Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 8/15 էջ 3–4
  • Գուցե խորհրդի կարի՞ք ունենք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գուցե խորհրդի կարի՞ք ունենք
  • 2004 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Գտնել ամենաօգտակար խորհուրդը
    2004 Դիտարան
  • Երբ ամուսնությունը քայքայման եզրին է
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Ի՞նչ պետք է իմանալ ամուսնալուծության հետևանքների մասին
    2010 Արթնացե՛ք
  • «Լսիր իմաստունների խոսքերը»
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
2004 Դիտարան
w04 8/15 էջ 3–4

Գուցե խորհրդի կարի՞ք ունենք

ԱՅՍՕՐ շատերը համոզված են, որ կարող են տարբերել չարը բարուց և իրավունք ունեն անելու, ինչ որ կամենան։ Ոմանք էլ հավատացած են, թե մարդուն հաճույք պատճառող ցանկացած բան ընդունելի է։ Ամուսնությունն ու ընտանիքը, որ երկար ժամանակ մարդկային հասարակության հիմքն են համարվել, ենթարկվել են արմատական փոփոխությունների (Ծննդոց 3։5)։

Ահա թե ինչ է գրում Վերոնիկան,a որն ապրում է Մեքսիկայում. «Մեր հարսանիքի 15–րդ տարեդարձից կարճ ժամանակ անց՝ ամուսինս հայտարարեց, որ կապ ունի ուրիշ կնոջ հետ։ Նա ասաց, որ այդ կինը ինձանից երիտասարդ է, որ նրա հետ իրեն շատ ավելի լավ է զգում, այդ պատճառով չի պատրաստվում լքել նրան։ Ես ցնցված էի այն մտքից, որ երբեմնի լավագույն ընկերս այլևս չի լինի իմ կողքին։ Մինչ այդ կարծում էի, թե մեծագույն ցավը, որ մարդ կարող է ապրել, հարազատի մահն է։ Սակայն անհավատարմությունը ինձ ավելի մեծ ցավ պատճառեց. նա, ում խորապես սիրում էի, ոչ միայն մահացավ իմ աչքում, այլև շարունակեց անել այնպիսի բաներ, որոնք վիրավորում էին ինձ»։

Ահա ևս մի օրինակ. 22–ամյա մի երիտասարդ, որն արդեն հասցրել է ամուսնալուծվել, ունի մեկ որդի, սակայն հրաժարվում է կատարել իր հայրական պարտականությունները։ Նա ակնկալում է, որ թե՛ իր, թե՛ իր որդու մասին հոգ կտանի իր մայրը։ Եթե մայրը չի համաձայնվում կատարել նրա բոլոր պահանջները, երիտասարդը բորբոքվում է և, անդաստիարակ երեխայի պես, անվայել խոսքեր է ասում նրան։ Որդու այդ վիրավորական վարքը տեսնելով՝ մայրն իրեն անօգնական է զգում։

Վերը հիշատակված դեպքերը հազվադեպ չեն։ Ամենուրեք ավելի ու ավելի շատ մարդիկ են առանձնանում իրենց կողակցից կամ էլ ընդհանրապես ամուսնալուծվում։ Բազմաթիվ երեխաներ դառնում են այն բանի ականատեսը, որ իրենց ծնողներից մեկը լքում է ընտանիքը՝ նոր կյանք սկսելու նպատակով։ Որոշ պատանիներ, կորցնելով իրենց հարգանքը ուրիշների, այդ թվում իրենց ծնողների հանդեպ, այնպիսի բաներ են անում, որ նախկինում մարդկանց մտքով անգամ չէին անցնի։ Շատ երկրներում սովորական են դարձել տարբեր տեսակի սեռական հարաբերությունները, թմրամոլությունը, պատանիների հարձակումները և անգամ ուսուցիչների կամ ծնողների սպանությունը երեխաների կողմից։ Բայց ինչպես հավանաբար նկատել եք, երեխայի դաստիարակությունն ու ամուսնությունը անկում ապրող միակ ոլորտները չեն ժամանակակից աշխարհում։

Այս ամենը տեսնելով՝ հավանաբար հարցնենք, թե ինչ է տեղի ունենում հասարակության հետ։ Եթե մարդիկ իսկապես կարողանում են տարբերել չարը բարուց, ինչո՞ւ լուծում չեն ստանում այսքան շատ խնդիրներ։ Միգուցե օգտակար խորհրդի կարի՞ք ունենք։ Իսկ կա՞ մեկը, որ կարողանա նման օգտակար խորհուրդ տալ, մեկը, որն ապացուցել է, որ իրեն կարելի է վստահել։ Շատերն ասում են, թե հավատում են Աստծուն և նրա գրավոր Խոսքին։ Սակայն այդ հանգամանքը կարծես որևէ ձևով չի անդրադառնում նրանց որոշումների վրա։ Իսկ ի՞նչ օգուտներ կարող ենք քաղել, եթե խորհրդի համար դիմենք Աստծուն և նրանից ստանանք պատասխանը։ Այս հարցը կքննարկենք հաջորդ հոդվածում։

[ծանոթագրություն]

a Անունը փոխված է։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը