Երգ 142
Քարոզում ենք ամեն տեսակ մարդկանց
Աստծուն թող նմանվենք Ամենակալ,
Նա շատ բարի է և անկողմնակալ։
Ամեն տեսակ մարդկանց կանչում է նա՝
Դառնան իրենը, փրկություն ստանան։
(ԿՐԿՆԵՐԳ)
Կարևոր չէ՝ որ երկրից,
Որ ազգից են, որ լեզվից.
Ամեն տեսակ մարդկանց ենք ավետում։
Ջերմ սիրով ենք պարուրում
Ու նրանց մասին հոգում.
«Դարձե՛ք Աստծու ընկերը» հորդորում։
Լուրին կյանքի երբ չեն արձագանքում,
Նրանց դատել բնավ չենք ցանկանում։
Սրտի խորքերն է Յահը պարզ տեսնում,
Գնահատում, նրանց իր մոտ կանչում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Կարևոր չէ՝ որ երկրից,
Որ ազգից են, որ լեզվից.
Ամեն տեսակ մարդկանց ենք ավետում։
Ջերմ սիրով ենք պարուրում
Ու նրանց մասին հոգում.
«Դարձե՛ք Աստծու ընկերը» հորդորում։
Հորդորն այս կարևոր է չափազանց.
«Թողե՛ք աշխարհը չար, ապականված»։
Աստծու սուրբ կամքն է, որ բոլոր մարդկանց
Ճշմարտության մասին հայտնենք սրտանց։
(ԿՐԿՆԵՐԳ)
Կարևոր չէ՝ որ երկրից,
Որ ազգից են, որ լեզվից.
Ամեն տեսակ մարդկանց ենք ավետում։
Ջերմ սիրով ենք պարուրում
Ու նրանց մասին հոգում.
«Դարձե՛ք Աստծու ընկերը» հորդորում։
(Տե՛ս նաև Հովհ. 12։32; Գործ. 10։34; 1 Տիմոթ. 4։10; Տիտոս 2։11)