Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 7/15 էջ 8–9
  • «Բարին գործենք բոլորի հանդէպ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Բարին գործենք բոլորի հանդէպ»
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Եղբայրները մեր կողքին էին»
  • Ծրագիր, որ պտուղ է բերում
  • Պարգևատրություններ և ուրախություններ
  • Հարցերի արկղ
    2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Պատրաստակամության ոգի ունենալը օրհնություններ է բերում
    2006 Մեր թագավորական ծառայությունը
2002 Դիտարան
w02 7/15 էջ 8–9

«Եկեք ինձ մոտ.... և ես թարմություն կտամ ձեզ»

«Բարին գործենք բոլորի հանդէպ»

Աստծո Թագավորության բարի լուրը մարդկանց հայտնելն ու ուսուցանելը Հիսուսի գլխավոր գործն էր (Մարկոս 1։14; Ղուկաս 8։1)։ Քրիստոսի հետևորդները, նրան ընդօրինակելու ցանկությունից մղված, նույն վերաբերմունքն ունեն այդ գործի նկատմամբ (Ղուկաս 6։40)։ Եհովայի վկաները սրտանց ուրախանում են՝ տեսնելով, թե ինչպես է Թագավորության լուրը տևական թարմացում բերում այդ լուրն ընդունողներին. ճիշտ ինչպես Հիսուսի օրերում (Մատթէոս 11։28–30)։

Աստծո Խոսքը ուսուցանելուց բացի, Հիսուսը նաև այլ բարի գործեր էր կատարում. օրինակ՝ բուժում էր հիվանդներին և կերակրում սովածներին (Մատթէոս 14։14–21)։ Նմանապես Եհովայի վկաները. Աստվածաշունչը ուրիշներին ուսուցանելուց բացի, նրանք ուրիշ գործեր էլ են կատարում՝ օգնություն ցույց տալով կարիքի մեջ գտնվող մարդկանց։ Չէ՞ որ Գրությունները քրիստոնյային պատրաստում են «բոլոր բարի գործերի[ն]» և քաջալերում են նրան «բարին գործ[ել] բոլորի հանդէպ» (Բ Տիմոթէոս 3։16, 17; Գաղատացիս 6։10)։

«Եղբայրները մեր կողքին էին»

1999 թ. սեպտեմբերին Տայվանը ցնցվեց ավերիչ երկրաշարժից։ Մի քանի ամիս դրանից անց հորդ անձրևների ու ձնահյուսի պատճառով Վենեսուելայում տեղի ունեցավ վատթարագույն աղետը այդ երկրի պատմության մեջ։ Իսկ վերջերս ուժեղ ջրհեղեղները ավերեցին Մոզամբիկը։ Բոլոր երեք դեպքերում էլ Եհովայի վկաները արագ ժամանեցին աղետի վայր՝ տուժածների համար բերելով սննդամթերք, ջուր, դեղորայք, հագուստ, վրաններ և ուտելիքի պատրաստման համար անհրաժեշտ սարքավորումներ։ Համապատասխան բժշկական գիտելիքներ ունեցող կամավորները ժամանակավոր շինություններ պատրաստեցին, որտեղ կկարողանային բուժօգնություն ցույց տալ վնասվածներին։ Իսկ շինարար–​կամավորականները նոր բնակարաններ կառուցեցին այն անհատների համար, ովքեր զրկվել էին իրենց տներից։

Աղետից տուժածները զգացված էին ժամանակին ցուցաբերված այդ օգնության համար։ «Ամենադժվար պահին եղբայրները մեր կողքին էին»,— ասում է Մալորին, որի տունը հիմնահատակ ավերվել էր Վենեսուելայում տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով։ Տեսնելով իրենց ընտանիքի համար կառուցված նոր տունը՝ Մալորին բացականչեց. «Մենք երբեք չենք կարողանա փոխհատուցել Եհովային այն ամենի համար, ինչ նա արել է մեզ»։ Իսկ այն բանից հետո, երբ Մոզամբիկի ջրհեղեղից տուժածները ստացան իրենց նորակառույց տների բանալիները, օդում թնդաց «Եհովան մեր ապավենն է» երգը։a

Տուժածներին օգնություն ցույց տալը թարմություն պատճառեց նաև հենց իրենց՝ կամավորներին։ «Ես ինձ շատ երջանիկ եմ զգում, որ օգտակար գտնվեցի մեր՝ այդքան տառապած եղբայրների համար»,— ասում է Մարսելոն, որը Մոզամբիկի փախստականների ճամբարում ծառայում էր որպես բուժակ։ Իսկ Հուանգը, որն իբրև կամավոր ծառայում էր Տայվանում, ասում է. «Մեծ ուրախություն էր մասնակցել կարիքի մեջ գտնվող եղբայրներին սնունդ ու վրաններ բաժանելու գործին. մեր հավատը ամրանում էր»։

Ծրագիր, որ պտուղ է բերում

Կամավոր հիմունքներով իրականացվող գործունեությունը աշխարհով մեկ հոգևոր թարմացում է բերել նաև տասնյակ հազարավոր բանտարկյալների։ Ինչպե՞ս։ Վերջին տարիներին միայն ԱՄՆ–ում, Եհովայի վկաները աստվածաշնչյան գրականություն են բաժանել մոտ 4 000 բանտերում գտնվող ավելի քան 30 000 բանտարկյալների։ Հնարավորության դեպքում նրանք անձամբ այցելում են բանտերը՝ այնտեղ գտնվող մարդկանց հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն և քրիստոնեական ժողովներ անցկացնելու նպատակով։ Արդյոք դա օգուտ բերո՞ւմ է։

Աստվածաշունչ ուսումնասիրող որոշ բանտարկյալներ Աստծո Խոսքի թարմացնող ուսուցումները սկսեցին պատմել մյուս բանտարկյալներին։ Արդյունքը եղավ այն, որ աշխարհի մի շարք բանտերում այժմ կան բանտարկյալների այնպիսի խմբեր, որոնք միասնաբար երկրպագում են Եհովային։ 2001 թ.–ին Օրեգոնում (ԱՄՆ) գտնվող մի բանտարկյալ հետևյալ հաշվետվությունը ներկայացրեց. «Մեր խումբը ծաղկում է. մենք ունենք Թագավորության 7 քարոզիչ և Աստվածաշնչի 38 ուսումնասիրություն ենք անցկացնում։ Հանրային ելույթին ու «Դիտարանի» ուսումնասիրությանը հաճախում է ավելի քան 25 հոգի։ Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին ներկա էր 39 մարդ, իսկ երեք հոգի սպասում են մկրտության»։

Պարգևատրություններ և ուրախություններ

Բանտերի ղեկավարության աչքից նույնպես չեն վրիպել այս ծրագրի բերած օգուտները։ Նրանց ամենաշատը տպավորում է այն, որ այդ կամավորական ծրագրի բերած օգուտները տևական են։ Մի հաշվետվության մեջ ասվում է. «Այն տաս տարիների ընթացքում, ինչ այս ծրագիրը գործում է, բանտում մկրտված ու Եհովայի վկա դարձած ոչ մի անհատ ազատվելուց հետո նորից բանտ չի ընկել, ինչը չի կարելի ասել մյուս խմբերի մասին, որոնց մոտ՝ վերադարձողների թիվը կազմում է 50–60 տոկոս»։ Տեսնելով, թե ինչ արդյունքների են հասել Վկա կամավորները՝ Այդահո նահանգի բանտերից մեկում ծառայող մի քահանա Եհովայի վկաների գլխավոր վարչություն գրած իր նամակում ասել է հետևյալը. «Ես համաձայն չեմ ձեր ուսմունքներին. պետք է ասեմ սակայն, որ ձեր կազմակերպությունը խորապես տպավորում է ինձ»։

Բանտերում գտնվող մարդկանց օգնություն ցույց տալը փոխհատուցվում է։ Մի քարոզիչ պատմում է, թե ինչ խոր տպավորություն ստացավ, երբ մի խումբ բանտարկյալների հետ անցկացրած հանդիպման վերջում նրանք առաջին անգամ երգեցին Թագավորության երգերից։ Ահա թե ինչ է գրում նա. «Շատ ոգևորիչ էր տեսնել, որ 28 տղամարդիկ միաձայն փառաբանություն էին երգում Եհովային։ Ընդ որում, նրանք երգում էին բարձր ձայնով։ Այդ բանին ականատես լինելը մի եզակի հնարավորություն էր»։ Իսկ Արիզոնա նահանգի բանտերն այցելող մի քարոզիչ ասում է. «Ինչպիսի՜ օրհնություն էր այդ հատուկ գործին մասնակցելը»։

Ողջ աշխարհի Վկա–​կամավորները պատրաստակամորեն ցույց են տալիս, որ համաձայն են Հիսուսի հետևյալ խոսքերին. «Երանելի՜ է մանաւանդ տալը, քան առնելը» (Գործք 20։35)։ Նրանք կարող են հավաստիացնել, որ բոլորին բարին անելու՝ աստվածաշնչյան խորհրդին հետևելով՝ իսկապես կարելի է թարմություն ստանալ (Առակաց 11։25, Արևմտ. Աստ.)։

[ծանոթագրություն]

a  Տե՛ս Եհովայի վկաների կողմից հրատարակված «Երգով փառաբանենք Եհովային» գիրքը, երգ 11 (85)։

[նկար 8–րդ էջի վրա]

Վենեսուելա

[նկար 8–րդ էջի վրա]

Տայվան

[նկար 8–րդ էջի վրա]

Մոզամբիկ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը