ԴԱՍ 34
Ինչպե՞ս կարող ես ցույց տալ Եհովայի հանդեպ քո սերը
Աստվածաշունչ ուսումնասիրելու շնորհիվ քեզ ավելի մո՞տ ես զգում Աստծուն։ Ցանկանո՞ւմ ես ավելի ամրացնել ձեր մտերմությունը։ Եթե այո, ապա հիշիր՝ որքան շատ սիրես Եհովային, այնքան նրա սերն ու հոգատարությունը կմեծանան քո հանդեպ։ Իսկ ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ սիրում ես նրան։
1. Ինչպե՞ս ցույց տանք Եհովային, որ սիրում ենք նրան
Մենք ցույց ենք տալիս մեր սերը Եհովայի հանդեպ՝ պահելով նրա պատվիրանները (կարդա 1 Հովհաննես 5։3)։ Նա ոչ ոքի չի ստիպում հնազանդվել իրեն։ Ընդհակառակը, յուրաքանչյուրիս հնարավորություն է տալիս որոշել՝ ապրել իր չափանիշներով, թե ոչ։ Պատճառն այն է, որ Եհովան ուզում է՝ «ի սրտե հնազանդվենք» իրեն (Հռոմեացիներ 6։17)։ Այլ կերպ ասած՝ նա ուզում է, որ հնազանդվենք ոչ թե հարկադրաբար, այլ սիրուց մղված։ Այս գրքի 3-րդ և 4-րդ մասերը կօգնեն քեզ ցույց տալ Եհովայի հանդեպ սերդ՝ անելով այն, ինչ հաճելի է նրան, և խուսափելով նրան տհաճեցնելուց։
2. Եհովային հնազանդվելը ինչո՞ւ կարող է դժվար լինել
«Շատ են արդարի դժվարությունները» (Սաղմոս 34։19)։ Մենք բոլորս պայքարում ենք մեր անկատար հակումների դեմ։ Բացի այդ՝ բախվում ենք տնտեսական խնդիրների, անարդարության և այլ դժվարությունների։ Նման դեպքերում գուցե դժվար լինի հնազանդվել Եհովային, քանի որ շատ ավելի հեշտ է վարվել մեր ուզած ձևով։ Սակայն հիշիր. եթե հավատարմորեն կատարես Եհովայի կամքը, ցույց կտաս, որ սիրում ես նրան ամեն ինչից առավել, և կփաստես, որ նվիրված ես նրան։ Եհովան էլ իր հերթին նվիրված կլինի քեզ։ Նա երբեք քեզ չի լքի (կարդա Սաղմոս 4։3)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե քո հնազանդությունը ինչու է կարևոր Եհովայի համար, և ինչը կօգնի, որ հավատարիմ մնաս նրան։
3. Հարց, որը քեզ էլ է վերաբերում
Աստվածաշնչի «Հոբ» գրքում ասվում է, որ Սատանան լուրջ մեղադրանք առաջ քաշեց։ Այն վերաբերում էր ոչ միայն Հոբ անունով մի մարդու, այլև Եհովային ծառայել ցանկացող բոլոր մարդկանց։ Կարդացեք Հոբ 1։1, 6-2։10 համարները և քննարկեք հետևյալ հարցերը.
Ըստ Սատանայի՝ Հոբն ինչո՞ւ էր հնազանդվում Եհովային (տես Հոբ 1։9-11)։
Սատանան ինչո՞ւմ մեղադրեց բոլոր մարդկանց, այդ թվում՝ քեզ (տես Հոբ 2։4)։
Կարդացեք Հոբ 27։5 համարի երկրորդ մասը և քննարկեք հետևյալ հարցը.
Հոբն ինչպե՞ս փաստեց, որ սիրում է Եհովային։
Հոբը փաստեց Եհովայի հանդեպ իր սերը՝ մինչև վերջ նվիրված մնալով նրան
Մենք կփաստենք Եհովայի հանդեպ մեր սերը՝ նվիրված մնալով նրան
4. Ուրախացրու Եհովայի սիրտը
Կարդացեք Առակներ 27։11-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Ի՞նչ է զգում Եհովան, երբ իմաստությամբ ես վարվում և հնազանդվում ես իրեն։ Ինչո՞ւ ես այդպես պատասխանում։
5. Դու կարող ես նվիրված լինել Եհովային
Եհովայի հանդեպ սերը մղում է մեզ ուրիշներին պատմել նրա մասին, իսկ նվիրվածությունը օգնում է այդպես վարվել, անգամ երբ դա հեշտ չէ։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցերը.
Քեզ համար դժվա՞ր է ուրիշներին պատմել Եհովայի մասին։
Ի՞նչը օգնեց Գրեյսոնին հաղթահարել վախը։
Մեզ համար հեշտ կլինի նվիրված մնալ Եհովային, եթե սիրենք այն, ինչ նա է սիրում, և ատենք այն, ինչ չար է։ Կարդացեք Սաղմոս 97։10-ը և քննարկեք այս հարցերը.
Ըստ քո սովորածի՝ ի՞նչն է Եհովան սիրում և ի՞նչն է ատում։
Ինչպե՞ս կարող ես դու էլ սիրել այն, ինչ բարի է, և ատել այն, ինչ չար է։
6. Եհովային հնազանդվելը մեր օգտին է ծառայում
Եհովային հնազանդվելը միշտ լավագույն որոշումն է։ Կարդացեք Եսայիա 48։17, 18-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Համոզվա՞ծ ես, որ Եհովան միշտ գիտի, թե որն է լավագույնը քեզ համար։ Ինչո՞ւ։
Աստվածաշունչ ուսումնասիրելը և Եհովային ավելի լավ ճանաչելը ի՞նչ օգուտներ են բերել քեզ։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Աստծու համար միևնույն է՝ ինչ եմ անում»։
Ո՞ր համարով ցույց կտաս, որ մեր արարքները ազդում են Եհովայի զգացմունքների վրա։
ԱՄՓՈՓՈՒՄ
Դու կփաստես, որ սիրում ես Եհովային, եթե հնազանդվես և հավատարիմ մնաս նրան՝ չնայած փորձություններին։
Վերհիշենք
Ի՞նչ ենք սովորում Հոբի մասին պատմությունից։
Ինչպե՞ս կարող ես փաստել, որ սիրում ես Եհովային։
Ի՞նչը կօգնի քեզ նվիրված մնալ Եհովային։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչպես կարող ես նվիրված լինել Եհովային և ժողովին։
Ավելին իմացիր այն մասին, թե Սատանան ինչ մեղադրանքներ է առաջ քաշել մարդկանց դեմ։
«Հոբը անարատ է մնում» («Աստվածաշունչ. ի՞նչ պատգամ է այն հաղորդում», մաս 6)
Տես, թե անգամ երեխաները ինչպես կարող են ցույց տալ, որ սիրում են Եհովային։
Ինչպե՞ս կարող են պատանիները նվիրված մնալ Աստծուն՝ չնայած հասակակիցների ճնշմանը։