Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 3/99 էջ 1
  • Հրավիրիր նրանց, որ գան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հրավիրիր նրանց, որ գան
  • 1999 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Հանդիպումներին հաճախելը ի՞նչ է ասում մեր մասին
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչո՞վ են օգտակար Եհովայի վկաների հանդիպումները
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • «Ոգին ու հարսը ասում են՝ «ե՛կ»
    2010 Դիտարան
  • Ինչո՞ւ հավաքվել երկրպագության համար
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
1999 Մեր թագավորական ծառայությունը
km 3/99 էջ 1

Հրավիրիր նրանց, որ գան

1 Դարեր առաջ ազդարարված մի հրավեր այսօր ևս հնչում է աշխարհի 233 երկրներում. «Եկէք վեր գնանք Եհովայի սարը.... եւ նա կ’սովորեցնէ մեզ իր ճանապարհներիցը, եւ մենք կ’գնանք նորա շաւիղներումը» (Ես. 2։3)։ Մարդկանց՝ Եհովայի կազմակերպություն ուղղելն ամենալավ կերպերից մեկն է, որով կարող ենք օգնել նրանց կատարել հոգևոր առաջադիմություններ, որոնք հավիտենական կյանքի են առաջնորդում։

2 Հնարավոր է, որ քարոզիչներից ոմանք տատանվեն մարդկանց հրավիրել Թագավորության սրահ, քանի դեռ նրանք Աստվածաշնչի տնային ուսումնասիրության ընթացքում զգալի առաջադիմություններ չեն արել։ Այնուամենայնիվ, երբեմն կարող է պատահել, որ մարդիկ սկսեն ժողովներին հաճախել մինչև նրանց հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելը։ Առանց վարանելու պետք է սրտանց հրավիրենք և քաջալերենք մարդկանց՝ ներկա գտնվելու ժողովի հանդիպումներին։

3 Ինչ պետք է անենք։ Եթե քո ժողովը ունի տեղեկատվական թերթիկներ, օգտվիր դրանցից, որպեսզի հաղորդես մարդկանց տեղի ժողովի հանդիպումների մասին։ Նշիր, որ հանդիպումների մուտքն անվճար է, և ոչ մեկից երբեք հանգանակություն չի հավաքվում։ Բացատրիր, թե ինչպես են անցկացվում հանդիպումները։ Նշիր նաև, որ դրանք իրականում Աստվածաշնչի ուսումնասիրությունների դասընթացներ են և որ ուսումնասիրվելիք նյութը տրամադրվում է, որպեսզի բոլորը հետևեն ուսումնասիրությանը։ Ուշադրություն դարձրու այն բանի վրա, որ այնտեղ ներկա են լինում տարբեր ծագում ունեցող և տարբեր խավի մարդիկ։ Հիշատակիր, որ այդ մարդիկ իրենց շրջապատի բնակիչներն են. այնտեղ հրավիրվում են բոլորը։ Մենք պետք է հրավիրենք այն անհատներին, ում հետ ուսումնասիրում ենք Աստծո Խոսքը՝ առաջարկելով նրանց մեր աջակցությունը, որպեսզի անպայման ներկա գտնվեն հանդիպումներին։

4 Աստվածաշնչում արձանագրված վերջին խոսքերից մեկը կյանքի համար հայթայթված Եհովայի նախապատրաստումներին մասնակցելու ջերմ հրավեր է. «Հոգին եւ հարսն ասում են. Եկ.... եւ նա որ ծարաւ է՝ թող գայ, եւ նա որ կամենում է՝ առնէ կեանքի ջուրը ձրի» (Յայտն. 22։17)։ Ուրեմն, մենք էլ պետք է հրավիրենք մարդկանց, որպեսզի ներկա գտնվեն մեր հանդիպումներին։

5 Եսայիա 60։8–ում ներկայացվում է մի մարգարեական նկարագրություն, թե Աստծո ժողովրդի ժողովները այցելում են հարյուր հազարավոր նոր փառաբանողներ, որոնք, ինչպես աղավնիներ, «թռչում են ամպի պէս, եւ աղաւնիների պէս՝ դէպի իրանց վանդակները»։ Բոլորս էլ կարող ենք նոր անհատների հրավիրել մեր հանդիպումներին մասնակցելու և լավ ընդունելություն ցույց տալ նրանց։ Այսպես վարվելով՝ մենք կհամագործակցենք Եհովայի հետ, քանի որ նա արագացնում է իր ժողովրդին հավաքելու գործը (Ես. 60։22)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը