Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 10/1 էջ 3–4
  • Ժառանգություն, որին կարող եք հուսալ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ժառանգություն, որին կարող եք հուսալ
  • 2004 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • ‘Հեզերը կժառանգեն երկիրը’ ինչպե՞ս
    2004 Դիտարան
  • Պաշտպանիր թանկ ժառանգությունդ
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2021)
  • Հեսու | Բովանդակություն
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Մեր թանկարժեք ժառանգությունը. ինչպե՞ս ես գնահատում այն
    2000 Դիտարան
Ավելին
2004 Դիտարան
w04 10/1 էջ 3–4

Ժառանգություն, որին կարող եք հուսալ

«ԵԹԵ ձեզ փոստով տեղեկացնեն, որ ինչ–որ ժառանգություն ունեք ստանալու, զգուշացեք։ Հնարավոր է, որ մի խորամանկ խաբեբա փորձում է ձեզ իր զոհը դարձնել»։

Այս նախազգուշացումը տրվել էր Միացյալ Նահանգների՝ փոստային ծառայությունների աշխատանքը ստուգող վարչության կողմից։ Ինչո՞ւ։ Հազարավոր մարդիկ նամակ էին ստացել հետևյալ բովանդակությամբ. «Ձեր ազգակիցը մահացել է և ձեզ ժառանգություն է թողել»։ Շատերը 30 դոլար կամ դրանից ավելի վարձ էին ուղարկել նամակը գրողին, որպեսզի վերջինս բացատրի իրենց, թե որտեղ է այդ ժառանգությունը, և ինչպես կարելի է ձեռք բերել այն։ Ցավոք, նրանց հույսերը հօդս էին ցնդել։ Բոլոր այն անհատները, ովքեր արձագանքել էին նամակին, ստացել էին նույն պատասխանը. որևէ բան ժառանգելու հավանականությունը փաստացի հավասար էր զրոյի։

Այս և նման խարդախությունները բորբոքում են մարդու՝ ժառանգություն ստանալու ցանկությունը։ Իրականում, Աստվածաշունչը դրականորեն է խոսում այն անհատների մասին, ովքեր իրենց սերունդներին ժառանգություն են թողնում. «Բարին ժառանգութիւն կ’թողէ որդկանց որդիների համար» (Առակաց 13։22)։ Նաև ինքը Հիսուս Քրիստոսն է ասել այն հայտնի ու բաղձալի խոսքերը, որ կարդում ենք Լեռան քարոզում. «Երանի հեզերին, որ նորանք կ’ժառանգեն երկիրը» (Մատթէոս 5։5)։

Հիսուսի խոսքերը հիշեցնում են այն, ինչ Աստծո ներշնչմամբ դարեր առաջ գրել էր հին Իսրայելի թագավոր Դավիթը. «Խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը» (Սաղմոս 37։11)։

Երկիրը ստանալ որպես ժառանգություն. ոգևորություն պատճառող ինչպիսի՜ հեռանկար։ Սակայն կարո՞ղ ենք արդյոք վստահ լինել, որ սա ևս մի խարդախություն չէ՝ մարդկանցից ինչ–որ բան կորզելու նպատակով ձեռնարկված։ Այո՛, կարող ենք։ Քանի որ երկիրը Եհովայի արարչագործական հրաշալի աշխատանքի մասն է, նա՝ որպես Ստեղծիչ և Տեր, իրավունք ունի «կտակելու» այն, ում որ կամենա։ Դավիթ Թագավորի միջոցով Եհովան այսպիսի մարգարեական խոստում տվեց իր սիրելի Որդի Հիսուս Քրիստոսին. «Խնդրիր ինձանից, եւ ես հեթանոսները քեզ ժառանգութիւն կ’տամ, եւ երկրի ծայրերը՝ քեզ ստացուածք» (Սաղմոս 2։8)։ Այդ պատճառով Պողոս առաքյալը Հիսուսի մասին գրեց. «[Աստված նրան] ամեն բանի ժառանգ դրաւ» (Եբրայեցիս 1։2)։ Ուստի մենք կարող ենք լիովին վստահ լինել, որ Հիսուսն ազնիվ մղումներով է ասել. «[Հեզերը] կ’ժառանգեն երկիրը»։ Ավելին, նա բավականաչափ իշխանություն ունի իր խոստումն իրականացնելու համար (Մատթէոս 28։18)։

Ուրեմն գլխավոր հարցն այն է, թե ինչպես կիրականանա այդ խոստումը։ Այսօր, ուր էլ որ նայելու լինենք, թվում է, որ ագրեսիվ և մեծամիտ մարդիկ հաջողության են հասնում և ստանում են իրենց ուզածը։ Մի՞թե հեզերին ժառանգելու որևէ բան է մնում։ Ինչ վերաբերում է երկրագնդին, ապա այն կանգնած է լուրջ խնդիրների առջև, ինչպիսին է, օրինակ, աղտոտումը։ Երկրի ռեսուրսները անխնա շահագործվում են ագահ ու անմիտ մարդկանց կողմից։ Ընդհանրապես, կպահպանվի՞ արդյոք երկիրը, որպեսզի հնարավոր լինի այն ժառանգել։ Հրավիրում ենք ձեզ ընթերցել հաջորդ հոդվածը՝ այս և ուրիշ կարևոր հարցերի պատասխանը գտնելու համար։

[նկար 3–րդ էջի վրա]

Ակնկալո՞ւմ եք իսկական ժառանգություն ստանալ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը