Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 2/15 էջ 3–4
  • Ինչ սկզբունքներով եք առաջնորդվում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչ սկզբունքներով եք առաջնորդվում
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ սկզբունքներով առաջնորդվենք
  • Դուք կարող եք օգուտ քաղել աստվածային սկզբունքներից
    2002 Դիտարան
  • Աստծո սկզբունքներով առաջնորդվեք
    2002 Դիտարան
  • Ինչո՞վ են օգտակար Աստվածաշնչի սկզբունքները
    Բարի լուր Աստծուց
  • Աստվածաշնչյան սկզբունքներ. ինչո՞ւ են դրանք կարևոր
    2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2002 Դիտարան
w02 2/15 էջ 3–4

Ինչ սկզբունքներով եք առաջնորդվում

ՓՈՐՁՈՒՄ եք կյանքում որոշակի սկզբունքներով առաջնորդվել, թե՞ բարոյագիտությունը որոշ չափով հնացած եք համարում։ Այսպես թե այնպես՝ իրականում յուրաքանչյուր մարդ հետևում է որոշակի չափանիշների՝ այն չափանիշներին, որոնք կարևոր է համարում։ Համաձայն մի բառարանի՝ «սկզբունք» նշանակում է «ճիշտ վարքագծի ու վարվելակերպի անձնական համոզմունքների ամբողջություն» («The New Shorter Oxford English Dictionary»)։ Սկզբունքները կարող են ազդել մեր որոշումների, ինչպես նաև կյանքի ուղու ընտրության վրա։ Նրանք նման են կողմնացույցի։

Օրինակ՝ Հիսուսը հորդորեց իր հետևորդներին կիրառել Մատթէոս 7։12–ում արձանագրված ոսկե օրենքը. «Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց»։ Կոնֆուցիոսի հետևորդները պահպանում են «լի» (ճշտության) և «ջեն» (բարեգործության) սկզբունքները, որոնց համաձայն՝ անհրաժեշտ էր այնպիսի հատկություններ ցուցաբերել, ինչպիսիք են՝ բարությունը, խոնարհությունը, հարգանքը և նվիրվածությունը։ Նույնիսկ կրոնից հեռու մարդիկ կյանքում ինչ–որ բանով առաջնորդվում են։

Ի՞նչ սկզբունքներով առաջնորդվենք

Հարկավոր է սակայն հիշել, որ ոչ բոլոր սկզբունքներն են լավը։ Օրինակ՝ վերջին տասնամյակի ընթացքում գնալով աճել է այնպիսի մարդկանց թիվը, որոնք կյանքում առաջնորդվում են եսակենտրոնության սկզբունքով։ Ու թեև շատերը գուցե չգիտեն այդ բառի իմաստը կամ կարծում են, որ դա իրենց չի վերաբերում, սակայն շարժվում են այդ սկզբունքով, քանի որ մերժում են վարքագծի բարձր չափանիշները։ Եսակենտրոնությունը, կանվանենք այն այդպես, թե՝ ոչ, հաճախ անիմաստ նյութապաշտությամբ ուղեկցվող եսասիրության դրսևորումն է։ «Մենք ընդամենը երկու սկզբունք ունենք,— հայտարարեց Չինաստանի հեռուստատեսության ղեկավարներից մեկը։— Առաջինը՝ բավարարել պահանջարկը, երկրորդը՝ փող աշխատել»։

Եսակենտրոնությունը նման է մագնիսի։ Գիտե՞ք, թե ինչպես է մագնիսը ազդում կողմնացույցի վրա։ Կողմնացույցի սլաքը սխալ ուղղություն ցույց կտա, եթե այն դնենք մագնիսի կողքին։ Նմանապես՝ եսակենտրոնությունը կարող է փչացնել անհատի բարոյական կողմնացույցը, կամ վարքագծի ճիշտ սկզբունքները՝ առաջնային դարձնելով անհատի ցանկությունները, իսկ մնացած բոլոր բաները՝ երկրորդական։

Չեի՞ք զարմանա, եթե իմանայիք, որ եսակենտրոնությունը նոր երևույթ չէ։ Այն դեռևս սկիզբ է առել Եդեմի պարտեզում, երբ մեր նախածնողները մերժեցին Արարչի կողմից սահմանված վարվեցողության սկզբունքները։ Այդ անելով՝ նրանք փչացրեցին իրենց բարոյական կողմնացույցը։ Ադամի ու Եվայի հետնորդների՝ մարդկանց անախորժությունների պատճառը կյանքի նկատմամբ այդ նույն մոտեցումն է, որը վերջերս նոր անվանում է ստացել՝ «եսակենտրոնություն» (Ծննդոց 3։6–8, 12)։

Եսակենտրոնությունը հատկապես դրսևորվում է Աստվածաշնչում կանխագուշակված «վերջին օրերում», որոնք նկարագրվում են որպես «չար ժամանակներ»։ Շատերն են այսօր դարձել «անձնասէր»։ Ուստի զարմանալի չէ, որ մենք անընդհատ գտնվում ենք նույն ոգին ընդօրինակելու՝ մեր սեփական ցանկություններին կյանքում առաջնահերթ նշանակություն տալու ճնշման տակ (Բ Տիմոթէոս 3։1–5)։

Գուցե դուք էլ համաձայնեք երիտասարդ Օլաֆի հետ, որը նամակ էր ուղղել Եհովայի վկաների եվրոպական մասնաճյուղերից մեկը՝ գրելով հետևյալ խոսքերը. «Շատ դժվար է բարոյապես մաքուր մնալ, և հատկապես՝ երիտասարդներիս համար։ Խնդրում եմ, շարունակեք հիշեցնել մեզ Աստվածաշնչի սկզբունքներին հավատարիմ մնալու անհրաժեշտության մասին»։

Օլաֆը խորաթափանցություն դրսևորեց, քանի որ աստվածային սկզբունքները կարող են օգնել բոլորիս՝ ծեր թե երիտասարդ, առաջնորդվել վարքագծի բարձր չափանիշներով և հակառակվել եսակենտրոն լինելու ցանկությանը (այդպես կանվանենք այն, թե՝ ոչ)։ Եթե կուզեք ավելին իմանալ այն մասին, թե ինչպես կարելի է օգուտներ քաղել Աստվածաշնչի սկզբունքներից, քննեք հաջորդ հոդվածը։

[նկարներ 4–րդ էջի վրա]

Այսօր շատերն են անտեսում ուրիշների կարիքները

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը