Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 10/15 էջ 32
  • «Միասնականության օրինակ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Միասնականության օրինակ»
  • 2000 Դիտարան
2000 Դիտարան
w00 10/15 էջ 32

«Միասնականության օրինակ»

ԱՅՍՊԻՍԻ վերնագիր ուներ Ինդայատուբայում (Բրազիլիա, Սան–​Պաուլու) լույս տեսնող թերթերից մեկի առաջնորդող հոդվածը։ Իսկ ի՞նչ օրինակի մասին է խոսքը։ «Եհովայի վկաները, ովքեր եկել էին կառուցելու իրենց նոր Թագավորության սրահը, ինչպես կոչվում է նրանց հավաքատեղին, դարձան համագործակցության իսկական օրինակ, որի մասին անկարելի է չխոսել»,— նշում է հոդվածագիրը։

Նմանատիպ առիթներով ակնհայտորեն դրսևորվում է Եհովայի վկաների միջև գոյություն ունեցող միասնությունը։ Եվ ինչպես հոդվածում ընդգծվում է՝ «անկարելի է առանց ջերմ զգացումի դիտել այն մեծ ու փոքր անհատներին, ովքեր կամավոր կերպով իրենց եռանդն են ներդնում՝ կառուցելու մի շինություն, որտեղ կկարողանան միմյանց հանդիպել ու համատեղ երկրպագել Աստծուն»։

Եհովայի վկաները միայն այդ տեսակետից չէ, որ օրինակ են հանդիսացել։ «Նրանք ոչ միայն գիտելիքներ են ձեռք բերում ու աղոթում, այլ նրանց նպատակն է նաև օգնել ալկոհոլի ու թմրադեղերի զոհը դարձած անհատներին՝ վերագտնելու իրենք–​իրենց, ինչպես նաև՝ մարդկանց ցույց տալ սիրո և համերաշխության ճանապարհը»,— ասվում է շարունակության մեջ։ Ինչպես է դա նրանց հաջողվո՞ւմ. Վկաները գիտեն, որ Աստվածաշնչի խորհուրդները սովորելով ու կիրառելով անհատը կարող է ազատագրվել արատավոր հակումներից։ Ահա թե ինչու Աստվածաշնչից իրենց սովորածը նրանք ջանում են փոխանցել ուրիշներին։ «Նման օրինակն, անշուշտ, արժանի է ընդօրինակման»,— ասվում է հոդվածի վերջում։

Եհովայի վկաների դռները բաց են բոլորի համար, նրանց հանդիպումներն անցնում են առանց դրամական հանգանակությունների։ Ձեզ ևս ջերմորեն հրավիրում ենք այցելել մոտակա Թագավորության սրահ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը