Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • hf հատվ. 9 մաս 1–2
  • Երկրպագիր Եհովային ընտանիքիդ հետ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երկրպագիր Եհովային ընտանիքիդ հետ
  • Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • 1 ԱՄՐԱՑՐՈՒ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ ՔՈ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • 2 ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐՈՒ
  • Միջոց՝ ընտանիքներին օգնելու համար
    2011 Մեր թագավորական ծառայությունը
  • Ի՞նչ է ընտանեկան երկրպագությունը
    Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր
  • Ընտանեկան երկրպագություն. կարո՞ղ ես այն ավելի հաճելի դարձնել
    2014 Դիտարան
  • «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ»
    Մոտեցիր Եհովային
Ավելին
Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել
hf հատվ. 9 մաս 1–2
Կողակիցները միասին Աստվածաշունչ են ուսումնասիրում

ՄԱՍ 9

Երկրպագիր Եհովային ընտանիքիդ հետ

«Երկրպագե՛ք նրան, ով ստեղծեց երկինքը, երկիրը» (Հայտնություն 14։7)։

Ինչպես իմացար այս գրքույկից, Աստվածաշնչում կան բազմաթիվ սկզբունքներ, որոնք կարող են օգնել քեզ ու քո ընտանիքին։ Եհովան ուզում է, որ երջանիկ լինես։ Նա խոստանում է, որ եթե իրեն երկրպագելը առաջին տեղում դնես, մյուս «բոլոր բաները կտրվեն» քեզ (Մատթեոս 6։33)։ Աստված ուզում է, որ իր ընկերը լինես։ Ուստի հնարավոր ամեն բան արա, որ մտերմանաս նրա հետ։ Դա ամենամեծ առանձնաշնորհումն է, որ կարող ենք ունենալ (Մատթեոս 22։37, 38)։

1 ԱՄՐԱՑՐՈՒ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ ՔՈ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կողակիցները ծառայության են մասնակցում իրար հետ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ ««Ես ձեզ հայր կլինեմ, իսկ դուք ինձ որդիներ ու դուստրեր կլինեք»,— ասում է Եհովան» (2 Կորնթացիներ 6։18)։ Աստված ցանկանում է, որ դու իր մտերիմ ընկերը դառնաս։ Նրա հետ մտերմանալու միջոցներից մեկը աղոթքն է։ Եհովան քեզ հորդորում է, որ «անդադար աղոթես» (1 Թեսաղոնիկեցիներ 5։17)։ Նա ուզում է, որ իրեն հայտնես քո խորունկ մտքերն ու մտահոգությունները (Փիլիպպեցիներ 4։6)։ Եթե աղոթես ընտանիքիդ անդամների հետ, նրանք կտեսնեն, որ Աստված քեզ համար իրական անձնավորություն է։

Աստծու հետ խոսելուց բացի, դու նաև պետք է լսես նրան։ Դա կարող ես անել՝ ուսումնասիրելով նրա Խոսքը՝ Աստվածաշունչը, և աստվածաշնչյան գրականությունը (Սաղմոս 1։1, 2)։ Բացի այդ, խորհրդածիր կարդացածիդ շուրջ (Սաղմոս 77։11, 12)։ Աստծուն լսելու համար անհրաժեշտ է նաև կանոնավորաբար ներկա լինել քրիստոնեական հանդիպումներին (Սաղմոս 122։1–4)։

Եհովայի հետ փոխհարաբերություններդ նաև կամրացնես, եթե մարդկանց պատմես նրա մասին։ Որքան շատ խոսես Աստծու մասին, այնքան ավելի շատ կմտերմանաս նրա հետ (Մատթեոս 28։19, 20)։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Ամեն օր ժամանակ տրամադրիր Աստվածաշունչն ընթերցելուն և աղոթելուն։

  • Դու և ընտանիքիդ անդամները հոգևոր գործերը ժամանցից ու հանգստից վեր դասեք։

2 ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐՈՒ

Հայրը ուսումնասիրություն է կատարում, որից հետո նրանք վայելում են ընտանեկան երկրպագությունը

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8)։ Կարևոր է ունենալ ընտանեկան երկրպագության գրաֆիկ և հետևել դրան (Ծննդոց 18։19)։ Բայց դա դեռ բավական չէ։ Բոլոր հարցերում հաշվի առ Աստծու տեսակետը։ Դու կօգնես ընտանիքիդ անդամներին ամրացնելու իրենց փոխհարաբերությունները Աստծու հետ, եթե խոսես նրա մասին, «երբ նստած ես տանդ, քայլում ես ճանապարհով, պառկում ես ու վեր կենում» (2 Օրենք 6։6, 7)։ Վճռիր ընդօրինակել Հեսուին, որն ասաց. «Ես և իմ տունը Եհովային պիտի ծառայենք» (Հեսու 24։15)։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Ունեցիր ընտանեկան ուսումնասիրության ծրագիր և այն կազմելիս հաշվի առ ընտանիքիդ յուրաքանչյուր անդամի կարիքը։

Մայրը ընթերցում է իր փոքրիկ տղայի համար. ընտանիքը աստվածաշնչյան դրվագ է բեմադրում. հայրը ուսումնասիրում է իր աղջկա հետ

ԵՀՈՎԱՅԻ ԾԱՌԱՆԵՐԸ ԵՐՋԱՆԻԿ ԵՆ

Եհովա Աստծուն երկրպագելուց ավելի լավ բան չկա։ Նա ուրախանում է՝ տեսնելով, որ դու և քո ընտանիքը սրտանց ծառայում եք իրեն։ Որքան շատ ծառայեք Եհովային, այնքան ավելի շատ կսիրեք ու կընդօրինակեք նրան (Մարկոս 12։30; Եփեսացիներ 5։1)։ Եթե դու և կողակիցդ մտերիմ փոխհարաբերություններ ունենաք Աստծու հետ, ձեր ամուսնական միությունն ավելի ամուր կլինի (Ժողովող 4։12; Եսայիա 48։17)։ Եհովա Աստված կօրհնի ձեզ, և ձեր ընտանիքը հավիտյան երջանիկ կլինի (2 Օրենք 12։7)։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ

  • Ե՞րբ եմ վերջին անգամ կողակցիս հետ աղոթել։

  • Ի՞նչ նյութ կարող եմ ուսումնասիրել ընտանիքիս հետ, որպեսզի Եհովայի հանդեպ մեր հավատն ամրանա։

ԸՆՏԱՆԻՔԻ ԳԼՈՒԽՆԵՐԻՆ

  • Թույլ մի՛ տուր, որ որևէ բան խանգարի ձեր ընտանեկան երկրպագությանը։

  • Նախապես տեղեկացրու ընտանիքիդ անդամներին, թե ինչ եք քննարկելու, որպեսզի նրանք կարողանան պատրաստվել։

  • Հոգ տար, որ ընտանիքիդ բոլոր անդամները ներկա լինեն։

  • Այնպիսի մթնոլորտ ստեղծիր, որ ընտանեկան երկրպագությունը հաճելի լինի բոլորին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը