ԴԱՍ 58
Նվիրված մնա Եհովային
Ճշմարիտ քրիստոնյաները վճռել են թույլ չտալ, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան խանգարի իրենց պաշտել Եհովային։ Անկասկած, դու էլ ես վճռել այդպես անել։ Եհովան թանկ է գնահատում քո նվիրվածությունը (կարդա 1 Տարեգրություն 28։9)։ Իսկ ո՞ր իրավիճակները կարող են փորձության ենթարկել նրա հանդեպ քո նվիրվածությունը։ Ինչպե՞ս կարող ես վարվել նման դեպքերում։
1. Ոմանք ինչպե՞ս են փորձում հեռացնել մեզ Եհովայից
Որոշ մարդիկ փորձում են այնպես անել, որ դադարենք ծառայել Եհովային։ Ովքե՞ր են այդ մարդիկ։ Օրինակ՝ հավատուրացները՝ նրանք, ովքեր թողել են ճշմարտությունը և ստեր են ասում Աստծու կազմակերպության մասին, որ քայքայեն մեր հավատը։ Մեր մասին կեղծիքներ են տարածում նաև որոշ կրոնական առաջնորդներ՝ նպատակ ունենալով հեռացնել մեզ ճշմարտությունից։ Այդպիսի մարդկանց հետ զրուցելը, նրանց գրքերը կարդալը, բլոգները կամ կայքերը այցելելը, տեղադրած տեսանյութերը դիտելը վտանգավոր է։ Հիսուսը հետևյալն ասաց նրանց մասին, ովքեր փորձում են հետ պահել ուրիշներին Եհովային նվիրվածությամբ ծառայելուց. «Ուշադրություն մի՛ դարձրեք նրանց։ Նրանք կույր առաջնորդներ են։ Իսկ եթե կույրն է առաջնորդում կույրին, երկուսն էլ փոսը կընկնեն» (Մատթեոս 15։14)։
2. Ինչպե՞ս կարող ենք մեր կայացրած որոշումներով ցույց տալ, որ նվիրված ենք Եհովային
Եհովայի հանդեպ սերը մղում է մեզ հեռու մնալ կեղծ կրոնին առնչվող ցանկացած բանից։ Ո՛չ մեր աշխատանքը, ո՛չ այն կազմակերպությունները, որոնց անդամակցում ենք, ո՛չ էլ որևէ զբաղմունք չպետք է կապ ունենան կեղծ կրոնի հետ։ Եհովան պատվիրել է. «Դո՛ւրս արի [Մեծ Բաբելոնի] միջից, ի՛մ ժողովուրդ» (Հայտնություն 18։2, 4)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Քննիր, թե ինչպես կարող ես թույլ չտալ, որ ինչ-որ մեկը թուլացնի Եհովային նվիրված լինելու քո վճռականությունը։ Նաև իմացիր, թե ինչպես կարող ես նվիրվածություն դրսևորել՝ դուրս գալով Մեծ Բաբելոնից։
3. Զգուշացիր կազմակերպության մասին ստեր տարածողներից
Ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ բացասական բաներ ենք լսում Եհովայի կազմակերպության մասին։ Կարդացեք Առակներ 14։15-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Ինչո՞ւ չպետք է հավատանք ամեն լսածի։
Կարդացեք 2 Հովհաննես 9-11-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Ինչպե՞ս պետք է վերաբերվենք հավատուրացներին։
Անգամ եթե հավատուրացների հետ անմիջական շփում չենք ունենում, ուրիշ ի՞նչ կերպերով գուցե առնչվենք նրանց ուսմունքներին։
Քո կարծիքով՝ Եհովան ի՞նչ կզգա, եթե ուշադրություն դարձնենք այն բացասական բաներին, որ չարակամ մարդիկ խոսում են իր և իր կազմակերպության մասին։
4. Նվիրված մնա Աստծուն, երբ հավատակիցդ մեղք է գործում
Ո՞րն է մեր պարտականությունը, երբ իմանում ենք, որ ժողովում ինչ-որ մեկը լուրջ մեղք է գործել։ Քննենք Մովսիսական օրենքից մի սկզբունք, որն Աստված տվել էր հին Իսրայելին։ Կարդացեք Ղևտական 5։1-ը։
Ինչպես տեսանք այս համարից, եթե իմանում ենք, որ մեր հավատակիցը լուրջ մեղք է գործել, պետք է երեցներին ասենք դրա մասին։ Սակայն բարություն դրսևորած կլինենք, եթե նախքան դա անելը նրան խրախուսենք անձամբ խոսել երեցների հետ և խոստովանել մեղքը։ Եթե նա այդպես չանի, Եհովայի հանդեպ սիրուց մղված՝ մենք կխոսենք երեցների հետ և կպատմենք ողջ եղելությունը։ Այդպես վարվելով՝ ինչպե՞ս ցույց կտանք, որ նվիրված ենք՝
Եհովա Աստծուն,
մեղք գործած անհատին,
ժողովի մեր մյուս հավատակիցներին։
Եթե հավատակիցդ սխալ ընթացք է բռնել, օգնիր նրան
5. Հեռու մնա Մեծ Բաբելոնից
Կարդացեք Ղուկաս 4։8-ը և Հայտնություն 18։4, 5-ը, այնուհետև պատասխանիր հետևյալ հարցերին.
Դեռ անդամագրվա՞ծ եմ կեղծ կրոնի որևէ եկեղեցում։
Անդամակցո՞ւմ եմ այնպիսի կազմակերպության, որը կապ ունի մեկ ուրիշ կրոնի հետ։
Իմ աշխատանքով ինչ-որ կերպ աջակցո՞ւմ եմ կեղծ կրոնին։
Կյանքիս որևէ այլ ոլորտ առնչվո՞ւմ է կեղծ կրոնին։
Ի՞նչ փոփոխություններ պետք է անեմ, եթե այս հարցերից առնվազն մեկին «այո» եմ պատասխանել։
Այնպիսի որոշում կայացրու, որ մաքուր խիղճ ունենաս և նվիրված մնաս Եհովային։
Ի՞նչ կանես, եթե քեզ խնդրեն նվիրատվություն անել կրոնական գործունեությանը աջակցելու համար
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ես պետք է իմանամ, թե հավատուրացներն ինչ են ասում Եհովայի վկաների մասին, որ կարողանամ պաշտպանել ճշմարտությունը»։
Արդյոք այսպես մտածելը խելամի՞տ է։ Ինչո՞ւ։
ԱՄՓՈՓՈՒՄ
Եհովային նվիրված մնալու համար պետք է խուսափենք այն մարդկանց հետ շփումից, ովքեր փորձում են մոլորեցնել մեզ։
Վերհիշենք
Ինչո՞ւ չպետք է լսենք հավատուրացների գաղափարները։
Ի՞նչ պետք է անենք, երբ իմանում ենք, որ հավատակիցը լուրջ մեղք է գործել։
Ինչպե՞ս կարող ենք հնազանդվել կեղծ կրոնից դուրս գալու մասին պատվերին։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Ինչպե՞ս արձագանքել, երբ ուրիշները կեղծ տեղեկություններ են տարածում Եհովայի վկաների մասին։
«Ունեցածդ տեղեկությունները փա՞ստ են» («Դիտարան», 2018, օգոստոս)
Ինչի՞ց կարող ես հասկանալ, որ տվյալ կազմակերպությունը կամ գործունեությունը աջակցում է Մեծ Բաբելոնին։
««Վերջին օրերի» ավարտին զբաղված մնա Տիրոջ գործով» («Դիտարան», 2019, հոկտեմբեր, պրբ. 16-18)
Հավատուրացներն ինչպե՞ս են փորձում թուլացնել մեր հավատը։
Ընթերցիր «Մանկուց փնտրել եմ Աստծուն» վերնագրով պատմությունը և տես, թե մի սինտոյական քուրմ ինչպես խզեց կապերը կեղծ կրոնի հետ։
«Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը» («Դիտարան», 2011, հուլիսի 1)