Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 4/03 էջ 7
  • Հարցերի արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի արկղ
  • 2003 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • «Բարին գործենք բոլորի հանդէպ»
    2002 Դիտարան
  • Ռիկարդոյի և Անդրեսի պատմությունները
    2019 Արթնացե՛ք
2003 Մեր թագավորական ծառայությունը
km 4/03 էջ 7

Հարցերի արկղ

◼ Ինչպիսի՞ հարցերում է հարկավոր զգուշություն ցուցաբերել բանտարկյալներին վկայություն տալիս։

Ամբողջ աշխարհում կան ամենաքիչը ութ միլիոն բանտարկյալներ, որոնց թվում կան այնպիսիները, ովքեր հետաքրքրություն են ցույց տալիս բարի լուրի հանդեպ (Ա Տիմոթ. 2։4)։ Մասնաճյուղերից մեկը ամեն ամիս մոտ 1 400 նամակ է ստանում բանտարկյալներից և նրանց ընտանիքի անդամներից, ովքեր կամ գրականություն են ցանկանում, կամ էլ խնդրում են, որ իրենց այցելեն։ Թեև շատ կալանավորներ անկեղծորեն են հետաքրքրվում, փորձը ցույց է տվել, որ ոմանք ձևացնում են, թե հետաքրքրություն են ցուցաբերում՝ ցանկանալով Աստծո ժողովրդին շահագործել իրենց եսասիրական նպատակների համար։ Ուստի հարկավոր է, որ բոլորը հետևեն ներքոհիշյալ նախազգուշացնող քայլերին, երբ բանտարկյալներին վկայություն տալու առիթ են ունենում։

Մեծամասամբ բանտարկյալներին վկայություն է տրվում նամակագրական կապի միջոցով։ Շատ լուրջ կերպով խորհուրդ է տրվում, որ քույրերը նամակներ չգրեն արական սեռին պատկանող կալանավորներին, նույնիսկ եթե նպատակը հոգևոր օգնություն ցույց տալն է։ Դա միայն այդ գործին համապատասխան եղբայրների պատասխանատվությունն է։ Այս հարցում հարկ եղած որակումներ ունեցող քույրեր կարող են նշանակվել՝ նամակագրական կապ հաստատելու իգական սեռին պատկանող բանտարկյալների հետ, որոնք անկեղծորեն հետաքրքրվում են Աստվածաշնչով։ Պետք է հիշել, որ տեղի օրենքը արգելում է կողմնակի անձանց դրամ կամ նվերներ ուղարկել բանտարկյալներին։

Երբ կալանքի մեջ գտնվող անհատը հետաքրքրություն է ցույց տալիս, նրա անունն ու հասցեն հարկավոր է փոխանցել այն ժողովին, որի տարածքում գտնվում է տվյալ կալանավայրը։ Սովորաբար այդպիսի տարածքներում ծառայող եղբայրները, ովքեր որակյալ են այդ հարցում, գիտեն, թե ինչպես կարելի է գլուխ հանել առաջացող տարբեր իրավիճակներից։ Եթե հայտնի չէ, թե որ ժողովն է պատասխանատու, ապա տեղեկությունները հարկավոր է ուղարկել մասնաճյուղ։

Ոչ մի սխալ բան չկա, որ նշանակված եղբայրները հանդիպումներ անցկացնեն կալանավորների հետ, որպեսզի միաժամանակ մի քանի հոգի կարողանան մասնակցել ուսումնասիրությանը։ Այնուհանդերձ, կալանավայրերում չպետք է անցկացնել հատուկ միջոցառումներ, որոնց ժամանակ քարոզիչները ազատորեն կշփվեն բանտարկյալների հետ։ Բացի այդ, ընդհանրապես խորհուրդ չի տրվում, որ քարոզիչները առանց նախապես պլանավորելու, հենց այնպես այցելեն կալանավայր և մոտիկից շփվեն կալանավորների հետ։

Եկեք լինենք «խորագէտ.... ինչպէս օձերը, եւ միամիտ՝ ինչպէս աղաւնիները», երբ բանտարկյալներին հաղորդում ենք բարի լուրը (Մատթ. 10։16)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը