ձեր տարածքում քարոզչական ծառայության հանդիպումները, որոնք լայն հնարավորություն են ընձեռում ուրիշների հետ ծառայությանը մասնակցելու համար։ Հորդորիր քարոզիչներին հանդիպումից հետո դիմում գրել օժանդակ ռահվիրայության համար։
Երգ 77 և եզրափակիչ աղոթք։
Մարտի 8–ով սկսվող շաբաթը
Երգ 38
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Ունկնդիրների հետ քննարկիր հարցերի արկղը։
20 րոպե. «Հրավիրիր նրանց, որ գան»։ Հարց ու պատասխան։ Ընդգծիր, որ միշտ պետք է նոր հետաքրքրված անհատներին առաջնորդել դեպի ժողովի հանդիպումները։ Ներկայացրու հետաքրքրվող անհատի հետ անցկացվող քննարկում՝ գործածելով «Գիտություն» գրքում զետեղված նյութը, էջ 159, պարբ. 20 և էջ 161, 162, պարբ. 5—8։ Հորդորիր բոլորին հատուկ ջանքեր գործադրել Աստվածաշունչն ուսումնասիրողներին և մյուս հետաքրքրվող անհատներին օգնելու, որպեսզի ներկա գտնվեն ապրիլի 1–ին կայանալիք Հիշատակի երեկոյին։ Ցույց տուր հրավերքի տպագրված մի օրինակ և բացատրիր, թե ինչպես կարելի է այն արդյունավետ կերպով գործածել։ Բոլորը պետք է այս շաբաթ սկսեն Հիշատակի երեկոյի թերթիկները տարածել։
15 րոպե. «Ինչպե՞ս կարող են ընտանիքի անդամները համագործակցել ժողովի հանդիպումներին մասնակցելու համար»։ Քննարկում որևէ ընտանիքի անդամների հետ։ Հոդվածի գլխավոր կետերը նշելով՝ նրանք բացատրում են, թե ինչպես կարելի է ընտանիքով պատրաստվել հանդիպումներին։ Պատմում են, թե ինչպես կարող են օգնել միմյանց ժողովներին մասնակցություն ունենալու և թե ինչ պետք է անեն ժամանակին հանդիպումներին հասնելու համար։
Երգ 95 և եզրափակիչ աղոթք։
Մարտի 15–ով սկսվող շաբաթը
Երգ 27
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Քննարկիր «Դուք ներկա լինելո՞ւ եք» շրջանակը։
15 րոպե. «Ծառայողական օգնականների արժեքավոր ծառայությունը»։ Ելույթը ներկայացվում է ընդունակ ծառայողական օգնականի կողմից։ Քննարկիր «Մեր ծառայությունը» գրքի 57—59 էջերում նշված կարևոր կետերը։ Բացատրիր, թե ծառայողական օգնականներն ինչ գործ են կատարում տեղի ժողովում։
20 րոպե. Օգուտներ քաղել «1999 թ. տարեգրքից»։ Քննարկում ամուսինների միջև։ Ամուսինը տեղեկացնում է, որ «Տարեգիրքը» առաջին անգամ որպես առանձին գիրք տպագրվել է 1927 թ.–ին և որ ավելի քան 70 տարի այն պարունակում է Եհովայի վկաների համաշխարհային հաշվետվությունը։ Նրանք նշում են 31–րդ էջի «1998 թ. ընդհանուր թիվը» շրջանակի կարևոր կետերը։ Ապա քննարկում են «Կառավարիչ մարմնից ստացած նամակ»–ը, էջ 3—5 և մեկնաբանում, թե ինչպես կպատասխանեն տրված քաջալերանքին։
Երգ 129 և եզրափակիչ աղոթք։
Մարտի 22–ով սկսվող շաբաթը
Երգ 162
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հայտարարիր այն անհատների անուն–ազգանունները, ովքեր ապրիլին կծառայեն որպես օժանդակ ռահվիրաներ։ Տեղեկացրու, որ դեռ շատ ուշ չէ դիմում գրելու համար։ Ներկայացրու ապրիլ ամսին ծրագրված քարոզչական ծառայության հանդիպումները։ Հորդորիր բոլորին մարտի 27–ից ապրիլի 1–ը հետևել Հիշատակի երեկոյի համար կազմված Աստվածաշնչի ընթերցանության ծրագրին, ինչպես որ նշվում է «Աստուածաշունչը Քննենք Ամէն Օր՝ 1999» բրոշյուրի մեջ և «1999 թ. օրացույց»–ում։
15 րոպե. Պատրաստվիր Հիշատակի երեկոյին։ Ելույթ։ Բոլորը պետք է ծրագրեն օգնություն ցույց տալ Աստվածաշունչն ուսումնասիրողներին և մյուս հետաքրքրվող անհատներին Հիշատակի երեկոյին ներկա գտնվելու համար։ Առաջին անգամ ներկա գտնվող անհատները գուցե չհասկանան, թե ով կարող է օգտվել խորհրդանիշներից կամ չգիտակցեն այդ արարողության կարևորությունը։ Քննարկիր դրա վերաբերյալ նյութը՝ տրված «Դիտարան»–ի 1996 թ. ապրիլի 1–ի համարում, էջ 6—8, և ցույց տուր, թե ինչպես կարող ենք օգնել նոր հետաքրքրված անհատին ըմբռնելու այս արարողության իմաստն ու նպատակը։ Ելույթը եզրափակիր «Հիշատակի երեկոյի համար հիշեցումներ» շրջանակի քննարկումով և նշիր Հիշատակի երեկոյի հետ կապված նախապատրաստությունների մասին։
20 րոպե. «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո»։ Երեցը երկու կամ երեք ընդունակ քարոզիչների հետ ցույց է տալիս բրոշյուրի արժեքը և թե այն ինչպես կարելի է գործածել։ Հավանաբար մենք արդեն լավ ծանոթ ենք այդ բրոշյուրին։ Դաշտի ծառայության ժամանակ բրոշյուրը արդյունավետ կերպով գործածո՞ւմ ենք։ Քարոզիչները քննարկում են հետևյալ հարցերը՝ ինչո՞ւ են շատերը հետաքրքրվում այս հարցով. հակառակ կեղծ կրոնի ուսուցումներին՝ ի՞նչ հույս է բացահայտվում բրոշյուրում. ինչպե՞ս կարող ենք գործածել կազմի վերջում տրված հարցերը, որպեսզի մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացնենք. ի՞նչ առիթներով կարող ենք առաջարկել բրոշյուրը։ Ներկայացնել մի օրինակ՝ գործածելով 27–րդ էջի 14–րդ պարբերության մեջ նշված Աստվածաշնչի համարները։ Հորդորիր բոլորին պատրաստ լինել բրոշյուրը արդյունավետ կերպով գործածելու համար։
Երգ 204 և եզրափակիչ աղոթք։
Մարտի 29–ով սկսվող շաբաթը
Երգ 63
12 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու մարտ ամսվա հաշվետվությունները հանձնելու մասին։ Ապրիլ ամսվա ընթացքում առաջարկելու ենք «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերը։ Ներկայացրու ամսագրերի ընթացիկ համարներ, նշիր հոդվածները, որոնք կարող են առաջարկվել, և հիշեցրու մի քանի հետաքրքիր մտքեր։ Բոլորը պետք է ունենան «Աստված պահանջում է» բրոշյուրը և այն գործածեն հետաքրքրվող մարդկանց հետ Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու համար։
15 րոպե. Տեղական կարիքներ։
18 րոպե. Ինչպե՞ս պետք է արձագանքենք տրված խորհրդին։ Ելույթը ներկայացնում է երեցը։ Բոլորս էլ խորհուրդներ ենք ստանում՝ կապված մեր վերաբերմունքի, վարքի, ընկերակցությունների կամ ժողովի գործունեություններին մասնակցելու հետ։ Երբեմն, խորհուրդ ստանալիս, մենք ընդդիմանում կամ վիրավորվում ենք։ Խորհուրդն ընդունելու և կիրառելու մեջ մեր պատրաստակամությունը կարող է վճռական դեր խաղալ հոգևորապես բարվոք վիճակում լինելու համար։ Քննարկիր այն հիմնական ազդակները, որոնք ցույց են տալիս, թե ինչու մենք պետք է ընդունենք և գնահատենք խորհուրդը (տես «Դիտարան» 01.07.87, էջ 25—28)։
Երգ 160 և եզրափակիչ աղոթք։