Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 3/1 էջ 32
  • «Հիմա մի փոքր կցավի»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Հիմա մի փոքր կցավի»
  • 2002 Դիտարան
2002 Դիտարան
w02 3/1 էջ 32

«Հիմա մի փոքր կցավի»

ԵՐԲԵՎԷ լսե՞լ եք այս խոսքերը։ Գուցե բժիշկը կամ բուժքույրը ասել են դրանք՝ նախքան նշանակված բուժմանն անցնելը։

Հավանաբար, դա ձեզ չի խանգարել, որ ընդունեք նշանակված բուժումը։ Ընդհակառակը՝ դիմացել եք ցավին՝ հաշվի առնելով ապագա օգուտները։ Կրիտիկական իրավիճակներում ոչ հաճելի բուժման համաձայնելը կամ այն մերժելը կարող է կյանքի ու մահվան հարց լինել։

Բուժաշխատողի խնամքի կարիք միշտ չէ, որ ունենք, սակայն լինելով անկատար մարդիկ՝ բոլորս էլ կարիք ունենք խրատի, կամ շտկման, նույնիսկ՝ եթե երբեմն այն ցավ պատճառի (Երեմիա 10։23)։ Շեշտելով դրա անհրաժեշտությունը երեխաների առնչությամբ՝ Աստվածաշունչն ասում է. «Յիմարութիւնը կապուած է երեխայի սրտին. խրատի գաւազանը նորան կ’հեռացնէ նորանից» (Առակաց 22։15)։

Գավազանը այստեղ խորհրդանշում է ծնողների իշխանությունը։ Հիրավի, որոշ երեխաների դուր է գալիս, երբ նրանց խրատում են։ Բայց երբեմն խրատելիս հարկ է լինում պատժամիջոցների դիմել, ինչից նրանք կարող են նեղանալ։ Սակայն, իմաստուն և սիրող ծնողները առաջին հերթին մտածում են ոչ թե երեխայի զգացմունքները չխոցելու մասին, այլ այն օգուտի, որ նա ի վերջո կարող է ստանալ։ Քրիստոնյա ծնողները համաձայն են Աստվածաշնչում գրված հետևյալ խոսքերի հետ. «Ամէն խրատ տուեալ պահին ուրախութիւն չի թւում, այլ՝ տրտմութիւն, բայց յետոյ արդարութեան խաղաղարար պտուղն է հատուցում նրանով դաստիարակուածներին» (Եբրայեցիս 12։11; Առակաց 13։24)։

Իհարկե, խրատի կարիք ունեն ոչ միայն երեխաները, այլև մեծերը։ Աստվածաշունչը դիմում է մեծերին, երբ ասում է. «Պինդ բռնիր խրատը, մի ձգիր. նորան պահիր, որ նա քո կեանքն է» (Առակաց 4։13)։ Այո՛, իմաստուն մարդը՝ ծեր, թե երիտասարդ, կընդունի Աստծո Խոսքի՝ Աստվածաշնչի վրա հիմնված խրատը, քանզի դրանով նա ի վերջո կփրկի իր կյանքը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը