ԴԱՍ 39
Աստծու տեսակետը արյան վերաբերյալ
Արյունը կենսական նշանակություն ունի. առանց արյան չենք կարող ապրել։ Լինելով մեր Արարիչը՝ Աստված իրավունք ունի ասելու, թե ինչպես կարելի է օգտագործել այն։ Իսկ ի՞նչ է նա ասել արյան մասին։ Կարելի՞ է այն ընդունել սննդի կամ փոխներարկման միջոցով։ Ինչպե՞ս կարող ենք այս հարցի հետ կապված ճիշտ որոշում կայացնել։
1. Ո՞րն է արյան վերաբերյալ Եհովայի տեսակետը
Աստվածաշնչյան ժամանակներում Եհովան իր ծառաներին հետևյալն էր ասել. «Ամեն շնչավոր արարածի կյանքը իր արյունն է» (Ղևտական 17։14)։ Եհովայի համար արյունը կյանքի խորհրդանիշն է։ Կյանքը սուրբ նվեր է Եհովայից, հետևաբար արյունը նույնպես սուրբ է։
2. Եհովան ի՞նչ է ասել արյան գործածության մասին
Քրիստոսից առաջ ապրած իր ծառաներին Եհովան պատվիրեց չուտել արյուն (կարդա Ծննդոց 9։4 և Ղևտական 17։10)։ Առաջին դարում՝ քրիստոնեական ժողովը հիմնվելուց հետո, Եհովան կրկնեց այդ պատվերը կառավարիչ մարմնի միջոցով. քրիստոնյաներին հրահանգ տրվեց «հեռու մնալ.... արյունից» (կարդա Գործեր 15։28, 29)։
Ի՞նչ է նշանակում հեռու մնալ արյունից։ Եթե բժիշկդ քեզ ասի, որ պետք է հեռու մնաս ալկոհոլից, դու բնականաբար չես օգտագործի ալկոհոլային խմիչքներ։ Իսկ կներարկե՞ս այն կամ կուտե՞ս ալկոհոլ պարունակող սնունդ։ Իհարկե ո՛չ։ Նմանապես՝ արյունից հեռու մնալու պատվերի համաձայն՝ մենք չպետք է խմենք այն և չպետք է ուտենք այնպիսի միս, որից արյունը ինչպես հարկն է չի հեռացվել։ Ոչ էլ պետք է ուտենք այնպիսի կերակուր, որի մեջ արյուն է ավելացվել։
Իսկ ի՞նչ կարելի է ասել արյունը բժշկական նպատակով օգտագործելու մասին։ Որոշ բուժմեթոդներ բացահայտորեն ոտնահարում են Աստծու օրենքը։ Դրանցից են, օրինակ, ամբողջական արյան և դրա չորս հիմնական բաղադրիչների՝ էրիթրոցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների կամ պլազմայի փոխներարկումը։ Կան նաև պրոցեդուրաներ, որոնց ժամանակ Աստծու օրենքը ուղղակիորեն չի խախտվում։ Օրինակ՝ դրանց ընթացքում գուցե օգտագործվեն արյան ավելի մանր բաղադրամասեր կամ մարդու սեփական արյունը։ Նման դեպքերում յուրաքանչյուր մարդ պետք է անձնական որոշում կայացնի (Գաղատացիներ 6։5)։a
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե ինչպես կարող ես արյան գործածության հետ կապված ճիշտ բուժմեթոդներ ընտրել։
3. Ընտրիր այնպիսի բուժմեթոդներ, որոնք չեն վնասի Եհովայի հետ հարաբերություններդ
Ինչպե՞ս կարող ենք Աստծու տեսակետին չհակասող բուժմեթոդներ ընտրել։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք, թե ստորև նշված քայլերը ինչու են կարևոր։
Աղոթքով իմաստություն խնդրիր (Հակոբոս 1։5)։
Ուսումնասիրիր համապատասխան աստվածաշնչյան սկզբունքները և մտածիր, թե ինչպես կիրառել դրանք (Առակներ 13։16)։
Ճշտիր, թե ձեր տարածքում ինչ բուժմեթոդներ են հասանելի։
Որոշիր, թե դրանցից որոնք են միանշանակ անընդունելի քեզ համար։
Հավաստիացիր, որ կայացրածդ որոշումների պատճառով հետագայում խիղճդ չի տանջի (Գործեր 24։16)։b
Հիշիր, որ ոչ ոք, անգամ կողակիցդ, երեցը կամ քեզ Աստվածաշունչ ուսուցանողը իրավունք չունի ասելու, թե խղճին թողնված հարցերում ինչ որոշում պետք է կայացնես (Հռոմեացիներ 14։12)։
Գրի առ որոշումդ։
4. Եհովայի վկաները ընտրում են լավագույն բուժմեթոդները
Հնարավո՛ր է ստանալ որակյալ բուժում և միևնույն ժամանակ չխախտել արյան վերաբերյալ Աստծու օրենքը։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Կարդացեք Տիտոս 3։2-ը, որից հետո քննարկեք հետևյալ հարցը.
Բժիշկների հետ խոսելիս ինչո՞ւ պետք է հարգալից և մեղմ լինենք։
Անընդունելի |
Անձնական որոշմանը թողնված |
|---|---|
Ա) Պլազմա |
Պլազմայից ստացված մանր բաղադրամասեր |
Բ) Լեյկոցիտներ |
Լեյկոցիտներից ստացված մանր բաղադրամասեր |
Գ) Թրոմբոցիտներ |
Թրոմբոցիտներից ստացված մանր բաղադրամասեր |
Դ) Էրիթրոցիտներ |
Էրիթրոցիտներից ստացված մանր բաղադրամասեր |
5. Երբ հարցը վերաբերում է արյան մանր բաղադրամասերին
Արյունը բաղկացած է չորս հիմնական բաղադրիչներից՝ էրիթրոցիտներից, լեյկոցիտներից, թրոմբոցիտներից և պլազմայից։ Այս բաղադրիչներն էլ իրենց հերթին կազմված են ավելի փոքր տարրերից, որոնք կոչվում են արյան մանր բաղադրամասեր։c Արյան որոշ մանր բաղադրամասեր օգտագործվում են այնպիսի դեղամիջոցների մեջ, որոնք օգնում են պայքարել հիվանդությունների դեմ կամ կանգնեցնել արյունահոսությունը։
Արյան մանր բաղադրամասերի դեպքում յուրաքանչյուր քրիստոնյա պետք է անձամբ որոշում կայացնի՝ հիմնվելով Աստվածաշնչով կրթված իր խղճի վրա։ Ոմանք գուցե որոշեն հրաժարվել այն բոլոր բուժմեթոդներից կամ պրոցեդուրաներից, որոնց ժամանակ օգտագործվում են արյան մանր բաղադրամասեր, իսկ ոմանց խիղճը գուցե թույլ տա ընդունել դրանք։
Որոշում կայացնելիս մտածիր հետևյալ հարցի շուրջ.
Ինչպե՞ս եմ բացատրելու բժշկին, թե ինչու եմ հրաժարվում արյան որոշ մանր բաղադրամասերից կամ ընդունում դրանց գործածությունը։
ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Ինչո՞ւ արյուն չեք ընդունում»։
Ի՞նչ կպատասխանես։
ԱՄՓՈՓՈՒՄ
Եհովան չի ուզում, որ սխալ ձևով գործածենք արյունը։
Վերհիշենք
Եհովան ինչո՞ւ է արյունը սուրբ համարում։
Ինչո՞ւ կարող ենք ասել, որ արյունից հեռու մնալու պատվերը վերաբերում է նաև արյան փոխներարկմանը։
Ինչպե՞ս կարող ես ճիշտ որոշումներ կայացնել արյան գործածմամբ բուժմեթոդների կամ պրոցեդուրաների վերաբերյալ։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Ի՞նչ գործոններ պետք է հաշվի առնես, երբ որոշում ես կայացնում բժշկական պրոցեդուրաների ընթացքում քո արյունը օգտագործելու վերաբերյալ։
Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնես, երբ որոշում ես՝ ընդունել արյան մանր բաղադրամասերը, թե ոչ։
Մի բժիշկ ինչպե՞ս եկավ այն եզրահանգման, որ արյան վերաբերյալ Եհովայի տեսակետը խելամիտ է։
«Ես ընդունեցի արյան վերաբերյալ Աստծու տեսակետը» (հոդված՝ «Արթնացե՛ք»-ից)
Իմացիր, թե հիվանդանոցների հետ կապի կոմիտեներում ծառայող երեցները ինչպես են օգնում մեր եղբայրներին և քույրերին։
a Տես 35-րդ դասը՝ «Ինչպե՞ս կայացնել ճիշտ որոշումներ»։
b Տես 5-րդ կետը՝ «Երբ հարցը վերաբերում է արյան մանր բաղադրամասերին» և «Հավելյալ տեղեկություն 3»՝ «Արյան գործածմամբ բժշկական պրոցեդուրաներ»։
c Որոշ բժիշկներ արյան չորս հիմնական բաղադրիչները նույնպես համարում են մանր բաղադրամասեր՝ ֆրակցիաներ։ Ուստի գուցե հարկ լինի ավելի հստակ բացատրել, որ որոշել ես չընդունել ամբողջական արյան և դրա հիմնական բաղադրիչների՝ էրիթրոցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների և պլազմայի փոխներարկում։