Փնտրեք նրանց, ովքեր արժանի են
ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅԱՆ առաջին դարում Դամասկոսը բարգավաճող քաղաք էր։ Այն շրջապատված էր պտղատու այգիներով և կարծես օազիս լիներ արևելյան երկրներից եկող քարավանների համար։ Հիսուս Քրիստոսի մահից շատ չանցած Դամասկոսում քրիստոնեական ժողով հիմնվեց։ Այդ ժողովի անդամների մեջ կային հրեաներ, ովքեր թերևս Հիսուսի հետևորդներն էին դարձել մ.թ. 33 թ.–ին Երուսաղեմում նշվող Պենտեկոստե տոնի ժամանակ (Գործք 2։5, 41)։ Հրեաստանում բնակվող աշակերտներից ոմանք էլ, հավանաբար, Դամասկոս էին տեղափոխվել Ստեփանոսի քարկոծմանը հաջորդած հալածանքների պատճառով (Գործք 8։1)։
Հավանաբար մ.թ. 34 թ.–ին Դամասկոսում ապրող Անանիա անունով մի քրիստոնյա յուրահատուկ հանձնարարություն ստացավ։ Տերը նրան ասաց. «Վեր կաց գնա այն փողոցը՝ որ կոչվում է Ուղիղ. եւ Յուդայի տանը որոնիր մի Սօղոս անունով Տարսօնացի մարդ, որովհետեւ ահա աղոթք է անում» (Գործք 9։11)։
Ուղիղ կոչվող փողոցի երկարությունը մոտավորապես 1,5 կիլոմետր էր, և այն ձգվում էր Դամասկոսի կենտրոնով։ Նայելով 19–րդ դարին պատկանող փորագրանկարին (վերևում)՝ մենք որոշակի պատկերացում ենք կազմում այն մասին, թե ինչ տեսք է ունեցել այդ փողոցը հին ժամանակներում։ Ինչպես երևում է փողոցի կառուցվածքից, Անանիան, Հուդայի տունը գտնելու համար, ըստ երևույթին, որոշակի ժամանակ է ծախսել։ Այնուամենայնիվ, նա գտել էր տունը, և նրա այցելության արդյունքը եղել էր այն, որ Սողոսը դարձել էր Պողոս առաքյալ՝ բարի լուրի եռանդուն քարոզիչ (Գործք 9։12–19)։
Հիսուսն իր աշակերտներին ուղարկել էր ու պատվիրել, որ փնտրեն նրանց, ովքեր արժանի են բարի լուրին (Մատթէոս 10։11, ՆԱ)։ Վերոհիշյալ դեպքում Անանիան հենց Սողոսին էր որոնում։ Այսօր էլ Եհովայի վկաները, Անանիայի նման, ուրախությամբ փնտրում են նրանց, ովքեր արժանի են, և բերկրանք են ապրում, երբ մարդիկ ընդունում են Թագավորության բարի լուրը։ Արժանի անհատներին գտնելու համար արժե՛ ջանքեր գործադրել (Ա Կորնթացիս 15։58)։
[նկար 32–րդ էջի վրա]
Ուղիղ կոչվող փողոցն այսօր
[նկար 32–րդ էջի վրա. թույլտվությամբ]
From the book La Tierra Santa, Volume II, 1830