Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/11 էջ 21
  • Դիտում ենք աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դիտում ենք աշխարհը
  • 2011 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Լրտես վեբ կամերաներ
  • Նոր հայտնաբերված լեզուներ
  • Ռադիոակտիվ վարազներ
  • Իմաստությամբ օգտվենք ինտերնետից
    2011 Դիտարան
  • Կիբեռհարձակում
    2012 Արթնացե՛ք
2011 Արթնացե՛ք
g 7/11 էջ 21

Դիտում ենք աշխարհը

Թունիսում գտնվող Արաբական անվտանգ ճանապարհներ կազմակերպության կազմած վիճակագրության համաձայն՝ ամեն տարի ավելի քան 500000 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվում արաբական աշխարհում, ինչի հետևանքով մահանում է ավելի քան 36000 մարդ («REUTERS» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԹՈՒՆԻՍ)։

«Ըստ մի հարցման՝ Չինաստանի դեռահասների համար ինտերնետը սեքսի մասին տեղեկություններ ձեռք բերելու կարևորագույն աղբյուրն է, քանի որ դպրոցում և տանը տրվող սեռական դաստիարակությունը բավարար չէ» («ՉԱՅՆԱ ԴԵՅԼԻ», ՉԻՆԱՍՏԱՆ)։

Լրտես վեբ կամերաներ

«Ախեներ Ցայտունգ» լրատվական աղբյուրը տեղեկացնում է, որ Գերմանիայում ոստիկանները վերջերս ձերբակալել են մի տղամարդու, որը մեղադրվում է տասնյակ երիտասարդ աղջիկների սենյակ նրանց վեբ կամերաների միջոցով «մուտք գործելու» մեջ։ Ասվում է, որ հակերը կոտրել է ինտերնետային մի հաշվեհամար, որի ծածկագիրը հեշտ էր կռահել, և ձեռք է բերել իր զոհի ծանոթների կոնտակտային տվյալները։ Այդ հաշվեհամարից նա զոհի ընկերուհիներին ուղարկել է համակարգչային մի «նենգ» ծրագիր, որը քողարկված է եղել որպես էկրանի շարժազարդ (screen saver)։ Դրա օգնությամբ նա կարողացել է կառավարել աղջիկների համակարգիչները և օգտվել նրանց վեբ կամերաներից ցանկացած պահի։ Ասվում է նաև, որ հակերի բնակարանի խուզարկության ժամանակ գտել են երեք միլիոն նկարներ և հայտնաբերել են, որ նա «միաժամանակ միացած է եղել 80 աղջիկների համակարգիչներին՝ առանց վերջիններիս իմացության» (Aachener Zeitung)։

Նոր հայտնաբերված լեզուներ

Քիչ հայտնի ակա և միջի լեզուները ուսումնասիրելիս, որոնցով խոսում են Բութանին և Չինաստանին սահմանակից Հնդկաստանի հյուսիսարևելյան նահանգում, լեզվաբանները հայտնաբերեցին բնիկների մի երրորդ լեզու՝ կոռո։ «Սա մի լեզու է, որով ոչ մի գրավոր արձանագրություն չկա, և այն բոլորովին անծանոթ է»,— ասաց հետազոտող Գրեգորի Անդերսոնը՝ Կենդանի լեզուների ինստիտուտի՝ մեռնող լեզուների բաժնի տնօրենը։ Կոռոն մնացել էր աննկատ, քանի որ դրանով խոսում է ընդամենը 800 հոգի, որոնց բնակավայրը խուլ տարածքում է, ուր հասնելն անչափ դժվար է։ Չինաստանի մի տարածքում, որտեղ, ըստ տվյալների, միայն մեկ լեզու կար, 2009թ. ընթացքում հայտնաբերվել են 24 տարբեր լեզուներ։

Ռադիոակտիվ վարազներ

«[Գերմանիայում] կառավարության կողմից ռադիոակտիվ վարազների պատճառով որսորդներին որպես եկամտի կորստի փոխհատուցում վճարվող գումարները 2007թ.-ից ի վեր քառապատկվել են»,— հաղորդում է «Շփիգել օնլայն» տեղեկատուն (Spiegel Online)։ Շատ որսորդներ վարազի միսը շուկա են հանում մարդկանց կողմից սպառման համար, սակայն կառավարությունը արգելում է այն մսի վաճառքը, որի մեջ ցեզիում–137-ի (ռադիոակտիվ էլեմենտ, որը արտանետվել է մթնոլորտ 25 տարի առաջ՝ Չեռնոբիլի վթարի ժամանակ) քանակը շատ բարձր է։ Վարազի միսը ենթարկվում է նման ստուգումների, քանի որ այդ կենդանու ճաշացանկում կարևոր տեղ ունեն «տարատեսակ սնկերը, որոնք ռադիացիայի ակտիվ կլանիչներ են», ինչպես բացատրում է «Շփիգելը»։ Սակայն «փոխհատուցման գումարների բարձրանալը, ինչ խոսք, պայմանավորված է Գերմանիայում վայրի վարազի պոպուլյացիան ահռելի աճով, ոչ թե ռադիոակտիվ էլեմենտների առկայության քանակի բարձրացմամբ»։ Մասնագետների կարծիքով՝ ճառագայթման այդ խնդիրը, շատ հավանական է, դեռ կշարունակվի ևս 50 տարի։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը