Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • gt գլ. 115
  • Վեճ է բռնկվում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Վեճ է բռնկվում
  • Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Նմանատիպ նյութեր
  • Վիճում են, թե ով է մեծ
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նա սիրում է փոքրիկներին
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Առաքյալներին պատրաստում է իր հեռանալուն
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Եհովան այսօր ի՞նչ է մեզանից պահանջում
    1999 Դիտարան
Ավելին
Երբևէ ապրած մեծագույն մարդը
gt գլ. 115

Գլուխ 115

Վեճ է բռնկվում

ԱՅԴ երեկո Հիսուսը խոնարհության գեղեցիկ դաս սովորեցրեց իր աշակերտներին՝ լվանալով նրանց ոտքերը։ Այնուհետև նա իր մոտալուտ մահվան Հիշատակի երեկոն հաստատեց։ Իսկ այժմ, հատկապես եթե հաշվի առնենք այդ ամենը, մի զարմանալի բան է տեղի ունենում։ Հիսուսի աշակերտների մեջ թեժ վիճաբանություն է սկսվում այն հարցի շուրջ, թե ով է իրենցից ամենամեծը։ Ակներևաբար, դա հին վիճաբանության շարունակությունն է։

Հիշիր, որ լեռան վրա Հիսուսի այլակերպությունից հետո առաքյալները վիճում էին, թե իրենցից ով է ամենամեծը։ Իսկ Հակոբոսն ու Հովհաննեսը խնդրել էին, որ իրենց տրվեր Թագավորության ամենապատվավոր տեղերը, ու դրա արդյունքում ավելի մեծ վեճ էր բռնկվել առաքյալների մեջ։ Եվ այժմ՝ նրանց հետ անցկացրած վերջին գիշերը, որքա՜ն վշտացած պետք է որ լինի Հիսուսը՝ տեսնելով, որ նրանք կրկին վիճում են։ Ի՞նչ է նա անում։

Առաքյալներին իրենց վարքի համար հանդիմանելու փոխարեն՝ Հիսուսը մեկ անգամ ևս համբերատարությամբ տրամաբանում է նրանց հետ. «Ազգերի թագավորները տիրում են նրանց վրա, և նրանց վրա իշխանություն ունեցողները Բարերարներ են կոչվում։ Բայց դուք չպետք է այդպիսին լինեք։ .... Քանզի ո՞վ է ավելի մեծ՝ սեղանի շուրջ թիկնո՞ղը, թե՞ ծառայողը։ Չէ՞ որ սեղանի շուրջ թիկնողը»։ Այնուհետև հիշեցնելով իր սեփական օրինակը՝ նա ասում է. «Բայց ես ձեր մեջ ծառայողի պես եմ»։

Չնայած իրենց անկատարությանը՝ առաքյալները Հիսուսի հետ են մնացել իր փորձությունների ժամանակ։ Ուստի նա ասում է. «Ես ձեզ հետ ուխտ եմ կապում, ինչպես որ իմ Հայրը ինձ հետ ուխտ կապեց թագավորության համար»։ Հիսուսի և իր հավատարիմ հետևորդների միջև այս ուխտը միավորում է իրենց, որպեսզի միասին կարողանան թագավորել։ Թագավորության ուխտի մեջ մտնում են միայն սահմանափակ թվով անհատներ՝ 144 000 հոգի։

Թեև առաքյալներին տրված է Քրիստոսի հետ իշխելու հրաշալի հեռանկարը, սակայն ներկա պահին նրանք հոգևորապես թույլ վիճակում են։ «Այս գիշեր դուք բոլորդ կգայթակղվեք այն բաներից, որ պատահելու են ինձ»,— ասում է Հիսուսը։ Այնուհետև Պետրոսին ասելով, որ աղոթել է նրա համար՝ նա հորդորում է. «Երբ դու վերադառնաս, զորացրո՛ւ քո եղբայրներին»։

— Որդյակնե՛ր,— բացատրում է Հիսուսը,— դեռ մի քիչ ժամանակ ես ձեզ հետ եմ։ Դուք կփնտրեք ինձ. և ինչպես որ հրեաներին ասացի, թե՝ «ուր որ ես եմ գնում, դուք չեք կարող գալ», հիմա էլ ձեզ եմ ասում։ Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրե՛ք իրար։ Ինչպես որ ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար։ Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե իրար մեջ սեր ունենաք։

— Տե՛ր, ո՞ւր ես գնում,— հարցնում է Պետրոսը։

— Ուր որ ես եմ գնում, դու հիմա չես կարող իմ հետևից գալ,— պատասխանում է Հիսուսը,— սակայն հետո կգաս։

— Տե՛ր, ինչո՞ւ չեմ կարող հիմա քո հետևից գալ,— ուզում է իմանալ Պետրոսը։— Ես իմ հոգի՛ն կտամ քեզ համար։

— Քո հոգի՞ն կտաս ինձ համար,— հարցնում է Հիսուսը։— Ճշմարիտ ասում եմ քեզ. այսօր՝ հենց այս գիշեր, աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած, նույնիսկ դու երեք անգամ կուրանաս ինձ։

— Եթե քեզ հետ մեռնելու էլ լինեմ,— առարկում է Պետրոսը,— քեզ երբե՛ք չեմ ուրանա։

Երբ մյուս առաքյալները սկսում են նույն բանն ասել, Պետրոսը պարծենում է.

— Թեկուզ բոլորն էլ քեզ հետ պատահածով գայթակղվեն, ես երբեք չե՛մ գայթակղվի։

Խոսելով այն ժամանակի մասին, երբ իր առաքյալներին քարոզչական շրջագայության ուղարկեց Գալիլեա առանց քսակի և ուտելիքի պարկի՝ Հիսուսը հարցնում է.

— Մի՞թե որևէ բանի կարիք ունեցաք։

— Ո՛չ,— պատասխանում են նրանք։

— Բայց հիմա, ով որ քսակ ունի, թող վերցնի, նաև ուտելիքի պարկ,— ասում է նա,— և ով որ սուր չունի, թող վաճառի իր վերնահագուստը և սուր գնի։ Որովհետև ասում եմ ձեզ, որ ինձ վրա այս գրվածը պիտի կատարվի, թե՝ «նա անօրենների հետ դասվեց»։ Քանզի ինչը որ իմ մասին է, կատարվում է։

Հիսուսը խոսում է այն ժամանակի մասին, երբ նա ցցին է գամվելու չարագործների, կամ՝ անօրենների հետ։ Նա նաև ցույց է տալիս, որ իր հետևորդները դաժան հալածանքի են բախվելու։

— Տե՛ր, ահա այստեղ երկու սուր կա,— ասում են նրանք։

— Բավական է,— պատասխանում է Հիսուսը։

Ինչպես կտեսնենք, այն, որ նրանք սրեր ունեն իրենց հետ, հնարավորություն կտա Հիսուսին մեկ ուրիշ կարևոր դաս սովորեցնել նրանց։ Մատթեոս 26։31–35; Մարկոս 14։27–31; Ղուկաս 22։24–38; Հովհաննես 13։31–38; Հայտնություն 14։1–3։

▪ Ինչո՞ւ է առաքյալների վիճաբանությունը զարմանալի։

▪ Ինչպե՞ս է Հիսուսը լուծում այդ վիճաբանությունը։

▪ Ի՞նչ է իրագործվում նրանով, որ Հիսուսը իր աշակերտների հետ ուխտ է կապում։

▪ Ի՞նչ նոր պատվիրան է տալիս Հիսուսը, և որքանո՞վ է այն կարևոր։

▪ Ո՞ր հարցում է Պետրոսը չափազանց ինքնավստահ, և ի՞նչ է ասում Հիսուսը։

▪ Ինչո՞ւ են քսակ և ուտելիքի պարկ վերցնելու մասին Հիսուսի հրահանգները տարբերվում ավելի վաղ տրված հրահանգներից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը