Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 12/1 էջ 5–7
  • Աստվածաշունչը՝ կենաց գիրք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշունչը՝ կենաց գիրք
  • 2000 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մարդու կյանքին իմաստ հաղորդող Գիրք
  • Կայունություն է մտցնում մեր անկայուն կյանքում
  • Օգնում է հաղթահարելու էմոցիոնալ խնդիրները
  • Գործնական խորհուրդներ ընտանեկան կյանքի վերաբերյալ
  • Մնայուն խորհուրդ
  • Արժեք ունե՞ս Աստծու աչքում
    2011 Դիտարան
  • Սովորենք Դանիելից
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ուշագրավ մտքեր «Դանիէլ» գրքից
    2007 Դիտարան
  • Ամուր բռնիր Աստծո Խոսքը
    Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն
Ավելին
2000 Դիտարան
w00 12/1 էջ 5–7

Աստվածաշունչը՝ կենաց գիրք

«ԿԵՆԴԱՆԻ է աստծու խօսքը, ազդու եւ աւելի հատու, քան ամէն մի երկսայրի սուր. եւ.... քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները» (Եբրայեցիս 4։12)։ Աստծո Խոսքի զորության այս նկարագրությունը ցույց է տալիս, որ Աստվածաշունչը պարզապես մի հասարակ գիրք չէ։

«Նրա պարունակած լուրը մեզ օդի պես անհրաժեշտ է»,— համառոտակի նշել է մի կրոնական մեկնաբան և ապա ավելացրել. «Հաշվի առնելով ապաքինվելու մեր սուր ցանկությունն ու կարիքը և այդ լույսի ներքո ընթերցելով Աստվածաշունչը՝ զարմանալի արդյունքների կհասնեք»։ Պայծառ վառվող լույսի նման, Աստվածաշունչը լույս է սփռում ներկայիս կյանքի բազում խրթին հարցերի վրա (Սաղմոս 119։105)։

Եվ իրոք, Աստվածաշնչի իմաստությունը ի զորու է ձևավորելու մեր մտածելակերպը, օգնելու լուծել մեր խնդիրներն ու բարելավելու մեր կյանքը, ինչպես նաև սպառազինելու անհրաժեշտ հատկություններով, որոնք կօգնեն մեզ կյանքում հաղթահարել այնպիսի իրավիճակներ, որոնք մենք ի վիճակի չենք փոխել։ Իսկ ամենակարևորը՝ Աստվածաշունչն օգնում է մեզ ճանաչել Աստծուն ու սիրել նրան։

Մարդու կյանքին իմաստ հաղորդող Գիրք

Աստվածաշնչի Հեղինակը՝ Եհովա Աստված, ‘գիտի մեր բոլոր ճանապարհները’։ Մեր ֆիզիկական, էմոցիոնալ և հոգևոր կարիքների մասին նա ավելի շատ բան գիտի, քան մենք ինքներս (Սաղմոս 139։1–3)։ Մեր հանդեպ հոգատարությունից մղված՝ նա հստակ սահմաններ է դնում մարդու կատարած քայլերի միջև (Միքիա 6։8)։ Արժե փորձել հասկանալ այդ սահմաններն ու մատնացույց արվող ուղղությունները և սովորել ապրել դրանցով։ Ինչպես գրել է սաղմոսերգուն՝ երանելի է այն մարդը, ում «կամքը Տիրոջ օրէնքի մէջ է» և «ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան» (Սաղմոս 1։1–3)։ Ինչ խոսք, նման հեռանկարն իրոք արժանի է մեր ուշադրությանը։

Մորիսը՝ թոշակառու մի ուսուցիչ, միշտ համոզված է եղել, որ Աստվածաշունչը պատմական ու գրական որոշ արժեքներ ունեցող գիրք է։ Չնայած դրան՝ սկեպտիկորեն է վերաբերվել Աստծո ներշնչմամբ նրա գրի առնվելուն։ Մի առիթով, այն բանից հետո, երբ նրան բացատրեցին, թե ինչու է Աստված իր գրավոր Խոսքը տվել մարդկությանը, Մորիսը սկսեց հետազոտել Աստվածաշնչի մի շարք մարգարեություններ։ Դեռ երիտասարդ հասակում նա ուսումնասիրել էր հին աշխարհի պատմությունը, գրականությունը, աշխարհագրությունն ու գիտությունը։ Ինչպես ինքն է ասում. «Այն ժամանակ ինձ չափազանց խելոք էի համարում, որպեսզի ընդունեի Աստվածաշնչին թիկունք կանգնող բազմաթիվ փաստերը։ Այսքան ժամանակ կուրորեն քայլել եմ կյանքի լավ պայմանների, հարստության ու հաճույքների ետևից տանող մի ուղիով։ Դժբախտաբար, մինչև օրս մնացել էի անտեղյակ երբևիցե գրված մեծագույն գրքի գեղեցկությանն ու ճշմարտացիությանը»։

Այժմ՝ յոթանասուն տարեկան Մորիսը, վերհիշելով այն դեպքը, երբ Հիսուսը հայտնվեց Թովմաս առաքյալին, երախտագիտության զգացումով ասում է. «Ձեռքս դրվել է այն «արյունահոսող վերքին», ինչը մեկընդմիշտ վանել է իմ միջից բոլոր կասկածները, որ Աստվածաշունչը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ճշմարտություն» (Յովհաննէս 20։24–29)։ Ինչպես իրավացիորեն ասել է Պողոս առաքյալը, Աստծո Խոսքը քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները և իմաստավորում կյանքը։ Այն իսկապես կենաց գիրք է։

Կայունություն է մտցնում մեր անկայուն կյանքում

Աստվածաշունչը նաև այնպիսի խորհուրդներ է տալիս, որոնք օգնում են մարդկանց ձերբազատվել վատ սովորություններից։ Այդ գրքի օգնությամբ Դանիելը կարողացավ ազատվել ծխելու և ոգելից խմիչքները չարաշահելու անմաքուր սովորությունից, նաև՝ իր ցոփ խնջույքներից (Հռովմայեցիս 13։13; Բ Կորնթացիս 7։1; Գաղատացիս 5։19–21)։ Իրականում, նման սովորություններն արմատախիլ անելու և «նոր մարդը» հագնելու համար վճռական ջանքեր են պահանջվում (Եփեսացիս 4։22–24)։ «Հեշտ չէր փոխվելը,— պատմում է Դանիելը,— ախր մենք այնքա՜ն անկատար ենք»։ Այնուամենայնիվ, դա նրան հաջողվել էր։ Հիմա Դանիելն ամեն օր կարդում է Աստծո Խոսքը, և դա օգնում է նրան մոտիկ մնալ Եհովային։

Դեռևս փոքր հասակից Դանիելն ամեն երեկո աղոթում էր Աստծուն ու, թեև երբեք չէր կարդացել Աստվածաշունչը, խոր հարգանք էր տածում դեպի այդ գիրքը։ Սակայն ինչ–​որ բան այն չէր իր կյանքում. երջանկությունը փախչում էր նրանից։ Ամեն բան փոխվեց, երբ նա առաջին անգամ Աստվածաշնչում տեսավ Աստծո անունը (Ելից 6։3; Սաղմոս 83։18)։ Դրանից հետո՝ ամեն անգամ աղոթելիս, Դանիելը գործածում էր «Եհովա» անունը և նրա աղոթքները սկսեցին ավելի անձնական բնույթ կրել։ «Եհովան դարձավ իմ մտերիմը ու մինչև օրս իմ թանկագին բարեկամն է»,— ասում է նա։

Նախքան Աստվածաշնչի մասին գիտելիքներ ձեռք բերելը, Դանիելին ապագան ոչինչ չէր խոստանում։ Նա պատմում է. «Պարտադիր չէ բարձրագույն կրթություն ունենալ՝ տեսնելու համար, թե ինչ սարսափելի բաներ են կատարվում աշխարհում։ Այդ միտքը վախ էր ներշնչում ինձ, ու չէի ուզում մտածել այդ մասին»։ Հետո Դանիելն իմանում է, որ Աստված արդարություն է հաստատելու մաքրված երկրի վրա, որտեղ հնազանդ մարդիկ ապրելու են խաղաղ ու երջանիկ (Սաղմոս 37։10, 11; Դանիէլ 2։44; Յայտնութիւն 21։3, 4)։ Այսօր Դանիելը հաստատուն հույս ունի։ Իսկ Աստվածաշնչից ձեռք բերած կայունության շնորհիվ նա սկսել է կյանքի հանդեպ դրական տեսակետ զարգացնել։

Օգնում է հաղթահարելու էմոցիոնալ խնդիրները

Ջորջը յոթ տարեկան էր, երբ նրա մայրը մահացավ։ Գիշերները նա սարսափում էր քուն մտնել՝ մտածելով, որ հաջորդ առավոտ այլևս չի արթնանա։ Բայց մահվան ու հարության վերաբերյալ Հիսուսի խոսքերը շատ բան փոխեցին նրա կյանքում։ «Կը գայ ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կը լսեն նրա [Հիսուսի] ձայնը եւ դուրս կը գան»։ «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կ’ապրի» (Յովհաննէս 5։28, 29; 11։25)։ Հիսուսի այս խոսքերն անտարբեր չթողեցին Ջորջին ու լիովին տրամաբանական ու ողջամիտ հնչեցին նրա համար, նաև՝ անչափ մխիթարող։ «Այս ճշմարտությունը,— ասում է Ջորջը,— ոչ միայն խելքին մոտ է, այլև դիպչում է մարդու սրտին»։

Դանիելին, որի մասին արդեն խոսվեց վերևում, նույնպես վախ էր համակել։ Նրա մայրը, ի վիճակի չլինելով տղային մենակ խնամելու, դաստիարակության էր տվել ուրիշ մարդկանց։ Այդ ամբողջ ժամանակ Դանիելն իրեն օտար էր զգացել ու միշտ երազել ջերմ ընտանիքի մասին, որտեղ կկարողանար իրեն ապահով զգալ։ Վերջապես, իր երազած կյանքը նա գտավ Աստվածաշունչն ուսումնասիրելով։ Սկսեց ընկերակցել Եհովայի վկաների քրիստոնեական ժողովի հետ և նրանց հոգևոր ընտանիքին միացավ, որտեղ էլ զգաց, որ ընդունում ու սիրում են իրեն։ Իրոք որ, Աստվածաշունչն օգտակար է, գործնական և էմոցիոնալ առումով՝ գոհացուցիչ։

Չմոռանանք, որ Եհովան տեսնում է մեր սրտում եղածը և գիտի, թե ինչ ենք ցանկանում։ Աստված «սիրտերը կշռող» է ու յուրաքանչյուրին տալիս է «իր ճանապարհներին համեմատ» (Առակաց 21։2; Երեմիա 17։10)։

Գործնական խորհուրդներ ընտանեկան կյանքի վերաբերյալ

Աստվածաշունչը գործնական խորհուրդներ է պարունակում նաև մարդկային փոխհարաբերությունների վերաբերյալ։ Ահա թե ինչ է ասում Ջորջը. «Անձնավորությունների միջև ընդհարումներն ու ծագող տարաձայնությունները կյանքում ամենալարված իրավիճակներն են»։ Ինչպե՞ս է նա հարթում դրանք։ «Երբ զգում եմ, որ որևէ մեկը ինչ–​որ բան ունի իմ դեմ, հետևում եմ Մատթէոս 5։23, 24–ում գրի առնված պարզ խորհրդին՝ «հաշտուի՛ր քո եղբօր հետ»։ Միայն այն, որ կարողանում եմ բաց խոսել խնդրի մասին, արդեն լավ արդյունքներ է բերում։ Զգում եմ, թե ինչ է իրենից ներկայացնում Աստծո խաղաղությունը, որի մասին նշում է Աստվածաշունչը։ Իրոք որ, այդ խորհուրդը շատ օգտակար է» (Փիլիպպեցիս 4։6, 7)։

Երբ տարաձայնություններ են ծագում ամուսինների միջև, երկուսն էլ պետք է «արագ [լինեն] լսելու մէջ, ծանր՝ խօսելու մէջ եւ ծանր՝ բարկանալու մէջ» (Յակոբոս 1։19)։ Կիրառելով այս խորհուրդը՝ կարելի է պահպանել նրանց միջև գոյություն ունեցող հաղորդակցությունը։ «Կիրառելով կնոջը սեփական անձի պես սիրելու մասին խորհուրդը,— շարունակում է պատմել Ջորջը,— շոշափելի արդյունքներ եմ տեսնում. նրան հիմա շատ ավելի հեշտ է ինձ հարգելը» (Եփեսացիս 5։28–33)։ Աստվածաշունչը սովորեցնում է ընդունել և հաղթահարել մեր անկատարությունը և աշխատել ցավագին չընդունել ուրիշ մարդկանց անկատարությունը։

Մնայուն խորհուրդ

Իմաստուն Սողոմոն թագավորն ասել է. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները» (Առակաց 3։5, 6)։ Որքա՜ն պարզ, բայց, միևնույն ժամանակ, խորիմաստ խոսքեր։

Աստվածաշունչը բարության է մեզ մղում։ Այն օգնում է Աստծուն սիրողներին իրենց կյանքը ներդաշնակեցնել Նրա կամքին և երջանկություն գտնել «Տիրոջ օրէնքներումը» (Սաղմոս 119։1)։ Անկախ այն բանից, թե յուրաքանչյուրս ինչպիսի հանգամանքների ներքո ենք գտնվում, Աստվածաշնչի պարունակած խորհուրդն անհրաժեշտ է բոլորիս (Եսայիա 48։17, 18)։ Ամեն օր կարդացե՛ք այն, խորհեք կարդացածի շուրջ և կիրառեք ձեր կյանքում։ Դա կօգնի մաքուր պահել ձեր միտքը և կենտրոնանալ սուրբ ու ողջամիտ բաների վրա (Փիլիպպեցիս 4։8, 9)։ Այդպես վարվելով՝ դուք ոչ միայն կսովորեք ապրել ու վայելել կյանքը, այլև կիմանաք, թե ինչպես սիրել կյանքի Աղբյուրին։

Հետևելով այս ընթացքին՝ կտեսնեք, որ Աստվածաշունչը ինչպես միլիոնավոր այլ մարդկանց, այնպես էլ ձեզ համար հասարակ գիրք լինելուց ավելին է։ Կհամոզվեք, որ այն իրոք կենա՛ց գիրք է։

[նկար 6–րդ էջի վրա]

Աստվածաշունչը կարող է ուժ տալ մարդուն՝ հաղթահարելու վատ սովորությունները։

[նկար 7–րդ էջի վրա]

Աստվածաշունչը սովորեցնում է, թե ինչպես մոտենալ Աստծուն։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը