Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bh էջ 199–էջ 201 պարբ. 4
  • Հիսուս Քրիստոս. խոստացյալ Մեսիան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուս Քրիստոս. խոստացյալ Մեսիան
  • Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Նմանատիպ նյութեր
  • Մեսիական մարգարեությունները փաստո՞ւմ են, որ Հիսուսն էր Մեսիան
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Մարգարեություններ Մեսիայի մասին
    2008 Դիտարան
  • Նրանք սպասում էին Մեսիային
    2011 Դիտարան
  • Հիսուս Քրիստոս՝ Աստծո գիտության բանալի
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
Ավելին
Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
bh էջ 199–էջ 201 պարբ. 4

ՀԱՎԵԼՎԱԾ

Հիսուս Քրիստոս. խոստացյալ Մեսիան

ՄԵՍԻԱՅԻՆ հեշտությամբ բնորոշելու համար Եհովա Աստված ներշնչել է բազմաթիվ մարգարեների, որ նրանք մանրամասն տեղեկություններ գրի առնեն խոստացյալ Ազատարարի ծննդի, ծառայության և մահվան մասին։ Աստվածաշնչյան այդ բոլոր մարգարեությունները կատարվեցին Հիսուս Քրիստոսի վրա։ Եվ կատարվեցին ամենայն ճշգրտությամբ։ Համոզվելու համար քննենք դրանցից մի քանիսը, որոնք կապված են Մեսիայի ծննդի և մանկության հետ։

Եսայիա մարգարեն նախագուշակել էր, որ Մեսիան Դավիթ թագավորի սերնդից էր լինելու (Եսայիա 9։7)։ Հենց այդպես էլ եղավ. Հիսուսը ծնվեց Դավթի շառավղից (Մատթեոս 1։1, 6–17)։

Իսկ Միքիա մարգարեն նախագուշակել էր, որ այդ երեխան ծնվելու էր Բեթլեհեմ Եփրաթայում և դառնալու էր իշխան (Միքիա 5։2)։ Այն ժամանակ, երբ ծնվեց Հիսուսը, Բեթլեհեմ անունով երկու քաղաք կար Իսրայելում։ Մեկը գտնվում էր Նազարեթի մոտ՝ երկրի հյուսիսային մասում, իսկ մյուսը՝ Հրեաստանում՝ Երուսաղեմի մոտ։ Երուսաղեմի մոտ գտնվող Բեթլեհեմ քաղաքը նախկինում կոչվել է Եփրաթա, և Հիսուսը ծնվեց հենց այդ քաղաքում (Մատթեոս 2։1)։

Աստվածաշնչի մեկ ուրիշ մարգարեության մեջ ասվում է, որ Աստծու Որդին պետք է կանչվեր Եգիպտոսից։ Երբ Հիսուսը դեռ փոքր էր, ծնողները նրան տարան Եգիպտոս։ Սակայն Հերովդեսի մահից հետո հետ բերեցին, և այդպիսով կատարվեց մարգարեությունը (Օսեե 11։1; Մատթեոս 2։15)։

«Մարգարեություններ Մեսիայի վերաբերյալ» աղյուսակում՝ «Մարգարեություն» գլխագրի տակ, բերված են սուրբգրային համարներ, որոնք Մեսիայի մասին մանրամասն տեղեկություններ են պարունակում։ Համեմատիր դրանք այն համարների հետ, որոնք բերված են «Կատարում» գլխագրի տակ։ Դա կզորացնի քո հավատը և կհամոզվես, որ Աստծու Խոսքը ճշմարիտ է։

Հիշի՛ր, որ այս մարգարեությունները գրի են առնվել Հիսուսի ծնվելուց դեռ հարյուրավոր տարիներ առաջ։ Հիսուսն ասաց. «Մովսեսի օրենքում, Մարգարեների գրվածքներում և Սաղմոսներում իմ մասին գրված բոլոր բաները պետք է կատարվեն» (Ղուկաս 24։44)։ Դու կարող ես քո Աստվածաշնչում ստուգել ու համոզվել, որ այս բոլոր մարգարեությունները կատարվել են ամենայն մանրամասնությամբ։

ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵՍԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐՈՒՄ

Սերում է Հուդայի ցեղից

Ծննդոց 49։10

Ղուկաս 3։23–33

Ծնվում է կույսից

Եսայիա 7։14

Մատթեոս 1։18–25

Սերում է Դավիթ թագավորի շառավղից

Եսայիա 9։7

Մատթեոս 1։1, 6–17

Եհովան հայտնում է, որ Հիսուսը իր Որդին է

Սաղմոս 2։7

Մատթեոս 3։17

Շատերը չեն հավատում նրան

Եսայիա 53։1

Հովհաննես 12։37, 38

Երուսաղեմ է մտնում էշի վրա նստած

Զաքարիա 9։9

Մատթեոս 21։1–9

Մատնվում է մտերիմ մարդու կողմից

Սաղմոս 41։9

Հովհաննես 13։18, 21–30

Մատնվում է 30 կտոր արծաթով

Զաքարիա 11։12

Մատթեոս 26։14–16

Լուռ է մնում իրեն մեղադրողների առջև

Եսայիա 53։7

Մատթեոս 27։11–14

Նրա հագուստի վրա վիճակ են գցում

Սաղմոս 22։18

Մատթեոս 27։35

Ցցի վրա ծաղրվում է

Սաղմոս 22։7, 8

Մատթեոս 27։39–43

Նրա ոսկորներից ոչ մեկը չեն կոտրում

Սաղմոս 34։20

Հովհաննես 19։33, 36

Թաղվում է հարուստների գերեզմանում

Եսայիա 53։9

Մատթեոս 27։57–60

Հարություն է առնում նախքան իր մարմնի փտելը

Սաղմոս 16։10

Գործեր 2։24, 27

Նստում է Աստծու աջ կողմը

Սաղմոս 110։1

Գործեր 7։56

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը