Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 6/15 էջ 32
  • «Դու մի առաքինի կին ես»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Դու մի առաքինի կին ես»
  • 2002 Դիտարան
2002 Դիտարան
w02 6/15 էջ 32

«Դու մի առաքինի կին ես»

Գովասանքի այս խոսքերը հասցեագրված էին մի երիտասարդ մովաբացի կնոջ։ Նա այրի էր, անունը՝ Հռութ, իսրայելուհի Նոեմիի հարսը։ Նա ապրել է մեզանից 3 000 տարի առաջ՝ Իսրայելում, երբ դատավորներն էին կառավարում։ Հռութը առաքինի կնոջ համբավ ձեռք բերեց (Հռութ 3։11)։ Ինչպե՞ս նա ձեռք բերեց այդ համբավը։ Ովքե՞ր կարող են օգուտ քաղել նրա օրինակից։

Հռութը «ծուլութեան հաց» (Արևմտ. Աստ.) ուտող կին չէր։ Նա արտում ժամերով աշխատում էր՝ հասկեր էր հավաքում։ Նա այնքան աշխատասեր էր, որ գովասանքի արժանացավ։ Նույնիսկ երբ նրա աշխատանքը թեթևացրին, նա շարունակեց նույն փութաջանությամբ աշխատել՝ անելով պետք եղածից ավելին։ Նա միանգամայն համապատասխանում էր այն նկարագրությանը, որը տրված է Աստվածաշնչում առաքինի և աշխատասեր կնոջ մասին, որին գովում են (Առակաց 31։10–31; Հռութ 2։7, 15–17)։

Հռութը մարդկանց հարգանքին արժանացավ հիմնականում իր հոգևոր հատկությունների՝ խոնարհության, անձնազոհության ու անձնվեր սիրո շնորհիվ։ Հեռանալով ծնողներից ու հայրենի երկրից և չունենալով կրկին ամուսնանալու որևէ հեռանկար՝ նա մնաց Նոեմիի հետ։ Միևնույն ժամանակ Հռութը ցանկություն հայտնեց ծառայելու Եհովային՝ իր սկեսրոջ Աստծուն։ Գրությունները ընդգծում են Հռութի գերազանց անձնավորություն լինելը՝ ասելով, որ նա «[Նոեմիի] համար եօթը որդիից լաւ է» (Հռութ 1։16, 17; 2։11, 12; 4։15)։

Որքան էլ որ մարդկանց կողմից Հռութը գովասանքի արժանանար իր առաքինության և մյուս հատկությունների համար, շատ ավելի կարևոր էր այն, որ Եհովա Աստված ինքը բարձր գնահատական տվեց նրան ու պարգևատրեց Հիսուս Քրիստոսի նախամայրը դառնալու առանձնաշնորհմամբ (Մատթէոս 1։5; Ա Պետրոս 3։4)։ Հռութը հրաշալի օրինակ է թողել ոչ միայն քրիստոնյա կանանց համար, այլև բոլոր նրանց, ովքեր երկրպագում են Եհովային։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը