Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 5/1 էջ 29–30
  • Աստվածաշունչ՝ մեկ հատորով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշունչ՝ մեկ հատորով
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի ջանադիր խմբագիրը
  • Գրանդիոր մատյանը
  • Հարավային Իտալիայից դեպի Բրիտանական կղզիներ
  • Վերադարձ Իտալիա
  • Վատիկանյան ձեռագիր. անկրկնելի գանձ
    2009 Դիտարան
  • Գլանաձև փաթեթից՝ մատյան. ինչպես Աստվածաշունչը դարձավ գիրք
    2007 Դիտարան
  • Եփրեմյան ձեռագիր՝ արժեքավոր մագաղաթ
    2009 Դիտարան
2001 Դիտարան
w01 5/1 էջ 29–30

Աստվածաշունչ՝ մեկ հատորով

Աստվածաշունչն ընդօրինակելու մեջ վաղ քրիստոնյաներն առաջինն էին, որ ձեռագիր մատյան, այսինքն՝ գիրք էին գործածում, և ոչ թե՝ գլանաձև ձեռագիր։ Սակայն քրիստոնյաներն անմիջապես չձեռնարկեցին մեկ հատորանի Աստվածաշունչ պատրաստելու գործը, որտեղ կընդգրկվեին բոլոր գրքերը։ Մեկհատորյա Աստվածաշնչի լայնատարած լույս ընծայման գործում կարևոր դեր է ունեցել վեցերորդ դարում ապրող Փլավիոս Կասիոդորը։

Փլավիոս Մագնոս Ավրելիոս Կասիոդորը ծնվել է մ.թ. մոտ 485–490 թթ.-ին Կալաբրիայում (գտնվում է Իտալիայի ծայր հարավում), ունևորի ընտանիքում։ Նա ապրել է Իտալիայի պատմության մեջ փոթորկալի ժամանակներում, երբ թերակղզին զավթել էին սկզբում գոթերը, իսկ հետո՝ բյուզանդացիները։ Մոտ վաթսուն կամ յոթանասուն տարեկան հասակում Կասիոդորը իր տան մոտ՝ Սքուիլաչե քաղաքում (Կալաբրիա), հիմնադրեց Վիվարիում մենաստան–​գրադարանը։

Աստվածաշնչի ջանադիր խմբագիրը

Կասիոդորի գլխավոր մտահոգություններից էր Աստվածաշունչը մարդկանց համար մատչելի դարձնելը։ Պատմաբան Փիթեր Բրաունը գրում է. «Կասիոդորի կարծիքով՝ Գրությունները մարդկանց հասանելի դարձնելու համար հարկավոր էր գործի դնել ամբողջ լատինական մշակույթը։ Որպեսզի Գրությունները հասկանալի դառնային և գրագիտորեն ընդօրինակվեին, հարկավոր էր օգտվել բոլոր այն օժանդակ միջոցներից, որոնք նախապես արդեն գործածվել էին դասական տեքստերն ուսումնասիրելու և ընդօրինակելու համար։ Լատինական մշակույթը, ասես մի նոր արեգակնային համակարգ, պտտվում էր հսկայական Արևի՝ Աստծո Խոսքի շուրջը»։

Կասիոդորը թարգմանիչներ և քերականագետներ հավաքեց Վիվարիում մենաստանում Աստվածաշնչի ամբողջական ժողովածու կազմելու նպատակով և նախագահեց խմբագրային գործընթացը։ Նա գործը վստահեց միայն մի քանի գիտուն մարդկանց։ Նրանք պետք է խուսափեին ենթադրյալ գրագրային սխալները շուտափույթ ուղղելուց, իսկ եթե քերականությանը վերաբերող հարցեր առաջանային, ապա ավելի հեղինակավոր պետք է համարվեին Աստվածաշնչի հին ձեռագրերը, քան լատիներենի ընդունված գործածությունը։ Կասիոդորը պատվիրեց. «Քերականական առանձնահատկությունները.... հարկավոր է պահպանել, քանի որ ներշնչված տեքստը աղավաղման ենթակա լինել չի կարող։.... Պետք է պահպանել Աստվածաշնչի ոճը, նրանում օգտագործված արտահայտչամիջոցները, փոխաբերությունները, ինչպես նաև հատուկ անունների եբրայական կառուցվածքը՝ նույնիսկ եթե դրանք հատուկ չեն լատիներեն լեզվին» («The Cambridge History of the Bible»)։

Գրանդիոր մատյանը

Վիվարիում մենաստանում ընդօրինակողներին հանձնարարվեց պատրաստել լատիներեն լեզվով Աստվածաշնչի ամենաքիչը երեք առանձին խմբագրություններ։ Դրանցից մեկը ինը հատորից էր բաղկացած, որը հավանաբար հին լատիներենով տեքստ էր՝ թարգմանված երկրորդ դարի վերջին։ Երկրորդը՝ լատիներեն Վուլգատան էր, որը Հերոնիմն ավարտել էր մոտավորապես հինգերորդ դարի սկզբներին։ Իսկ երրորդը՝ Գրանդիոր մատյանը, որը նշանակում է «ավելի մեծ մատյան», վերցված էր Աստվածաշնչի երեք թարգմանություններից։ Վերջին երկու խմբագրություններից յուրաքանչյուրը մեկ գրքում պարունակում էր Աստվածաշնչի բոլոր գրքերը։

Երևում է՝ Կասիոդորը առաջինն էր, որ լատիներեն լեզվով մեկհատորյա Աստվածաշնչեր պատրաստեց՝ անվանելով դրանք «պանդեկտներ»։a Անշուշտ, նա տեսավ, թե որքան գործնական էր Աստվածաշնչի բոլոր գրքերը մեկ հատորում հավաքելը, և դրանով վերջ տվեց առանձին հատորներ փնտրելու երկարատև պրոցեսին։

Հարավային Իտալիայից դեպի Բրիտանական կղզիներ

Կասիոդորի մահից (հավանական է մ.թ. մոտ 583 թ.) շատ չանցած՝ սկսվեց Գրանդիոր մատյանի ճամփորդությունը։ Ենթադրվում է, որ այդ ժամանակաշրջանում Վիվարիում գրադարանը փոխադրվել է Հռոմ՝ Լատերանի գրադարան։ Մ.թ. 678–ին անգլո–​սաքսոնական վանահայր Չելֆրիդը Հռոմից վերադառնալիս մատյանն իր հետ բերեց Բրիտանական կղզիներ, և այն դարձավ այժմյան Նորթամբրիայում (Անգլիա) գտնվող Վերմուտի և Ջերոույի՝ իր կողմից ղեկավարվող մենաստանների սեփականությունը։

Կասիոդորի մեկհատորյա Աստվածաշունչը պետք է որ հիացրած լիներ Չելֆրիդին և նրա վանականներին, որոնց հավանաբար հրապուրել էր այդ գրքից հեշտությամբ օգտվելը։ Ուստի, մի քանի տասնամյակների ընթացքում, նրանք մեկ հատորով Աստվածաշնչի երեք ուրիշ օրինակներ էլ պատրաստեցին։ Դրանցից պահպանվել է միայն հսկայական մեծության մի ձեռագիր, որը կոչվում է Ամիատինուս։ Այն բաղկացած է 51 x 33 սմ չափի 2 060 մագաղաթյա էջերից։ Կազմի հետ միասին այն 25 սմ հաստություն ունի և կշռում է ավելի քան 34 կգ։ Սա լատիներեն լեզվով մեկհատորյա ամենահին Աստվածաշունչն է, որ մինչև այժմ գոյություն ունի։ 19–րդ դարի նշանավոր աստվածաշնչագետ Ֆենթոն Ջ. Ա. Հորթը 1887 թ.–ին հաստատեց այդ մատյանի իսկությունը։ Նա մեկնաբանեց. «Նույնիսկ ժամանակակից ականատեսին [ձեռագրի] այս սքանչելիքը պատկառանք է ներշնչում»։

Վերադարձ Իտալիա

Կասիոդորի Գրանդիոր մատյանի բնագիրը կորել է, բայց նրա անգլո–​սաքսոնական հետնորդը՝ Ամիատինուս մատյանը, ամբողջանալուց շատ ժամանակ չանցած, սկսել է իր հետադարձ ճանապարհորդությունը դեպի Իտալիա։ Իր մահից քիչ առաջ Չելֆրիդը որոշել էր վերադառնալ Հռոմ։ Նա իր հետ վերցրել էր լատիներեն Աստվածաշնչի երեք օրինակներից մեկը՝ Գրիգոր II պապին նվիրելու։ 716 թ.–ին իր ճանապարհորդության ընթացքում, Ֆրանսիայի Լանգռ քաղաքում Չելֆրիդը մահացավ։ Բայց նրա վերցրած Աստվածաշունչը ուղեկցող խմբի հետ շարունակեց իր ճամփորդությունը։ Ձեռագիր մատյանը վերջապես իր տեղը գտավ կենտրոնական Իտալիայի Ամիատա լեռան վրա գտնվող մենաստանում, որտեղից էլ ստացել է Ամիատինուս անվանումը։ 1782 թ.–ին ձեռագիրը փոխադրվեց Ֆլորենցիայի Լորենցյան գրադարանը (Իտալիա), որտեղ այն մինչև օրս պահպանվում է և համարվում է գրադարանի ամենաթանկ իրերից մեկը։

Ո՞րն է Գրանդիոր մատյանի թողած ազդեցությունը։ Այն, որ Կասիոդորի ժամանակներից ի վեր՝ ընդօրինակողներն ու տպագրողները հետզհետե սկսեցին ավելացնել մեկհատորյա Աստվածաշնչի տպաքանակը։ Առ այսօր, իրենց ձեռքի տակ ունենալով այդպիսի Աստվածաշունչ, մարդիկ ավելի հեշտությամբ են գործածում այն և կարողանում են լիարժեք օգտվել նրանում պարունակված զորությունից (Եբրայեցիս 4։12)։

[ծանոթագրություն]

a Հունարեն լեզվով ամբողջական Աստվածաշունչը հավանաբար գործածության մեջ է մտել չորրորդ կամ հինգերորդ դարից սկսած։

[քարտեզ 29–րդ էջի վրա]

(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատաարակությունը)

Գրանդիոր մատյանի անցած ճանապարհը

Վիվարիում մենաստան

Հռոմ

Ջերոու

Վերմուտ

Ամիատինուս մատյանի անցած ճանապարհը

Ջերոու

Վերմուտ

Ամիատա լեռ

Ֆլորենցիա

[թույլտվությամբ]

Mountain High Maps® Copyright © 1997 Digital Wisdom, Inc.

[նկարներ 30–րդ էջի վրա]

Վերևում՝ Ամիատինուս մատյանը, ձախում՝ Եզրասի նկարը Ամիատինուս մատյանում

[թույլտվությամբ]

Biblioteca Medicea Laurenziana, Firenze

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը