Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • hf հատվ. 8 մաս 1–3
  • Երբ դժբախտություն է պատահում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երբ դժբախտություն է պատահում
  • Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • 1 ԱՊԱՎԻՆԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ
  • 2 ՀՈԳ ՏԱՐ ՔՈ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻԴ ՄԱՍԻՆ
  • 3 ԸՆԴՈՒՆԻՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
  • Ի՞նչ անել, երբ անսպասելի առողջական խնդիր է առաջանում
    Այլ նյութեր
  • Ընթերցողների հարցերը
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովան աչքը իր ժողովրդի վրա է պահում
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Էլ չեմ ուզում ապրել. կարո՞ղ է Աստվածաշունչը օգնել ինձ, եթե մտածում եմ ինքնասպանության մասին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Ավելին
Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել
hf հատվ. 8 մաս 1–3
Ամուսինները սգում են իրենց երեխու կորուստը

ՄԱՍ 8

Երբ դժբախտություն է պատահում

«Դուք մեծապես ուրախանում եք, թեպետև ներկայումս կարճ ժամանակով ստիպված եք լինում զանազան փորձությունների պատճառով տրտմել» (1 Պետրոս 1։6)։

Թեև փորձում ես ամեն բան անել երջանիկ ընտանեկան կյանք ունենալու համար, սակայն կարող են անսպասելի դեպքեր տեղի ունենալ, որոնք գուցե խլեն քո ուրախությունը (Ժողովող 9։11)։ Աստված պատրաստ է օգնության ձեռք մեկնելու դժվարությունների ժամանակ։ Հետևելով աստվածաշնչյան սկզբունքներին՝ դու և ընտանիքիդ անդամները կկարողանաք տոկալ անգամ ամենածանր իրավիճակներում։

1 ԱՊԱՎԻՆԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7)։ Միշտ հիշիր, որ Աստված մեղավոր չէ քո կյանքում տեղի ունեցած դժբախտությունների համար (Հակոբոս 1։13)։ Եթե մտերմանաս նրա հետ, նա կտա քեզ լավագույն օգնությունը (Եսայիա 41։10)։ Սաղմոս 62։8-ում ասվում է. «Նրա առաջ դատարկեք ձեր սիրտը»։

Դու մխիթարություն կստանաս, եթե ամեն օր կարդաս և ուսումնասիրես Աստվածաշունչը։ Արդյունքում կզգաս, թե ինչպես է Եհովան «մխիթարում.... բոլոր նեղություններում» (2 Կորնթացիներ 1։3, 4; Հռոմեացիներ 15։4)։ Նա խոստանում է, որ կտա քեզ այնպիսի «խաղաղություն, որ գերազանցում է ամեն միտք» (Փիլիպպեցիներ 4։6, 7, 13)։

Հիվանդանոցում տղամարդը անկողնու մեջ աղոթում է իր ընտանիքի հետ

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Աղոթքով Աստծուց օգնություն խնդրիր, որ խաղաղություն ունենաս և սթափ մտածես։

  • Քննիր դժվարին իրավիճակից դուրս գալու բոլոր հնարավոր տարբերակները և ընտրիր լավագույնը։

2 ՀՈԳ ՏԱՐ ՔՈ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻԴ ՄԱՍԻՆ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Հասկացողություն ունեցողի սիրտը գիտելիք է ձեռք բերում, և իմաստունների ականջը ձգտում է գիտելիք գտնել» (Առակներ 18։15)։ Փորձիր պարզել, թե ընտանիքիդ յուրաքանչյուր անդամ ինչի կարիք ունի։ Խոսիր նրանց հետ։ Ուշադիր լսիր նրանց (Առակներ 20։5)։

Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե մահացել է քո սիրելիներից մեկը։ Մի՛ ամաչիր արտահայտելու հույզերդ։ Հիշիր, որ նույնիսկ «Հիսուսի աչքերից արցունքներ հոսեցին» (Հովհաննես 11։35; Ժողովող 3։4)։ Շատ կարևոր է նաև բավականաչափ քնել ու հանգստանալ (Ժողովող 4։6)։ Այդպես ավելի հեշտ կլինի տոկալ ծանր իրավիճակում։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Սովորություն դարձրու ազատորեն հաղորդակցվել ընտանիքիդ անդամների հետ։ Եվ եթե դժբախտություն պատահի, կամ խնդիրներ ծագեն, նրանք կկարողանան անկաշկանդ խոսել քեզ հետ։

  • Խոսիր այն մարդկանց հետ, ովքեր եղել են նման իրավիճակներում։

3 ԸՆԴՈՒՆԻՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17)։ Անշուշտ, ընկերներդ կցանկանան օգնել քեզ, բայց թերևս չիմանան՝ ինչպես։ Մի՛ վարանիր նրանց ասել, թե իրականում ինչի կարիք ունես (Առակներ 12։25)։ Նաև ձգտիր հոգևոր օգնություն ստանալ նրանցից, ովքեր լավ են հասկանում Աստվածաշունչը։ Նման աջակցությունը քեզ շատ կօգնի (Հակոբոս 5։14)։

Քեզ կօգնի նաև այն, որ կանոնավորաբար շփվես նրանց հետ, ովքեր իսկապես հավատում են Աստծուն ու վստահում են նրա խոստումներին։ Բացի այդ, մեծ մխիթարություն կգտնես՝ օգնելով այն մարդկանց, ովքեր քաջալերանքի կարիք ունեն։ Նրանց կարող ես պատմել քո հավատի ու Եհովայի խոստումների մասին։ Միշտ զբաղված եղիր այդ գործով՝ օգնելով աջակցության կարիք ունեցող մարդկանց։ Մի՛ մեկուսացիր նրանցից, ովքեր սիրում են քեզ ու հոգ են տանում քո մասին (Առակներ 18։1; 1 Կորնթացիներ 15։58)։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

  • Խոսիր մտերիմ ընկերներիցդ մեկի հետ և ընդունիր նրա օգնությունը։

  • Եղիր անկեղծ և ասա, թե ինչի կարիք ունես։

ՄԻ՛ ԿԵՆՏՐՈՆԱՑԻՐ ՔՈ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

Նույնիսկ եթե շատ ես վհատված, կենտրոնացած մնա հոգևոր բաների վրա։ Փորձությունների ժամանակ Հոբն ասաց. «Թող Եհովայի անունը օրհնյալ լինի» (Հոբ 1։21, 22)։ Հոբի պես՝ դու էլ Եհովայի անունը սրբացնելը և նրա կամքը կատարելը քո բոլոր մտահոգություններից վեր դասիր։ Մի՛ հուսահատվիր, երբ ինչ-որ բան չի լինում այնպես, ինչպես դու ես ցանկանում։ Լիովին վստահիր Աստծուն։ «Ես գիտեմ, թե ինչ եմ մտադրել ձեզ համար,— ասում է Եհովան։— Խաղաղություն եմ մտադրել և ոչ աղետ, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29։11)։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ

  • Լիովին վստահո՞ւմ եմ Եհովային անգամ փոքր հարցերում։

  • Ի՞նչ պատճառներ ունեմ Եհովային ամեն օր շնորհակալություն հայտնելու։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը