ԵՐԳ 57
Քարոզում ենք ամեն տեսակ մարդկանց
1. Աստծուն թող նմանվենք մենք անդադար.
Արդարամիտ է նա ու անաչառ։
Նա իր սիրով կանչում է բոլորին
Եվ ցույց տալիս կյանքի միակ ուղին։
(ԿՐԿՆԵՐԳ)
Կարևոր չէ՝ որ երկրից, որ ազգից են, որ լեզվից.
Ամեն տեսակ մարդկանց ենք ավետում։
Մեր գործում չենք դանդաղում,
Հեզերին ենք որոնում,
«Դարձե՛ք Աստծու ընկերը»,– հորդորում։
2. Տարբեր մարդկանց ենք շուրջը մեր տեսնում.
Արտաքինով դատել չենք ցանկանում։
Դեռ կան Աստծուն փնտրող բազում սրտեր,
Նրանց սիրով ուղղում ենք հրավեր։
(ԿՐԿՆԵՐԳ)
Կարևոր չէ՝ որ երկրից, որ ազգից են, որ լեզվից.
Ամեն տեսակ մարդկանց ենք ավետում։
Մեր գործում չենք դանդաղում,
Հեզերին ենք որոնում,
«Դարձե՛ք Աստծու ընկերը»,– հորդորում։
3. Եհովան ընդունում է գրկաբաց
Չար աշխարհից զատված անկեղծ մարդկանց։
Ուստի շտապենք, այս լուրը մենք հայտնենք
Եվ փրկության մասին ազդարարենք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Կարևոր չէ՝ որ երկրից, որ ազգից են, որ լեզվից.
Ամեն տեսակ մարդկանց ենք ավետում։
Մեր գործում չենք դանդաղում,
Հեզերին ենք որոնում,
«Դարձե՛ք Աստծու ընկերը»,– հորդորում։
(Տես նաև Հովհ. 12։32; Գործ. 10։34; 1 Տիմոթ. 4։10; Տիտոս 2։11)։