ԴԱՍ 41
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը սեռական հարաբերությունների մասին
Շատ մարդիկ անհարմար են զգում խոսել սեռական հարաբերությունների մասին։ Սակայն Աստվածաշունչը այդ թեմայի վերաբերյալ խոսում է ուղիղ, բայց և արժանապատվորեն։ Այն, ինչ գրված է Աստծու Խոսքում, մեր օգտի համար է։ Եվ դա տրամաբանական է. չէ՞ որ Եհովան մեր Արարիչն է, ուստի նա գիտի, թե որն է լավագույնը մեզ համար։ Նա սովորեցնում է մեզ, թե ինչպես կարող ենք մեր գործերով հաճեցնել իրեն, և թե ինչ անենք, որ վայելենք կյանքը հավիտյան։
1. Ո՞րն է Եհովայի տեսակետը սեռական հարաբերությունների վերաբերյալ
Սեռական հարաբերությունը Աստծուց տրված պարգև է։ Նա ուզում է, որ այն հաճույք պատճառի կողակիցներին։ Այս պարգևը հնարավորություն է տալիս զույգերին ոչ միայն երեխաներ ունենալ, այլև բնական ու հաճելի կերպով քնքշանք ու սեր դրսևորել միմյանց հանդեպ։ Ուստի Աստվածաշնչում ասվում է. «Ուրախացիր այն կնոջ հետ, ում հետ երիտասարդ տարիքում ես ամուսնացել» (Առակներ 5։18, 19)։ Եհովան ակնկալում է, որ ամուսնացած քրիստոնյաները հավատարիմ լինեն միմյանց ու երբեք ամուսնական դավաճանություն չգործեն (կարդա Եբրայեցիներ 13։4)։
2. Ի՞նչ է սեռական անբարոյությունը
Աստվածաշնչում գրված է, որ «անբարոյական մարդիկ.... Աստծու թագավորությունը չեն ժառանգելու» (1 Կորնթացիներ 6։9, 10)։ Այստեղ և հունարենով գրված աստվածաշնչյան մյուս գրքերում սեռական անբարոյության առնչությամբ գործածվել է հունարեն պոռնեյա բառը։ Այդ բառը վերաբերում է՝ 1) իրար հետ չամուսնացած տղամարդու և կնոջ միջև սեռական բնույթի գործողություններին,a 2) միասեռականությանը և 3) անասնապղծությանը։ Եթե «հեռու մնանք անբարոյականությունից», կհաճեցնենք Եհովային և զերծ կլինենք բազմաթիվ խնդիրներից (1 Թեսաղոնիկեցիներ 4։3)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչպես կարող ես խուսափել անբարոյականությունից և ինչ օգուտներ կստանաս՝ բարոյապես մաքուր մնալով։
3. Փախիր անբարոյականությունից
Աստծու հավատարիմ ծառաներից մեկը՝ Հովսեփը, չտրվեց գայթակղությանը ու բարոյապես մաքուր մնաց։ Կարդացեք Ծննդոց 39։1-12-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Ի՞նչը մղեց Հովսեփին փախչել (տես 9 համարը)։
Քո կարծիքով՝ Հովսեփը ճի՞շտ որոշում կայացրեց։ Ինչո՞ւ։
Երիտասարդներն ինչպե՞ս կարող են ընդօրինակել Հովսեփին և փախչել անբարոյականությունից։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Եհովան ուզում է, որ իր ծառաները հեռու մնան անբարոյականությունից։ Կարդացեք 1 Կորնթացիներ 6։18-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Ո՞ր իրավիճակներում գուցե անբարոյականություն գործելու վտանգ առաջանա։
Ինչպե՞ս կարող ես փախչել անբարոյականությունից։
4. Դու կարո՛ղ ես դիմադրել գայթակղությանը
Ինչո՞ւ երբեմն գուցե դժվար լինի դիմադրել անբարոյականություն գործելու գայթակղությանը։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը.
Ի՞նչ քայլեր ձեռնարկեց եղբայրը, երբ հասկացավ, որ իր մտքերն ու գործերը կարող են հանգեցնել դավաճանության։
Նույնիսկ երկար տարիներ Աստծուն հավատարմորեն ծառայող քրիստոնյաները երբեմն դժվարանում են մաքուր պահել իրենց մտքերը։ Իսկ ի՞նչ կարող ենք անել անբարո մտքերը վանելու համար։ Կարդացեք Փիլիպպեցիներ 4։8-ը և քննարկեք այս հարցերը.
Ինչպիսի՞ բաների մասին պետք է մտածենք։
Աստվածաշունչ ընթերցելը և Եհովային ակտիվորեն ծառայելը ինչպե՞ս կարող են օգնել, որ դիմադրենք մեղք գործելու գայթակղությանը։
5. Եհովայի սկզբունքները պաշտպանում են մեզ
Եհովան գիտի, թե որն է լավագույնը մեզ համար։ Նա սովորեցնում է մեզ, թե ինչպես բարոյապես մաքուր մնանք, և բացատրում է, թե դա ինչպես կպաշտպանի մեզ։ Կարդացեք Առակներ 7։7-27-ը կամ դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցերը.
Պատանին ինչպե՞ս փորձության մեջ ընկավ (տես Առակներ 7։8, 9)։
Առակներ 7։23, 26 համարների համաձայն՝ անբարոյականություն գործելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Ի՞նչ խնդիրներից զերծ կլինենք՝ բարոյապես մաքուր մնալով։
Բարոյական մաքրությունը ինչպե՞ս կօգնի, որ վայելենք կյանքը հավիտյան։
Ոմանք ասում են, որ միասեռականության վերաբերյալ Աստվածաշնչի տեսակետը չափազանց խիստ է և հիմնված չէ սիրո վրա։ Սակայն պետք է հիշել, որ Եհովան սեր է և ցանկանում է, որ բոլորս հավիտյան վայելենք կյանքը։ Իսկ դրա համար հարկավոր է ապրել նրա չափանիշներով։ Կարդացեք 1 Կորնթացիներ 6։9-11-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Աստված միայն միասեռականությո՞ւնն է մեղք համարում։
Աստծուն հաճելի մարդ դառնալու համար բոլորս պետք է փոփոխություններ անենք։ Իսկ արժե՞ ջանքեր գործադրել։ Կարդացեք Սաղմոս 19։8, 11 համարները և քննարկեք հետևյալ հարցերը.
Քո կարծիքով՝ Եհովայի սահմանած բարոյական չափանիշները խելամի՞տ են։ Ինչո՞ւ ես այդպես կարծում։
Եհովան շատերին է օգնել, որ համապատասխանեն իր սահմանած բարոյական չափանիշներին։ Նա քեզ էլ կօգնի
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ցանկացած երկու իրար սիրող մարդիկ իրավունք ունեն սեռական հարաբերություն ունենալու իրար հետ»։
Ի՞նչ կպատասխանես։
ԱՄՓՈՓՈՒՄ
Սեռական հարաբերությունը պարգև է Եհովայից, որը նախատեսված է միայն ամուսնացած տղամարդու և կնոջ համար։
Վերհիշենք
Որո՞նք են սեռական անբարոյության ձևերը։
Ի՞նչը կօգնի հեռու մնալ անբարոյականությունից։
Ի՞նչ օգուտներ է բերում բարոյականության վերաբերյալ Եհովայի չափանիշներին հետևելը։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Ինչո՞ւ է Աստծու համար կարևոր, որ զույգը մինչև իրար հետ ապրելը ամուսնանա։
«Ի՞նչ է Աստվածաշունչն ասում առանց ամուսնանալու միասին ապրելու մասին» (վեբ հոդված)
Տես, թե ինչու կարող ենք ասել, որ միասեռականության վերաբերյալ Աստվածաշնչի տեսակետը ատելություն չի սերմանում։
Իմացիր, թե սեռական կյանքի վերաբերյալ Աստծու օրենքները ինչպես են պաշտպանում մեզ։
«Նրանք արժանապատվությամբ վերաբերվեցին ինձ» վերնագրով պատմությունից տես, թե ինչը մղեց մի մարդու, ով միասեռական էր, փոխել իր կյանքը, որ հաճեցնի Աստծուն։
«Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը» («Դիտարան», 2011, ապրիլի 1)
a Դրանցից են սեռական հարաբերությունը, օրալային (բերանային) ու անալային (հետանցքային) սեքսը և սեռական հաճույք ստանալու կամ պատճառելու նպատակով այլ անհատի սեռական օրգանները շոյելը։