Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 2/1 էջ 32
  • Յուրօրինակ իմաստություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Յուրօրինակ իմաստություն
  • 2002 Դիտարան
2002 Դիտարան
w02 2/1 էջ 32

Յուրօրինակ իմաստություն

«ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐՆ ունեն իմաստություն, բայց երեխաների իմաստությունը յուրօրինակ է»,— ասում է նիգերիական ասացվածքը։ Նիգերիայում ապրող քրիստոնյա երեց Էդվինը անձամբ համոզվեց դրանում։

Մի օր տանը նա իր գրասեղանի տակ մետաղյա տուփ գտավ։

— Սա ո՞ւմն է,— հարցրեց Էդվինն իր երեք երեխաներին։

— Իմն է,— պատասխանեց ութամյա Էմմանուելը և շտապեց ավելացնել, որ այդ 12 սմ–անոց կողերով երկաթյա տուփը, որ վերևից բացվածք ուներ, նախատեսված էր Եհովայի վկաների համաշխարհային գործին նվիրատվություններ անելու համար։ «Քանի որ ամեն օր Թագավորության սրահ չեմ գնում,— բացատրեց նա,— որոշեցի տուփ պատրաստել, որպեսզի երբ չծախսեմ բուտերբրոդի համար տրված փողը, այն գցեմ տուփը»։

Էմմանուելի հայրը տանը մի արկղիկ ուներ, որի մեջ դրամ էին հավաքում մարզային համաժողով գնալու համար։ Բայց, հանգամանքների բերումով, ընտանիքում անհրաժեշտություն առաջացավ այդ գումարն օգտագործել այլ նպատակով։ Համոզված լինելու համար, որ իր նվիրաբերած փողն ուրիշ նպատակով չէր օգտագործվի՝ Էմմանուելը վերցրել էր մի հին պահածոյատուփ ու տարել զոդողի մոտ։ Վերջինս, իմանալով, թե որն էր երեխայի նպատակը, Էմմանուելի համար նոր տուփ էր պատրաստել թիթեղի կտորից։ Եղբոր օրինակին էր հետևել նաև հինգամյա Մայքլը։

Զարմանալով երեխաների արածի վրա՝ Էդվինը հարցրեց, թե ինչի համար են այդ տուփերը։ Մայքլը պատասխանեց. «Ես ուզում եմ նվիրատվությո՛ւն կատարել»։

Ծնողներն անտեղյակ էին, որ Էմմանուելը, Մայքլը և նրանց իննամյա քույրը՝ Ուչեյը, ուտելիքի համար տրված գումարից քիչ–​քիչ խնայել էին ու գցել տուփերը։ Որտեղի՞ց նրանց մեջ հղացավ այս միտքը։ Երբ երեխաները փոքր–​ինչ մեծացել էին ու կարող էին ձեռքում դրամ պահել, ծնողները նրանց դրամ էին տալիս ու սովորեցնում, թե ինչպես գցել Թագավորության սրահում գտնվող նվիրատվության արկղիկների մեջ։ Ինչպես երևում է, երեխաները լավ էին յուրացրել իրենց այս դասը։

Տուփերը լցվելուց հետո երբ բացեցին, պարզվեց, որ խնայողությունների ընդհանուր գումարը 3, 13 ամերիկյան դոլար էր։ Մի երկրում, որտեղ մարդկանց միջին տարեկան եկամուտը կազմում է ընդամենը մի քանի հարյուր դոլար, դա քիչ փող չէր։ Նման կամավոր նվիրատվությունները սատարում են Եհովայի վկաների քարոզչական գործին, որն այժմ կատարվում է աշխարհի 235 երկրներում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը