Ինչպե՞ս կարող եք վերապրել աշխարհի կործանումը
ԻՐԵՐԻ այս ներկա համակարգի վերջը Աստվածաշնչում նկարագրվում է որպես «բարկութեան.... նեղութեան եւ տառապանքի օր, կործանման եւ աւերման օր, խաւարի եւ մէգի օր, ամպի եւ մառախուղի օր» (Սոփոնիա 1։15)։ Անկասկած, այսպիսի մի օրվա դժվար թե անհամբերությամբ սպասեիք։ Այնուամենայնիվ, Պողոս առաքյալը հորդորեց հավատակիցներին «սպասել եւ հասնել ջանալ Տիրոջ օրուայ գալստեան, երբ հրավառ երկինքը պիտի չքանայ, եւ տարերքը հրկիզուելով պիտի հալուի։ Բայց մենք, Աստծու խոստման համաձայն, աչքներս յառած սպասում ենք նոր երկնքի եւ նոր երկրի, որոնցում արդարութիւնն է բնակւում» (Բ Պետրոս 3։12, 13)։
Պետրոսը այստեղ նկատի չուներ երկնքի ու երկրի կործանում՝ ուղիղ իմաստով։ Այս համատեքստում նրա հիշատակած «երկինքն» ու «երկիրը» խորհրդանշում են ներկայիս քայքայված մարդկային կառավարություններն ու Աստծուց օտարացած հասարակությունը։ «Տիրոջ օրը» ոչ թե պիտի հենց երկրագունդը կործանի, այլ «մեղաւորներին բնաջինջ անէ նորանից» (Եսայիա 13։9)։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր «հառաչում եւ ողբում են.... [այն] բոլոր պղծութիւնների համար», որոնք կատարվում են այսօրվա չար հասարակության մեջ, ապա Եհովայի օրը նրանց համար փրկության օր կլինի (Եզեկիէլ 9։4)։
Իսկ ինչպե՞ս կարելի է փրկվել «Տիրոջ մեծ եւ ահեղ օրը»։ Մարգարեներից մեկին հաղորդված «Տիրոջ խօսքում» տրվում է այդ հարցի պատասխանը. «Եւ պիտի լինի, որ ամեն ով կանչէ Տիրոջ [Եհովայի] անունը, կ’փրկուի» (Յովէլ 1։1; 2։31, 32)։ Եհովայի վկաները մեծ ուրախությամբ կօգնեն ձեզ իմանալու, թե ինչ է նշանակում կանչել Եհովայի անունը։