Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 11/98 էջ 7
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 1998 Մեր թագավորական ծառայությունը
1998 Մեր թագավորական ծառայությունը
km 11/98 էջ 7

Հայտարարություններ

◼ Նոյեմբեր ամսին նախատեսված է տարածել «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը, ինչպես նաև «Ինչպե՞ս է առաջացել կյանքը՝ բարեշրջությա՞մբ, թե՞ արարչությամբ» կամ «Դուք կրնաք յաւիտեան ապրիլ երկրային դրախտի մը մէջ» գրքերը։ Դեկտեմբեր. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Կարելի է նաև առաջարկել «Աստուածաշունչը Աստուծո՞յ Խօսքն է, թէ՝ Մարդոց», «Աստուածաշունչի Պատմութիւններու Հաւաքածոյ», «Երբևիցե ապրած մեծագույն Մարդը» և «Դուք կրնաք յաւիտեան ապրիլ երկրային դրախտի մը մէջ» գրքերը։ Հունվար. «Լսեցե՛ք Մեծագույն Ուսուցչին», «Միացած՝ Միակ Ճշմարիտ Աստուծոյ Պաշտամունքին Մէջ» գրքերը, «Ահա Ամէն Բաները Նոր կ’Ընեմ» բրոշյուրը։ Փետրվար. «Ընտանեկան Ուրախութեան Գաղտնիքը»։ Մարտ. «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Ուշադրությունդ կենտրոնացրու նրա վրա, որպեսզի սկսես տնային ուսուցում։ Բացի դրանից կարելի է առաջարկել 192 էջանոց ցանկացած գիրք։ Ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերի առանձին համարներ։ Հետաքըրքրություն ցուցաբերելու դեպքում կարելի է առաջարկել «Աստված պահանջում է» բրոշյուրը։ Ձգտիր Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։

◼ Վերջին ժամանակներում ճանապարհորդություններ կատարելն ավելի մատչելի է դարձել, և մեր եղբայրներից շատերն են հաճախում այլ երկրներ։ Հաճախ նրանք տեղեկությունների համար դիմում են Ընկերության մասնաճյուղերին։ Վերջիններս հաճույքով տրամադրում են Թագավորության սրահների հասցեները և հանդիպումների անցկացման ժամերը՝ օգնելով տեղական ժողովների հետ կապ ստեղծելու։ Նաև տեղեկություն է տրվում մասնաճյուղերը այցելելու նպատակով։ Սակայն, հաղորդվում է, որ ճանապարհորդությունների հետ կապված կազմակերպչական հարցերի և բնակարանների ապահովման վերաբերյալ, տեղի տեսարժան վայրերի և այլ հարցերի շուրջ շատ հարցումներ են արվում։ Մասնաճյուղերն իրենց տրամադրության տակ չունեն նման տեղեկություններ, ինչպես նաև ժամանակ այդպիսի հարցերի մասին տեղեկություն տալու համար։ Այցելուներին խորհուրդ է տրվում դիմել ճանապարհորդական հարցերով զբաղվող գրասենյակներին և տուրիստական գործակալություններին, որտեղից հնարավոր է տեղեկություններ ստանալ։

◼ Սկսած 1998 թ. սեպտեմբերից «Մեր թագավորական ծառայության» ամսական թերթիկները հրատարակվում են արևելահայերեն, ղրղզերեն և օսեթերեն լեզուներով։

◼ «Ո՞րն է կյանքի իմաստը» բրոշյուրն ուսումնասիրելուց հետո գրքի ուսումնասիրությանը քննարկվելու է «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը» բրոշյուրը։

◼ Լույս են տեսել նոր գրականություններ.

«Երիտասարդների հարցերը՝ գործնական խորհուրդներ» ​—էստոներեն, լատվիերեն, լիտվերեն

«Կապրի՞ այս աշխարհը» (T–19) ​—աբխազերեն, ադրբեջաներեն

«Կյանքը խաղաղ նոր աշխարհում» (Т–15) —աբխազերեն

«1986—1995 թթ. «Դիտարանի» հրատարակությունների ցանկը» ​—գերմաներեն

«1997 թ. «Դիտարանի» հրատարակությունների ցանկը» ​—անգլերեն

«Ինչպե՞ս գտնել դրախտի ճանապարհը (մահմեդականների համար) ​—կաբարդիներեն

«Ո՞վ է իրականում իշխում աշխարհի վրա» (Т-22) ​—աբխազերեն

«Պատասխանատո՞ւ ենք արդյոք Աստծո առաջ, թե՞ ամեն ինչ ճակատագրի ձեռքում է» (Т-71, մահմեդականների համար) ​—ադրբեջաներեն

«Ինչո՞ւ կարող եք վստահել Աստվածաշնչին» (Т-13) ​—աբխազերեն

«Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա» ​—աբխազերեն, թուրքմեներեն

«Մեծագույն անունը» (Т–72, մահմեդականների համար) ​—ադրբեջաներեն

«Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը» ​—ռուսերեն

«Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» ​—լիտվերեն

«Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում» ​—աբխազերեն, անգլերեն (Բրայլի գրատիպ)

«Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո» ​—արաբերեն, իվրիտերեն, պարսկերեն

◼ Լույս է տեսել նոր ձայներիզ.

«Ձեր աչքը անեղծ պահեք» (1997 թ. նահանգային համաժողովի դրաման) —անգլերեն

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը