Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 3/1 էջ 8–10
  • Ինչպես դառնալ Աստծու զավակը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես դառնալ Աստծու զավակը
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս Աստծու ընտանիքը պառակտվեց
  • Բաժանված զավակները միավորվում են
  • Աստծու երկրային զավակները
  • Ինչպես կարող եք միավորվել ձեր Հոր հետ
  • Ինչպես կարող եք գտնել ձեր իսկական ընտանիքին
  • Գնահատիր քո տեղը Եհովայի ընտանիքում
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովայի նպատակը հասնում է իր փառավոր կատարմանը
    Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն
  • Աստծո Թագավորությունը որպես երկրի նոր իշխանություն
    2000 Դիտարան
  • Եհովայի նպատակը անպատճառ կիրականանա
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2008 Դիտարան
w08 3/1 էջ 8–10

Ինչպես դառնալ Աստծու զավակը

ԿՈՐԵԱԿԱՆ պատերազմից մոտ 30 տարի անց կորեական զանգվածային լրատվական միջոցները մի հաղորդում հեռարձակեցին, որն օգնեց շատերին գտնել իրենց ընտանիքի անդամներին, որոնց նրանք կորցրել էին պատերազմի տարիներին։ Ինչպիսի՞ն եղավ արդյունքը։ Ավելի քան 11 000 հոգի արցունքներով, բացականչություններով և գրկախառնություններով միացան իրենց հարազատներին։ «Կորիա թայմս» թերթում գրվեց. «Նախկինում երբեք կորեացիները անսպասելիորեն ու միաժամանակ այսքան շատ ուրախության արցունքներ չեն թափել»։

Բրազիլիայում Սեզար անունով մի տղայի մանուկ հասակում պարտքի դիմաց տվել էին ուրիշներին։ Սեզարն անչափ ուրախացավ, երբ մոտ տասը տարի անց գտավ իր մորը։ Նա հեռացավ իրեն որդեգրած հարուստ ծնողներից, որպեսզի ապրի իր մոր հետ։

Որքա՜ն են ուրախանում միմյանց կորցրած ընտանիքի անդամները, երբ բաժանումից հետո գտնում են իրար։ Աստվածաշնչում նկարագրվում է, թե ինչպես են մարդիկ բաժանվել Աստծու ընտանիքից։ Այնտեղ նաև ասվում է, թե ինչպես են նրանք այժմ ուրախությամբ միավորվում Աստծու ընտանիքի հետ։ Ինչպե՞ս է տեղի ունեցել այդ բաժանումը։ Եվ ինչպե՞ս կարող եք դուք նույնպես վայելել միավորման այդ ուրախությունը։

Ինչպե՞ս Աստծու ընտանիքը պառակտվեց

Արարչի՝ Եհովա Աստծու մասին սաղմոսերգուն ասաց. «Կեանքի աղբիւրը քեզ մօտ է» (Սաղմոս 36։9)։ Եհովան մեծ տիեզերական ընտանիքի Հայրն է, որը բաղկացած է հավատարիմ բանական արարածներից։ Այդ ընտանիքի մեջ մտնում են նրա ոգեղեն որդիները՝ հրեշտակները, որոնք կազմում են ընտանիքի երկնային մասը, և նրա երկրային զավակները, որոնք կազմում են ընտանիքի երկրային մասը։

Ինչպես քննարկվեց նախորդ հոդվածում, երբ Աստծու առաջին երկրային որդին՝ Ադամը, ըմբոստացավ, մարդկությունը, ցավոք, բաժանվեց սիրող Հորից ու Արարչից (Ղուկաս 3։38)։ Այդ ըմբոստության պատճառով Ադամն իրեն ու իր ապագա ժառանգներին զրկեց Աստծու զավակները լինելու առանձնաշնորհումից։ Աստված իր ծառա Մովսեսի միջոցով նկարագրեց կատարվածի հետևանքները. «Ապականուեցան նորա դէմ. [Աստծու] որդիքը չեն. իրանցն է արատը»։ «Արատը»՝ մեղքը, մարդկանց օտարացրեց Աստծուց, որը սուրբ է ու կատարյալ բոլոր առումներով (Բ Օրինաց 32։4, 5; Եսայիա 6։3)։ Ուստի ինչ–որ իմաստով մարդկությունը դարձավ որբ և զրկվեց հորից (Եփեսացիներ 2։12)։

Մարդկանց՝ Աստծուց օտարացած լինելու աստիճանը ցույց տալու համար Աստվածաշունչը Աստծու ընտանիքից դուրս գտնվողներին կոչում է «թշնամիներ» (Հռոմեացիներ 5։8, 10)։ Լինելով Աստծուց բաժանված՝ մարդիկ տառապանքներ են կրել Սատանայի դաժան իշխանության տակ և ենթարկվել են իրենց ժառանգած մեղքի ու անկատարության կործանարար ազդեցությանը (Հռոմեացիներ 5։12; 1 Հովհաննես 5։19)։ Կարո՞ղ են մեղավոր մարդիկ Աստծու ընտանիքի անդամներ դառնալ։ Կարո՞ղ են արդյոք անկատար արարածները Աստծու զավակները դառնալ լիակատար իմաստով, ինչպես Ադամն ու Եվան էին մեղք գործելուց առաջ։

Բաժանված զավակները միավորվում են

Սիրուց մղված՝ Եհովան միջոցներ ձեռնարկեց հօգուտ իրեն սիրող անկատար մարդկանց (1 Կորնթացիներ 2։9)։ Պողոս առաքյալը գրում է. «Աստված Քրիստոսի միջոցով աշխարհն իր հետ էր հաշտեցնում՝ հաշվի չառնելով նրանց հանցանքները» (2 Կորնթացիներ 5։19)։ Ինչպես քննարկվեց նախորդ հոդվածում, Եհովա Աստված Հիսուս Քրիստոսին որպես փրկանք տվեց մեր մեղքերի համար (Մատթեոս 20։28; Հովհաննես 3։16)։ Երախտագիտության զգացումով լի՝ Հովհաննես առաքյալը գրեց. «Տեսե՛ք, թե ինչպիսի սեր է մեր Հայրը մեզ տվել, որպեսզի մենք Աստծու զավակներ կոչվենք» (1 Հովհաննես 3։1)։ Այսպիսով հնազանդ մարդկանց հնարավորություն տրվեց նորից դառնալու Եհովայի ընտանիքի անդամները։

Թեև Աստծու ընտանիքին միանալով՝ բոլոր մարդիկ միություն կվայելեն իրենց երկնային Հոր հոգատար ձեռքի տակ, նկատի առեք, որ Աստվածաշունչը նկարագրում է նրանց որպես երկու խմբերում հավաքվածների։ Կարդում ենք. «[Դա] ներդաշնակ է [Աստծու] բարեհաճությանը,.... որը նա նպատակադրեց իր մեջ՝ նշանակված ժամանակները լրանալուն պես հաստատելու մի տնօրինություն, այսինքն՝ ամեն ինչ նորից համախմբել Քրիստոսում՝ երկնքում եղողները և երկրի վրա եղողները» (Եփեսացիներ 1։9, 10)։ Ինչո՞ւ է Աստված այդպես տնօրինում ամեն բան։

Այն, թե ինչպես է Եհովան իր զավակներին հավաքում երկու խմբերի մեջ, իրականում նպաստում է իր ընտանիքի ներդաշնակությանը։ Դժվար չէ հասկանալ, թե ինչու։ Աստծու ընտանիքն այնքան մեծ է, որ այն կարելի է համեմատել մի ազգի հետ։ Ցանկացած ազգի միջից քչերն են ընդգրկվում կառավարության կազմի մեջ, իսկ մյուսները սիրով ենթարկվում են կառավարության հաստատած օրենքներին ու կանոններին։ Ինչ խոսք, մարդկային ոչ մի կառավարություն իրական խաղաղություն չի բերել, սակայն Աստված իր ընտանիքի համար կատարյալ կառավարություն է հաստատել։ Առաջին խումբը՝ «երկնքում եղողները», Եհովա Աստծու զավակներն են, որոնց նա ընտրում է երկնքում կառավարություն, կամ՝ Թագավորություն հաստատելու համար։ Երկնքից «նրանք կթագավորեն երկրի վրա» (Հայտնություն 5։10)։

Աստծու երկրային զավակները

Եհովան նաև հավաքում է «երկրի վրա եղողներին», այսինքն՝ միլիոնավոր մարդկանց աշխարհի տարբեր ծայրերից, որ նրանք ի վերջո դառնան իր երկրային զավակները։ Լինելով բարի Հայր՝ նա սովորեցնում է նրանց իր ուղիները, որպեսզի նրանք միության մեջ գտնվեն միմյանց հետ, թեև տարբեր ազգերի են պատկանում։ Նույնիսկ բռնի, եսասեր, անբարո ու Աստծուն անհնազանդ մարդկանց է հրավեր տրվում, որ «հաշտվեն Աստծու հետ» (2 Կորնթացիներ 5։20)։

Իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց մասին, ովքեր մերժում են որպես Աստծու զավակներ նրա հետ հաշտվելու հրավերը։ Իր ընտանիքում խաղաղություն և ներդաշնակություն ապահովելու նպատակով Եհովան լուրջ միջոցներ կձեռնարկի այդպիսի անհատների առնչությամբ։ «Դատաստանի ու ամբարիշտ մարդկանց կործանման օր» է լինելու (2 Պետրոս 3։7)։ Աստված երկիրը կմաքրի ըմբոստներից։ Ի՜նչ թեթևացում դա կբերի հնազանդ անհատներին (Սաղմոս 37։10, 11)։

Դրանից հետո հազար տարի խաղաղություն կլինի, և այդ ընթացքում բոլոր նրանք, ովքեր կարձագանքեն Աստծու սիրուն, աստիճանաբար կատարյալ կդառնան՝ հասնելով կատարելության այն վիճակին, որ ուներ Ադամը։ Նույնիսկ մահացածները հարություն կառնեն (Հովհաննես 5։28, 29; Հայտնություն 20։6; 21։3, 4)։ Այդպիսով Աստված կիրագործի իր խոստումը. «Ստեղծագործությունը [մարդ արարածը] ինքն էլ ազատ կարձակվի ապականության ծառայությունից և կունենա Աստծու զավակների փառահեղ ազատությունը» (Հռոմեացիներ 8։21)։

Ինչպես կարող եք միավորվել ձեր Հոր հետ

Հոդվածի սկզբում հիշատակված Սեզարը, ինչպես նաև այն հազարավոր կորեացիները պետք է քայլեր ձեռք առնեին, որպեսզի միանային իրենց ընտանիքներին։ Կորեացիները պետք է մասնակցեին հաղորդմանը, իսկ Սեզարը պետք է հեռանար իրեն որդեգրած ծնողներից։ Նմանապես, գուցե հարկ լինի, որ դուք էլ վճռական քայլեր ձեռք առնեք ձեր երկնային Հոր՝ Եհովա Աստծու հետ հաշտվելու համար և դառնաք նրա ընտանիքի մի մասը։ Ի՞նչ պետք է անեք դրա համար։

Ձեր երկնային Հորը մոտենալու համար պետք է ուսումնասիրեք նրա Խոսքը՝ Աստվածաշունչը, որպեսզի ամուր հավատ զարգացնեք նրա և նրա խոստումների հանդեպ։ Դուք կհամոզվեք, որ այն, ինչ Աստված պատվիրում է, ձեր օգտին է ծառայում։ Նաև պետք է ընդունեք Աստծու հանդիմանությունն ու խրատը, քանի որ Աստվածաշունչը քրիստոնյաներին ասում է. «Աստված ձեզ հետ որդիների պես է վարվում։ Որովհետև կա՞ մի որդի, որի հայրը նրան չի խրատում» (Եբրայեցիներ 12։7)։

Այդ քայլերը ամբողջությամբ կփոխեն ձեր կյանքը։ Աստվածաշունչն ասում է. «Նորոգվեք ձեր միտքը խթանող ուժով և հագեք նոր անձնավորությունը, որը ստեղծվել է Աստծու կամքի համաձայն՝ ճշմարիտ արդարությամբ և նվիրվածությամբ» (Եփեսացիներ 4։23, 24)։ Հարկավոր է հետևել նաև Պետրոս առաքյալի տված հորդորին. «Որպես հնազանդ զավակներ՝ այլևս մի՛ կերպարանվեք այն ցանկություններով, որոնք նախկինում ունեիք ձեր անգիտության ժամանակ» (1 Պետրոս 1։14)։

Ինչպես կարող եք գտնել ձեր իսկական ընտանիքին

Մորը գտնելուց հետո Սեզարն ավելի շատ ուրախացավ՝ իմանալով, որ ունի նաև եղբայր ու քույր։ Նմանապես, երբ դուք մտերմանաք ձեր երկնային Հոր հետ, կտեսնեք, որ շատ եղբայրներ ու քույրեր ունեք քրիստոնեական ժողովում։ Նրանց հետ շփվելով՝ գուցե այնքան մտերմանաք, որ նրանք ձեզ ավելի հարազատ լինեն, քան ձեր ընտանիքի անդամները (Գործեր 28։14, 15; Եբրայեցիներ 10։24, 25)։

Հրավիրում ենք ձեզ միավորվելու ձեր երկնային Հոր, ինչպես նաև եղբայրների ու քույրերի հետ։ Դուք կվայելեք այն ուրախությունը, որ ունեցան Սեզարը և հազարավոր կորեացիներ, որոնք միացան իրենց ընտանիքներին։

[նկար 8–րդ էջի վրա]

Սեզարը մոր հետ տասնինը տարեկան հասակում

[նկարներ 10–րդ էջի վրա]

Միջոցներ ձեռնարկեք Աստծուն մոտենալու համար

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը