Երգ 143
Լույս խավար աշխարհում
Տպագիր թողարկում
Այս խավար ու չար աշխարհում
Առկայծում է մի շող։
Նոր օրվա սկիզբն է նշմարվում՝
Մթության մեջ բացվող։
(ԿՐԿՆԵՐԳ)
Լույս է բարի լուրը,
Մութ աշխարհում՝ վառ ճրագ,
Հույսի աղբյուր միակ։
Մոտ է արշալույսը,
Օրը շուտով կբացվի.
Վերջ խավարին։
Ժամն է, որ արթնանան քնից.
Խավարում չմնան։
Աղոթենք, զորացնենք նրանց,
Որ լույսով ընթանան։
(ԿՐԿՆԵՐԳ)
Լույս է բարի լուրը,
Մութ աշխարհում՝ վառ ճրագ,
Հույսի աղբյուր միակ։
Մոտ է արշալույսը,
Օրը շուտով կբացվի.
Վերջ խավարին։
(Տես նաև Հովհ. 3։19; 8։12; Հռոմ. 13։11, 12; 1 Պետ. 2։9)։