Պատրա՞ստ եմ
Պատրա՞ստ եմ ժողովի հետ մասնակցելու քարոզչական գործին
Դու կարող ես դառնալ չմկրտված քարոզիչ, եթե համապատասխանում ես հետևյալ պահանջներին.
Կանոնավոր ուսումնասիրում ես Աստվածաշունչը, աղոթում ես և մասնակցում ժողովներին։
Հավատում ես այն ամենին, ինչ սովորում ես, թանկ ես գնահատում դրանք և պատմում ես ուրիշներին։
Սիրում ես Եհովային և ընկերներ ես ընտրում այն մարդկանցից, ովքեր սիրում են նրան։
Խզել ես կապերդ այն քաղաքական կամ կրոնական կազմակերպությունների հետ, որոնց գուցե անդամակցել ես։
Ապրում ես Եհովայի չափանիշների համաձայն և ցանկանում ես դառնալ Եհովայի վկա։
Եթե կարծում ես, որ պատրաստ ես ժողովի հետ մասնակցելու քարոզչական գործին, ապա քեզ Աստվածաշունչ ուսուցանողը հոգ կտանի, որ երեցները հանդիպեն քեզ հետ և տեսնեն, թե արդյոք համապատասխանում ես չմկրտված քարոզիչ լինելու չափանիշներին։
Պատրա՞ստ եմ մկրտվելու
Դու թերևս պատրաստ ես մկրտության, եթե արել ես հետևյալ քայլերը.
Դարձել ես չմկրտված քարոզիչ։
Քո հնարավորության սահմաններում կանոնավոր մասնակցում ես քարոզչական գործին։
Թիկունք ես կանգնում «հավատարիմ և իմաստուն ծառային» ու հետևում ես նրա տված ցուցումներին (Մատթեոս 24։45-47)։
Աղոթքով նվիրվել ես Եհովային և ցանկանում ես հավիտյան ծառայել նրան։
Եթե կարծում ես, որ պատրաստ ես մկրտության, ապա այդ մասին տեղեկացրու քեզ Աստվածաշունչ ուսուցանողին։ Նա կարող է հոգ տանել, որ երեցները հանդիպեն քեզ հետ և տեսնեն, թե արդյոք պատրաստ ես մկրտվելու։