ԴԱՍ 48
Իմաստությամբ ընկերներ ընտրիր
Ուրախ օրերին մտերիմ ընկերները նպաստում են մեր երջանկությանը, իսկ դժվար պահերին մեզ թև են տալիս։ Սակայն Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ ոչ բոլորը կարող են լավ ընկեր լինել։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ես լավ ընկերներ գտնել։ Քննիր հետևյալ հարցերը։
1. Ընկերներդ ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ քեզ վրա
Մենք հակված ենք նմանվելու նրանց, ում հետ ժամանակ ենք անցկացնում։ Ընկերների հետ շփումը կարող է կա՛մ լավ, կա՛մ վատ անդրադառնալ մեզ վրա, ընդ որում՝ էական չէ՝ այդ շփումը սոցիալական կայքերում է, թե առերես։ Աստվածաշնչում ասվում է. «Իմաստունների հետ շփվողը իմաստուն կդառնա, բայց հիմարների [Եհովային չսիրողների] հետ ընկերակցողը կտուժի» (Առակներ 13։20)։ Եհովային սիրող և նրան պաշտող ընկերներդ կարող են օգնել քեզ մտերիմ մնալ նրա հետ և ճիշտ որոշումներ կայացնել։ Իսկ այն ընկերներդ, ովքեր չեն սիրում Եհովային, գուցե քեզ հեռացնեն նրանից։ Այդ պատճառով էլ Աստվածաշունչը խրախուսում է իմաստությամբ ընկերներ ընտրել։ Եթե և՛ մենք, և՛ մեր ընկերները Աստծուն սիրող մարդիկ ենք, լավ ազդեցություն ենք թողնում իրար վրա և «շարունակում ենք քաջալերել ու զորացնել միմյանց» (1 Թեսաղոնիկեցիներ 5։11)։
2. Եհովայի համար կարևո՞ր է, թե ում հետ ենք ընկերություն անում
Եհովան ընտրողական է այն հարցում, թե ում հետ է ընկերանում. նա մտերմություն է անում «ուղղամիտ մարդու հետ» (Առակներ 3։32)։ Ի՞նչ կզգա Եհովան, եթե ընկերություն անենք իրեն չսիրող մարդկանց հետ։ Նա շատ կտխրի (կարդա Հակոբոս 4։4)։ Իսկ եթե հեռու մնանք վատ ընկերակցությունից ու մտերմանանք Եհովայի և նրան սիրող մարդկանց հետ, կուրախացնենք նրան (Սաղմոս 15։1-4)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Քննիր, թե ճիշտ ընկերներ ընտրելն ինչու է այդքան կարևոր, և տես, թե ինչպես կարող ես մտերմանալ այնպիսի մարդկանց հետ, ովքեր լավ ընկեր կլինեն քեզ համար։
3. Հեռու մնա վատ ընկերակցությունից
Աստծուն և նրա չափանիշները չսիրող մարդիկ չեն կարող լավ ընկեր լինել քեզ համար։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցը.
Ինչպե՞ս է հնարավոր, որ ակամայից վատ շրջապատում հայտնվենք։
Կարդացեք 1 Կորնթացիներ 15։33-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Ո՞ւմ հետ ընկերանալը կարող է վատ անդրադառնալ քեզ վրա։ Ինչո՞ւ։
Կարդացեք Սաղմոս 119։63-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա լավ ընկերը։
Մեկ փտած խնձորը կարող է փչացնել մյուսները։ Ինչպե՞ս կարող է մեկ վատ ընկերն ազդել քեզ վրա
4. Պարտադիր չէ՝ ընկերներդ քեզ նման լինեն
Աստվածաշնչում կարդում ենք երկու իսրայելացիների՝ Դավթի ու Հովնաթանի ընկերության մասին։ Չնայած այդ մարդիկ տարբեր տարիքի էին և տարբեր հանգամանքներ ունեին՝ մեկը թագավորի որդի էր, մյուսը՝ հովիվ, սակայն նրանց միջև յուրահատուկ ամուր ընկերություն էր ձևավորվել։ Կարդացեք 1 Սամուել 18։1-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Ինչո՞ւ պարտադիր չէ, որ մեր ընկերները մեր հասակակիցը լինեն կամ մեր սոցիալական կարգավիճակն ունենան։
Կարդացեք Հռոմեացիներ 1։11, 12-ը, այնուհետև քննարկեք այս հարցը.
Եհովային սիրող ընկերներն ինչպե՞ս կարող են քաջալերել միմյանց։
Հետևյալ տեսանյութում մի պատանի շատ անսպասելիորեն մի լավ ընկեր է գտնում։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցերը.
Ակիլի ծնողներն ինչո՞ւ էին մտահոգված, թե դպրոցում իրենց որդին ում հետ է ընկերություն անում։
Ակիլի համար սկզբում ինչո՞ւ էր հաճելի այդ շփումը։
Նա ինչպե՞ս հաղթահարեց միայնության զգացումը։
5. Ինչպես լավ ընկերներ ձեռք բերել
Տես, թե ինչպես կարող ես իսկական ընկերներ գտնել և ինքդ լավ ընկեր լինել։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Կարդացեք Առակներ 18։24 և 27։17 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Իսկական ընկերներն ինչպե՞ս են օգնում միմյանց։
Ունե՞ս այդպիսի ընկերներ։ Եթե ոչ, ի՞նչ կարող ես անել։
Կարդացեք Փիլիպպեցիներ 2։4-ը և քննարկեք այս հարցը.
Լավ ընկերներ ունենալու համար նախ ինքդ պետք է լավ ընկեր լինես։ Իսկ ինչպե՞ս։
Լավ ընկերներ ունենալու համար նախ ինքդ պետք է լավ ընկեր լինես
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Կարևոր չէ, թե ընկերներդ ինչին են հավատում, կարևորը՝ լավ մարդ լինեն»։
Ի՞նչ կպատասխանես։
ԱՄՓՈՓՈՒՄ
Երբ իմաստությամբ ենք ընկերներ ընտրում, օգուտներ ենք քաղում և ուրախացնում ենք Եհովային։
Վերհիշենք
Ինչո՞ւ Եհովայի համար միևնույն չէ, թե ովքեր են մեր ընկերները։
Ինչպիսի՞ մարդկանց հետ չպետք է ընկերություն անենք։
Ի՞նչ պետք է անես, որ իսկական ընկերներ ձեռք բերես։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե իսկական ընկերներն ինչպես կարող են օգնել մեզ նեղության պահին։
«Մինչ վերջը մոտենում է, իսկական ընկերներ ձեռք բեր» («Դիտարան», 2019, նոյեմբեր)
Քննիր, թե ինչ գործնական քայլեր կարող ես ձեռնարկել լավ ընկերներ ունենալու համար։
«Ինչպե՞ս լավ ընկերներ ընտրեմ» («Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ», հատոր 1, գլուխ 8)
Ի՞նչ է հարկավոր հաշվի առնել առցանց շփվելիս։
«Գրագետ մոտեցում դրսևորիր սոցիալական ցանցից օգտվելիս» (4։12)
«Այնքա՜ն էի ուզում, որ կողքիս հայր լիներ» վերնագրով պատմությունից իմացիր, թե ինչը մղեց մի մարդու փոխել իր ընկերական շրջապատը։
«Աստվածաշունչը փոխում է կյանքերը» («Դիտարան», 2012, ապրիլի 1)