Նոյեմբեր ամսվա ծառայողական հանդիպումները
Նոյեմբերի 2–ով սկսվող շաբաթը
Երգ 38
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունից»։ Երկրի և տեղական ժողովի հունիս ամսվա ծառայողական հաշվետվություն։
15 րոպե. «Բոլորը պետք է ‘սրտանց ընդունեն խոսքը’»։ Հարց ու պատասխան։ Օգտագործիր լրացուցիչ խորհուրդներ՝ օգտվելով 1996 թ. հունիս ամսվա «Մեր թագավորական ծառայության» ներդիրից (պարբ. 21)։
20 րոպե. «Ցանկանում եմ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել»։ Ծառայողական վերակացուի քննարկումը ունկնդիրների հետ։ Բացատրիր, թե ձեր ժողովն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու միացյալ ուժերով կրկնակի այցելություններ կատարելու համար։ Փորձված քարոզիչները հնարավորին չափով կարող են համագործակցել նոր քարոզիչների հետ։ Կրկնիր 1998 թ. օգոստոս ամսվա «Մեր թագավորական ծառայության» ներդիրի խորհուրդները (պարբ. 12—15)։ Ընդունակ մի քարոզիչ թող ներկայացնի, թե ինչպես կարելի է կրկնակի այցելության ժամանակ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկել։ Քաջալերիր բոլորին փորձել նոր ուսումնասիրություն սկսել։
Երգ 35 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 9–ով սկսվող շաբաթը
Երգ 187
13 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հաշվետվություն։ Հարցերի արկղ։
15 րոպե. Տեղական կարիքներ։
17 րոպե. «Ամրացրեք միմյանց՝ մեկնաբանություններ տալով հանդիպումներին»։ Հարց ու պատասխան։ Բացատրիր, թե ինչպես են մեկնաբանությունները նպաստում մեր հոգևոր առաջխաղացմանը (տես «Դպրոցի ուղեցույց», 38–րդ դաս, պարբ. 4, ռուս.)։ Թող պատմեն, թե ինչպես են ոմանք հաղթահարել մեկնաբանություններ տալու խնդիրը և ինչպես են օրհնվել՝ հանդիպումներին մասնակցելով։
Երգ 51 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 16–ով սկսվող շաբաթը
Երգ 182
8 րոպե. Տեղական հայտարարություններ։
20 րոպե. «Ղեկավարություն վերցնող վերակացուներ՝ Աստվածապետական ծառայության դպրոցի վերակացու»։ Ելույթով հանդես է գալիս դպրոցի վերակացուն։ Քննարկիր «Դպրոցի ուղեցույց» գիրքը (էջ 10—11, պարբ. 6—12, ռուս.)։
17 րոպե. «Արդյունավե՛տ եղիր ծառայության մեջ»։ Հարց ու պատասխանով քննարկել ներդիրի 1—7 պարբերությունները։ Կենտրոնացիր այն կետերի վրա, որոնք հատկապես ձեր տարածքին են վերաբերվում։
Երգ 167 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 23–ով սկսվող շաբաթը
Երգ 89
8 րոպե. Տեղական հայտարարություններ։ Պատմիր 1998–ի օգոստոսի 8–ի «Արթնացե՛ք» ամսագրի (ռուս.) վերջին էջում բերված օրինակները, թե «Մեծագույն Մարդը» գիրքն ինչպիսի ներգործություն է թողել մարդկանց վրա։ Բոլոր քարոզիչները պետք է պատրաստ լինեն տարածելու այս գիրքը հնարավորություն ստեղծվելու դեպքում։
17 րոպե. «Արդյունավե՛տ եղիր ծառայության մեջ»։ Հարց ու պատասխանով քննարկել ներդիրի 8—21 պարբերությունները։ Կենտրոնացիր այն կետերի վրա, որոնք հատկապես ձեր տարածքին են վերաբերվում։
20 րոպե. Ինչպես Աստվածաշնչի ընթերցանությունն ավելի արդյունավետ դարձնել։ Ելույթը հիմնված է «Դիտարան» ամսագրի 1995 թ. օգոստոսի 1–ի համարի վրա (էջ 13)։ Ընդգծիր Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանության շնորհիվ ստացած հոգևոր օգուտները։ Կրկնիր առաջարկված խորհուրդները և քննարկիր, թե ինչպես կարելի է դրանք կիրառել։ Հրավիրիր երկու–երեք քարոզիչների պատմելու Աստծո Խոսքի կանոնավոր ընթերցանությունից իրենց ստացած օգուտների մասին։
Երգ 46 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 30–ով սկսվող շաբաթը
Երգ 64
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու բոլոր քարոզիչներին հանձնել ծառայության հաշվետվությունները։ Ովքեր նոյեմբերի ընթացքում Աստվածաշնչի ուսումնասիրություն չեն սկսել, քաջալերիր քայլեր ձեռնարկել դեկտեմբերին սկսելու համար։ Ընդունակ մի քարոզիչ կրկնակի այցելության ցուցադրություն թող ներկայացնի՝ օգտվելով «Գիտություն» գրքի 19–րդ էջի շրջանակից։ Քարոզիչը բացատրում է, թե ինչպես կարելի է օգտվել այդ գրքից Աստվածաշնչի ուսմունքները հասկանալու համար և ուսումնասիրություն է սկսում։
15 րոպե. Լավագույն կերպով օգտվիր Եհովայի վկաների 1999 թ. օրացույցից։ Ելույթ։ Քննարկիր օրացույցի առանձնահատկությունները. 1) Աստվածաշնչի նշանակալի դեպքերի և ուսուցումների հրաշալի պատկերները, 2) Աստվածապետական ծառայության դպրոցի Աստվածաշնչի շաբաթական ընթերցանության ծրագիրը, 3) Հիշատակի երեկոյին նախորդող շաբաթվա Աստվածաշնչի լրացուցիչ ընթերցանության ծրագիրը, 4) առաջիկա գրավոր կրկնողության ծանուցումը, 5) ամսագրերով ծառայությանը կանոնավորաբար մասնակցելու հիշեցումները։ Քննարկիր, թե ինչպես կարելի է լրացնել ազատ տարածությունը՝ նշելով դաշտի ծառայությանը մասնակցելու ծրագիրը, ծառայած ժամերը և ուրիշների հետ համագործակցելու պայմանավորվածությունը, ժողովում ստացած հանձնարարությունները, շրջանային վերակացուի այցելությունները և գալիք համաժողովները։ Տանը կամ աշխատավայրում տեսանելի տեղում օրացույցը կախելով՝ ճշմարտության մասին խոսելու հնարավորություն կարող է ստեղծվել։
15 րոպե. Օգտվիր նոր բրոշյուրից՝ «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո»։ Քննիր բրոշյուրի ուշագրավ կետերը։ Այնտեղ հետազոտվում է, թե որտեղից են գալիս հոգու անմահության ուսմունքի արմատները և թե ինչպես է այս գաղափարը դարձել աշխարհի գրեթե բոլոր կրոնների անբաժանելի մասը։ Բրոշյուրը հմտորեն բացատրում է, թե Աստվածաշունչն ինչ է ասում հոգու մասին, ինչու ենք մահանում, ինչ վիճակում են գտնվում մահացածները, ինչ հույս գոյություն ունի մահից հետո և ինչու է հարկավոր իմանալ ճշմարտությունն այս հարցերի շուրջ։ Անհրաժեշտ է, որ բալորը կարդան այս բրոշյուրը։ Ունկնդիրների ուշադրությունը դարձրու բրոշյուրում զետեղված քառասուն պատկերներից մի քանիսին, ինչպես նաև յուրաքանչյուր մասի սկզբում արված մեջբերումներին, որոնք կարելի է օգտագործել անհատին հետաքրքրելու համար։ Ցույց տուր, թե ինչպես կարելի է ներկայացնել բրոշյուրի վերջին բաժինը՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկելիս։ Հրավիրիր քարոզիչներին մեկնաբանելու, թե ինչպես են պատրաստվում օգտագործել նոր բրոշյուրը ծառայության մեջ։
Երգ 121 և եզրափակիչ աղոթք։