«Ես գտա այն ամենը, ինչի կարիքը ունեի»
ՀԱՄԱՁԱՅՆ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մի զեկույցի՝ ներկայումս աշխարհում ավելի քան 120 մլն մարդ տառապում է դեպրեսիայից։ Ամեն տարի մեկ միլիոն մարդ ինքնասպան է լինում, իսկ 10–20 մլն–ը ինքնասպանության փորձ է կատարում։ Ինչպիսի՞ օգնություն կարող են ստանալ դեպրեսիայից տառապող մարդիկ։ Բժիշկների օգնությանը դիմելը կարող է թեթևացնել տառապանքը։ Էմոցիոնալ աջակցությունը նույնպես շատ կարևոր է։ Ոմանց, ովքեր նման ապրումներ են ունեցել, օգնել են նաև Եհովայի վկաների՝ Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակությունները, որոնք օգտակար տեղեկություններ են պարունակում։ Դա երևում է Ֆրանսիայից ստացված հետևյալ նամակից։
«Որոշ ժամանակ առաջ իմաստ չէի գտնում ապրելու մեջ և Աստծուց մահ էի խնդրում։ Հոգուս խորքում ասես իսկապես մեռած լինեի։ Առաջնորդություն գտնելու համար ջերմեռանդորեն աղոթեցի Եհովային։ Նաև որոշեցի կարդալ «Եհովայի վկաների 2002 թ. տարեգիրքը», որի ընթերցանությունը վերջացրեցի երեք օրում։ Պետք է ասեմ, որ այն ինձ շատ քաջալերեց և ամրացրեց իմ հավատը։
«Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերում որոշ հետազոտություններ կատարելով՝ ես ապշեցի։ Այս պարբերագրերը կարդացել եմ կանոնավորապես 15 տարի շարունակ, բայց երբեք չեմ գիտակցել, թե որքան քաջալերական են դրանցում ընդգրկված հոդվածները։ Դրանք լի են սիրով. հատկություն, որն այնքա՜ն հազվագյուտ է մեր օրերում։ Ես գտա այն ամենը, ինչի կարիքը որ ունեի»։
Աստվածաշունչն ասում է. «Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին» (Սաղմոս 34։18)։ Անկասկած, բոլոր նրանք, ովքեր ‘սրտով կոտրված են’ և ‘հոգով փշրված’, կարող են քաջալերություն և ապագայի հույս գտնել Աստվածաշնչում։ Եհովայի վկաները տարածում են Աստվածաշնչի վրա հիմնված գրականություն, որպեսզի օգնեն սփոփանքի կարիք ունեցող մարդկանց օգուտներ քաղել Աստծո կողմից ներշնչված մխիթարության այդ աղբյուրից։