Հարցերի արկղ
◼ Ե՞րբ կարելի է հաշվետվության մեջ նշել Աստվածաշնչի նոր ուսումնասիրության մասին, և ո՞վ կարող է գրանցել այն։
Աստվածաշնչի տնային նոր ուսումնասիրությունը հաշվետվության մեջ կարելի է գրանցել միայն այն դեպքում, եթե առաջին այցելությունից հետո արդեն երկու անգամ ուսումնասիրություն է անցկացվել, ինչպես նաև այն դեպքում, եթե հիմքեր կան հավատալու, որ ուսումնասիրությունը կշարունակվի։ «Ուսումնասիրության հաշվետվություն» բլանկը պետք է լրացնել ամեն ամիս և հանձնել։
Ամեն անգամ պետք է գրանցվեն մեկ կրկնակի այցելություն և Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելուն տրամադրված ժամերը։ Եթե հանգամանքների բերումով մեկ ուրիշ քարոզիչ էլ համագործակցի ուսումնասիրություն անցկացնողի հետ, և եթե երկուսն էլ հավասարապես մասնակցեն ուսումնասիրությանը, ապա երկուսն էլ կարող են ժամ գրանցել։ Սակայն միայն ուսումնասիրությունը անցկացնողն է գրանցում կրկնակի այցելության ու Աստվածաշնչի ուսումնասիրության սյունակում։ Ընդհանրապես, հարկ չկա, որ Աստվածաշնչի տնային ուսումնասիրությանը մասնակցեն երկուսից ավելի քարոզիչներ։
Առանձին դեպքերում ժողովի Ծառայողական կոմիտեի երեցներից մեկը կարող է խնդրել քարոզիչներից որևէ մեկին Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել արդեն մկրտված, բայց քրիստոնեական ծառայության մեջ ոչ ակտիվ անհատի հետ։ Նման ուսումնասիրության նպատակը օգնության կարիք զգացող այդպիսի անհատներին աջակցություն ցույց տալն է՝ Ընկերության կողմից նախատեսվածի համաձայն։ Նման դեպքերում ծառայության հաշվետվության մեջ կարելի է գրանցել ուսումնասիրությունը, կրկնակի այցելությունը և ժամը (տե՛ս «Մեր ծառայությունը» գիրքը, էջ 103, 104, ռուս. և «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1998 թ. նոյեմբերի համարում «Հարցերի արկղ»–ը)։
Ծնողները պատասխանատվություն են կրում Եհովայի առջև իրենց երեխաներին ճշմարիտ երկրպագության մասին սովորեցնելու և դրա համաձայն նրանց դաստիարակելու հարցում (Բ Օրին. 4։9; Եփես. 6։4)։ Հաջողության հասնելու մեթոդներից մեկը կանոնավորաբար Աստվածաշնչի ընտանեկան ուսումնասիրություն անցկացնելն է։ Եթե այն անցկացվում է ընտանիքի չմկրտված անդամների հետ, ապա ընտանիքի գլուխը կամ ծնողներից որևէ մեկը կարող են կանոնավորաբար անցկացվող Աստվածաշնչի ընտանեկան ուսումնասիրությունը ծառայության հաշվետվության մեջ գրանցել։ Ուսումնասիրությունն անցկացնելու դեպքում հաշվետվության մեջ կարելի է գրանցել նաև շաբաթական մեկ ժամ և մեկ կրկնակի այցելություն։