Մեր որոշումն է՝ հետամուտ լինել Եհովային հաճելի կյանքի ուղուն
1 «Աստվածահաճո կյանքի ուղին» համաժողովների գագաթնակետերից մեկը եզրափակող ելույթի ժամանակ ընդունված բանաձևն էր։ Այն սկսվում էր հետևյալ հայտարարությամբ. «Մենք.... լիովին համոզված ենք, որ Աստծո ուղին կյանքի լավագույն ճանապարհն է»։ Եկեք վերհիշենք բանաձևի մի քանի գլխավոր կետերը, որոնց պատասխանեցինք՝ այո՛։
2 Մենք վճռել ենք Եհովայի առջև անարատ մնալ և չպղծվել աշխարհի կողմից։ Պետք է շարունակենք Աստծո կամքը մեր կյանքում առաջին տեղը դնել։ Նրա Խոսքը կյանքում որպես ուղեցույց կիրառելով՝ չպետք է շեղվենք ոչ աջ, ոչ էլ ձախ. այդպես վարվելով՝ կհաստատենք Աստծո ուղու գերազանցությունը աշխարհի առաջարկած ուղիներից։
3 Աշխարհն, ընդհանուր առմամբ, արհամարհում է աստվածահաճո կյանքի ուղին և հնձում է դրա հետևանքները (Երեմ. 10։23)։ Ուստի, մենք պետք է շարունակենք սովորել մեր մեծագույն Ուսուցչից՝ Եհովայից, որն ասում է. «Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք» (Ես. 30։21)։ Գրությունների վրա հիմնված, Եհովային հաճելի կյանքի ուղին ցանկացած առումով լավագույնն է։ Այդ ուղիով ընթանալու համար անհրաժեշտ է կիրառել այն ամենը, ինչ որ Եհովան սովորեցնում է մեզ։
4 Եհովայի կրթական հիանալի ծրագիրը։ Եհովան մեզ օգնում է ըմբռնել կյանքի իրական իմաստը և երջանկություն ձեռք բերել։ Նրա օգնությամբ կյանքում կատարելագործվում ենք մտավոր, բարոյական և հոգևոր առումով. սովորում ենք խաղաղությամբ ապրել մեր եղբայրների, հարազատների և բարեկամների հետ։ Աստված այդ ամենն անում է իր ուղեցույցի՝ Աստվածաշնչի և իր կազմակերպության միջոցով։
5 Այդ ամենից օգտվելու հարցում անչափ կարևոր դեր են խաղում ժողովի հանդիպումները։ Բոլոր հինգ հանդիպումներին կանոնավորաբար ներկա գտնվելով և մեր մասնակցությունը բերելով՝ որպես բարի լուրի քարոզիչներ, բազմակողմանի ուսուցում և ողջամիտ կրթություն ենք ստանում քրիստոնեական կյանքում (Բ Տիմոթ. 3։16, 17)։ Մեր մեծագույն Ուսուցիչը ապահովում է մեզ աստվածապետական կրթությամբ նաև շրջանային և նահանգային համաժողովների միջոցով։ Մենք երբեք չպետք է բաց թողնենք որևէ հանդիպում կամ միջոցառում, եթե մեր առողջությունն ու հանգամանքները թույլ են տալիս ներկա գտնվել։
6 Եկեք շարունակենք ջանասիրաբար ընթանալ աստվածահաճո կյանքի ուղիով՝ Եհովային փառաբանելով և հավիտենական օգուտներ քաղելով (Ես. 48։17)։