Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 11/1 էջ 3–4
  • Բարոյական արժեքներն անկում են ապրում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բարոյական արժեքներն անկում են ապրում
  • 2000 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Արդյոք մարդկանց պե՞տք է Աստվածաշնչի բարոյախոսությունը
  • Արդյո՞ք Աստվածաշնչի բարոյախոսությունը լավագույնն է
    2000 Դիտարան
  • Սովորիր և սովորեցրու քրիստոնեական բարոյականությունը
    2002 Դիտարան
  • Ունենալ բարձր բարոյական արժեքներ
    2019 Արթնացե՛ք
  • Ինչո՞ւ են ամուսնալուծություններն այսքան շատ
    2011 Դիտարան
Ավելին
2000 Դիտարան
w00 11/1 էջ 3–4

Բարոյական արժեքներն անկում են ապրում

«ԱՅԴՊԻՍԻ բան երբեք չէր պատահել»,— մեկնաբանում է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտը։ Նա ցավով նշեց պետական պաշտոնյաների վերջերս աղմուկ հանած կոպիտ զեղծարարությունների մասին։ «Ընչաքաղցության պատճառով այլևս բարոյական չափանիշներ չեն մնացել»,— ասաց նա։

Շատերն են համաձայն նրա հետ։ Աստծո Խոսքում՝ Աստվածաշնչում գտնվող բարոյական արժեքները, որոնք երկար ժամանակ շատ շատերի համար ճիշտն ու սխալն իմանալու ուղեցույց էին հանդիսանում, այսօր մի կողմ են նետվել։ Պարագան նույնն է անգամ այն երկրներում, որոնք անվանապես քրիստոնեական են կոչվում։

Արդյոք մարդկանց պե՞տք է Աստվածաշնչի բարոյախոսությունը

Աստվածաշնչի ուսուցումների վրա հիմնված բարոյախոսությունն իր մեջ ներառում է այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են՝ ազնվությունն ու անարատությունը։ Դրան հակառակ՝ ներկայումս մեծ տարածում ունեն խաբեբայությունը, կաշառակերությունը և խարդախությունը։ Լոնդոնյան «Թայմզ» օրաթերթը գրում է, որ որոշ խուզարկուներ «մեղադրվում են մինչև 100 000 ֆունտ ստեռլինգի յուրացման մեջ յուրաքանչյուր առանձին դեպքի, նաև առգրավված թմրանյութերը վերավաճառելու կամ հանցագործ աշխարհի խոշոր դեմքերի դեմ հայտնաբերված հանցանշանները կորցնելու համար»։ Ավստրիայում ապահովագրման հետ կապված զեղծարարությունները սովորական երևույթ են դարձել։ Իսկ Գերմանիայում գիտական աշխարհը ապշած էր մնացել, երբ վերջերս հետազոտողները

հետազոտողները հայտնաբերեցին «գերմանական գիտության ասպարեզում կեղծարարության ամենասկանդալային դեպքը»։ Պրոֆեսորը՝ «գերմանական գենետիկայի աստղը», մեղադրվում էր բազմաթիվ տվյալներ կեղծելու կամ հորինելու մեջ։

Աստվածաշնչի բարոյախոսությունն իր մեջ ներառում է նաև ամուսնական հավատարմությունը, իսկ ամուսնությունը ենթադրում է մշտական փոխհարաբերություններ։ Սակայն ամուսնալուծությունների թիվը գնալով շատանում է։ Ինչպես նշում է կաթոլիկական «Ժամանակակից քրիստոնյա» թերթը, «նույնիսկ «պահպանողական» Շվեյցարիայում ավելի ու ավելի շատ ամուսնություններ են քայքայվում» («Christ in der Gegenwart»)։ Նիդերլանդներում ամուսնալուծությունների թիվը կազմում է 33 տոկոս։ Մի կին, որը հետևել էր վերջին մի քանի տարիներին Գերմանիայում տեղի ունեցող սոցիալական փոփոխություններին, գրում է իր մտահոգության մասին. «Ամուսնությունն այժմ հնաոճ է համարվում։ Մարդիկ այլևս չեն ամուսնանում կյանքի ընկեր ունենալու համար»։

Մյուս կողմից՝ միլիոնավոր անհատներ այն կարծիքին են, որ կարելի՛ է վստահել Աստվածաշնչի բարոյական չափանիշներին և որ դրանք կարելի է կիրառել այսօրվա կյանքում։ Շվեյցարա–​գերմանական սահմանի մոտ ապրող մի ամուսնական զույգ եկավ այն եզրակացության, որ Աստվածաշնչի բարոյական նորմերին համապատասխան ապրելն իրենց կյանքն ավելի է ջերմացրել։ Նրանց կարծիքով «միայն մեկ ուղեցույց կա կյանքի բոլոր ասպարեզների համար. դա Աստվածաշունչն է»։

Իսկ դո՞ւք ինչ եք կարծում. կարո՞ղ է Աստվածաշունչը ծառայել որպես արժանահավատ ուղեցույց։ Արդյո՞ք սուրբգրային բարոյախոսությունը ներկայումս կիրառելի է։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը