Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • br78 էջ 23–24
  • Բարի լուրի օգուտը ձեր միջավայրին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բարի լուրի օգուտը ձեր միջավայրին
  • Եհովայի վկաները քսաներորդ դարում
  • Նմանատիպ նյութեր
  • Բարի լուրի օգուտը Ձեր միջավայրին
    Եհովայի վկաներ. ովքե՞ր են, ինչի՞ն են հավատում
  • Աստծո սկզբունքներով առաջնորդվեք
    2002 Դիտարան
  • Ինչպե՞ս են Եհովայի վկաները ձեռք բերում Աստվածաշնչի հասկացողությունը
    2001 Մեր թագավորական ծառայությունը
Եհովայի վկաները քսաներորդ դարում
br78 էջ 23–24

Բարի լուրի օգուտը ձեր միջավայրին

Մեր օրերում հաճախ արտահայտվում է այն կարծիքը, թե «քրիստոնեության սկզբունքներն անկիրառելի են, ժամանակակից բարդ հասարակության մեջ նրանք պարզապես չեն գործի»։ Սակայն մի զրույցի ընթացքում, որը տեղի ունեցավ Հնդկաստանի ղեկավար Մոհանդաս Գանդիի և Հնդկաստանի նախկին բրիտանացի փոխարքա լորդ Իրվինի միջև, արտահայտվեց բոլորովին այլ տեսակետ։ Իրվինը հարցրել էր Գանդիին, թե ինչը, իր կարծիքով, կլուծի Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի միջև ծագած խնդիրները։ Գանդին վերցրել էր Աստվածաշունչը, բացել Մատթեոսի 5–րդ գլուխը և ասել. «Երբ ձեր երկիրը և իմը փոխադարձ համաձայնության կգան Լեռան քարոզում Հիսուսի տված ուսմունքների հիման վրա, մենք կլուծենք ոչ միայն մեր երկրների խնդիրները, այլ նաև ամբողջ աշխարհի»։

Քարոզում խոսվում է հոգևոր ձգտումներ ունենալու, հեզաբարո, խաղաղասեր, ողորմած, արդարատենչ լինելու մասին։ Դատապարտվում է ոչ միայն մարդասպանությունը, այլև ուրիշների վրա բարկանալը. ոչ միայն շնությունը, այլ նաև վավաշոտ մտքերը։ Պախարակվում են ամուսնությունը լուծելու անշրջահայաց արարքները, որոնք բաժանում են ընտանիքները և վնասում երեխաներին։ Քարոզն ասում է. ‘Սիրեցե՛ք նույնիսկ ձեզ չսիրողներին, ողորմությո՛ւն տվեք կարոտներին, ուրիշներին անողորմաբար դատելուց դադարեցե՛ք, մարդկանց հետ վարվեցե՛ք այնպես, ինչպես կուզենայիք, որ ձեզ հետ վարվեին’։ Եթե այդ խորհուրդները կիրառվեին, շատ բարիքներ կբերեին։ Որքան շատ մարդ կիրառի դրանք, այնքան կբարելավվի ձեր միջավայրը։

Եհովայի Վկաները ձգտում են հենց այդպես վարվել։ Աստվածաշունչը նրանց սովորեցնում է հարգել ամուսնությունը։ Նրանց երեխաները դաստիարակվում են արդար սկզբունքների համաձայն։ Մեծ նշանակություն է տրվում ընտանիքին։ Միացած ընտանիքները նպաստում են ձեր միջավայրի, նույնիսկ ամբողջ ազգի բարօրությանը։ Պատմության բազմաթիվ օրինակները ցույց են տալիս, որ աշխարհի մեծ տերությունները կործանվել են ընտանեկան կապերի թուլացման և անբարոյականության շատացման հետևանքով։ Որքան շատ անհատներ և ընտանիքներ ընդունեն Եհովայի Վկաների խրախուսանքը՝ ապրել ըստ քրիտոնեական սկզբունքների, այնքան ձեր միջավայրում քիչ կլինեն իրավազանցությունը, անբարոյականությունը և հանցագործությունները։

Հասարակությանը և պետությանը անհանգստացնող կարևոր պրոբլեմներից են ռասայական նախապաշարմունքները։ Ի հակադրություն դրան, Պետրոս առաքյալն ասաց. «Վերահասու եմ եղել, թէ Աստծու կողմից աչառութիւն չկայ, այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է նրանից եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նրան»։ Իսկ Պողոսը գրեց. «Խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս» (Գործք 10։34, 35; Գաղատացիս 3։28)։ Եհովայի Վկաներն ընդունում են այդ խոսքերը։ Նրանց ժողովքներում, մասնաճյուղերում և համաշխարհային գլխավոր կենտրոնում միասին ապրում և աշխատում են բոլոր ցեղերին ու ռասաներին պատկանող մարդիկ։

Աֆրիկայում որոշ էթնիկական խմբեր չեն կարողանում միմյանց հետ շփվել առանց բախումների։ Մինչդեռ Եհովայի Վկաների հավաքույթներին այցելող տարբեր էթնիկական խմբերի պատկանող մարդիկ լիակատար համերաշխությամբ և ջերմ ընկերակցությամբ մեկտեղ ուտում, քնում և երկրպագություն են մատուցում։ Պետական պաշտոնյաները զարմանում են այդ ամենը տեսնելիս։ Օրինակ, Նյու Յորքում լույս տեսնող «Ամստերդամ նյուս» թերթը 1958թ.–ի օգոստոսի 2–ին գրեց ճշմարիտ քրիստոնեության միավորող ուժի մասին, որին դրդապատճառ հանդիսացավ վերը նշված Նյու Յորքի միջազգային համաժողովը, որտեղ հավաքվել էր ավելի քան քառորդ միլիոն մարդ։

«Ամենուրեք ազատ և ուրախ իրար հետ շփվում էին տարբեր խավերից և աշխարհի անկյուններից եկած սևամորթներ, սպիտակամորթներ և դեղնամորթներ... 120 երկրից եկած Վկաները, խաղաղ և միասնաբար ապրելով ու երկրպագելով, ցույց տվեցին ամերիկացիներին, թե որքան հեշտ է դա... Այդ հավաքույթը փայլուն օրինակ է, թե ինչպես կարող են մարդիկ միասին աշխատել և ապրել»։

Շատերն այն կարծիքին են, թե քրիստոնեությանը հատուկ սկզբունքները գործնական չեն այսօրվա աշխարհում։ Սակայն ի՞նչ կարելի է դրա փոխարեն առաջարկել։ Քրիստոնեական սկզբունքները կարող են այսօր իսկ իրական արժեք ունենալ, եթե գործադրվեն ձեր միջավայրում, իսկ ապագայում հիմք կհանդիսանան աշխարհի բոլոր ‘ազգերի, ցեղերի և ժողովուրդների’ միանալուն, երբ Աստծու թագավորությունը տիրի մարդկության վրա (Յայտնութիւն 7։9, 10, Արարատ)։

[24 էջի վրայի ներդիրը]

Բոլոր ցեղերից ու ռասաներից մարդիկ աշխատում են միասին

Քրիստոնեությունը գործնական է. ուրիշ ի՞նչն է գործում առհասարակ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը