Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/07 էջ 30–31
  • Արդյո՞ք բարի լինելը բավական է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արդյո՞ք բարի լինելը բավական է
  • 2007 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ընդունենք Ստեղծիչի առաջնորդությունը
  • Կարևոր է հնազանդ լինել
  • Աստծու չափանիշները նրա սիրո ապացույցն են
  • Եհովան գնահատում է քո հնազանդությունը
    2007 Դիտարան
  • Աստծո օրենքները մեր օգտի համար են
    2002 Դիտարան
  • «Սա է Աստծու հանդեպ սերը»
    «Մնա Աստծու սիրո մեջ»
  • Արդյո՞ք ճշտի և սխալի վերաբերյալ Աստվածաշնչի չափանիշները հնացած են
    Այլ նյութեր
Ավելին
2007 Արթնացե՛ք
g 10/07 էջ 30–31

Աստվածաշնչի տեսակետը

Արդյո՞ք բարի լինելը բավական է

«ԵՍ ՁԳՏՈՒՄ եմ հնարավորինս ճիշտ ապրել և աշխատում եմ բարի լինել»,— ասում է Ալիսոն անունով մի երիտասարդ կին։ Ինչպես նա, այնպես էլ շատ մարդիկ համոզված են, որ Աստված միայն դա է պահանջում։

Մյուսները մտածում են, որ եթե ընդհանուր առմամբ պարկեշտ կյանքով են ապրում, ապա նույնիսկ եթե ծանր մեղք գործեն, Աստված պատասխանատվության չի կանչի իրենց։ Նրանց կարծիքով՝ Աստված ավելի շատ հակված է ներելու, քան դատապարտելու։

Իհարկե, ամեն մարդ յուրովի է հասկանում, թե ինչ է նշանակում լինել բարի։ Իսկ ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ Ի՞նչ պետք է անենք Աստծու հավանությունը ունենալու համար։ Ի՞նչ է նշանակում բարի մարդ լինել Աստծու տեսանկյունից։

Ընդունենք Ստեղծիչի առաջնորդությունը

Որպես Արարիչ՝ Եհովա Աստված բարոյական հարցերում առաջնորդություն տալու իրավունք ունի (Հայտնություն 4։11)։ Աստվածաշնչում գտնում ենք օրենքներ ու սկզբունքներ վարքի և երկրպագության վերաբերյալ։ Իր ժողովրդին Աստված ասել էր. «Լսեցէք իմ ձայնին եւ կատարեցէք դորանց բոլորովին ինչպէս որ ես պատուիրում եմ ձեզ. եւ դուք կ’լինէք ինձ ժողովուրդ, եւ ես կ’լինեմ ձեզ Աստուած» (Երեմիա 11։4)։

Ուստի Աստծու տեսանկյունից՝ բարի լինել նշանակում է սովորել, թե որոնք են նրա չափանիշները, և մեր կյանքը համապատասխանեցնել դրանց։ Պատկերացրու՝ ուզում ես ընկերանալ որևէ մեկի հետ։ Բնականաբար, դու կուզեիր իմանալ, թե ինչպես է այդ անձնավորությունը ցանկանում, որ վերաբերվես իրեն, և հետո կվարվեիր այնպես, ինչպես նա է ցանկանում։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ ինչպես նահապետ Աբրահամը, այնպես էլ մենք կարող ենք դառնալ Եհովայի ընկերը, այսինքն՝ մեկը, որին նա հավանություն է տալիս (Հակոբոս 2։23)։ Քանի որ Աստված շատ ավելի բարձր չափանիշներ ունի, քան մենք, չենք կարող ակնկալել, որ նա կփոփոխի իր արժեքները՝ դրանք մեզ հարմարեցնելու համար (Եսայիա 55։8, 9)։

Կարևոր է հնազանդ լինել

Իսկապե՞ս Աստված հավանություն չի տա մեզ, եթե անտեսենք «ոչ կարևոր» պատվիրանները։ Ոմանք մտածում են, թե կարևոր չէ հնազանդվել որոշ «փոքր» պատվիրանների։ Սակայն Աստծու հաստատած ոչ մի օրենք չի կարող աննշան համարվել։ Ուշադրություն դարձրու, որ 1 Հովհաննես 5։3–ը տարբերություն չի դնում պատվիրանների միջև։ Այնտեղ ասվում է. «Սա է Աստծու սերը, որ մենք պահենք նրա պատվիրանները»։ Երբ մեր ձեռքից եկածն անում ենք Աստծու բոլոր օրենքները պահելու համար, ցույց ենք տալիս, որ անշահախնդիր սեր ունենք նրա հանդեպ (Մատթեոս 22։37)։

Եհովան մեզանից չի պահանջում կատարելություն։ Եթե իսկապես զղջում ենք մեր սխալների համար և ձգտում ենք չկրկնել դրանք, նա պատրաստակամորեն ներում է մեզ (Սաղմոս 103։12–14; Գործեր 3։19)։ Բայց կարո՞ղ ենք անտեսել որոշ օրենքներ՝ մտածելով, որ, միևնույն է, մյուս հարցերում հավատարիմ ենք։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ չենք կարող։ Քննենք մի օրինակ։

Իսրայելի Սավուղ թագավորը որոշեց ընտրողաբար հնազանդվել Աստծու օրենքներին։ Նրան ասվել էր, որ ամաղեկացիների հետ պատերազմելիս չխնայի անգամ նրանց հոտերը։ Նա պետք է «մեռցներ դրանց»։ Թեև Սավուղը հետևեց որոշ հրահանգների, սակայն նա չհնազանդվեց Եհովային և խնայեց «ոչխարներին եւ արջառների լաւերին»։ Ինչո՞ւ։ Նա և ժողովուրդը ցանկացան պահել դրանք (Ա Թագաւորաց 15։2–9)։

Երբ Սամուել մարգարեն հարցրեց Սավուղին, թե ինչու նա չէր հնազանդվել Աստծու պատվերին, վերջինս առարկեց և պնդեց, թե հնազանդվել է։ Նա թվարկեց, թե ինչ լավ բաներ էր արել ժողովրդի հետ միասին. նա նույնիսկ զոհաբերություններ էր մատուցել Աստծուն։ Սամուելը հարցրեց. «Մի՞թէ Տէրը այնքան հաւանում է ողջակէզների եւ զոհերի ինչպէս Տիրոջ ձայնին լսելուն. ահա հնազանդութիւնը՝ զոհից լավ է, եւ ականջ դնելը՝ խոյերի ճարպիցը» (Ա Թագաւորաց 15։17–22)։ Այստեղից հետևություն ենք անում, որ մենք չենք կարող որոշ հարցերում անհնազանդ գտնվել և մտածել, թե մեր կատարած զոհողություններն ու բարի գործերը ծածկում են այդ թերությունը։

Աստծու չափանիշները նրա սիրո ապացույցն են

Եհովայի սերը երևում է այն բանից, որ նա Աստվածաշնչի միջոցով հստակ առաջնորդություն է տալիս բարոյական հարցերում։ Կարիք չկա ենթադրելու, թե ինչպես հաճեցնենք իրեն։ Նա ասում է. «Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք» (Եսայիա 30։21)։ Երբ հետևում ենք նրա խորհուրդներին, խուսափում ենք հիասթափություններից և բարոյական հարցերում հակասական կարծիքներով չենք առաջնորդվում։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Աստծու առաջնորդությունը լավագույնն է, քանի որ նա մեզ «օգտակար [բաներ] է սովորեցնում» (Եսայիա 48։17, 18)։

Իսկ ի՞նչ վտանգավոր բան կա նրանում, որ մենք ինքներս որոշենք, թե ինչ է նշանակում լինել բարի։ Բոլորս էլ եսասիրական հակումներ ենք ժառանգել։ Մեր սիրտը կարող է խաբել մեզ (Երեմիա 17։9)։ Մենք հեշտությամբ կարող ենք նվազեցնել Աստծու այն պահանջների կարևորությունը, որոնք դժվարանում ենք հասկանալ կամ որոնք խիստ են թվում։

Օրինակ՝ չամուսնացած զույգը կարող է որոշել սեքսով զբաղվել՝ մտածելով, թե դա ոչ ոքի չի վերաբերում, և որ դա զուտ անձնական հարց է։ Նրանք գուցե գիտակցեն, որ իրենց արարքը չի համապատասխանում Աստվածաշնչի չափանիշներին, սակայն մտածեն, որ քանի որ դա «ոչ ոքի չի վնասում», Աստված դեմ չի լինի։ Ցանկությունը կարող է կուրացնել նրանց և թույլ չտալ հասկանալու իրենց արարքի հետևանքներն ու ողջ նշանակությունը։ Աստվածաշունչը նախազգուշացնում է. «Կայ ճանապարհ որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նորա վերջը մահուան ճանապարհներ են» (Առակաց 14։12)։

Եհովայի բոլոր օրենքները արտացոլում են նրա սերը մարդկանց հանդեպ։ Դրանք նաև ցույց են տալիս, որ նա չի ցանկանում, որ մենք տառապենք։ Բարոյականության կամ այլ հարցերում Աստծու չափանիշները խախտելը մարդկանց երջանկություն չի պարգևել և ոչ էլ հաջողություն է բերել։ Ընդհակառակը՝ դա մեծ բարդություններ է առաջացրել կյանքում։ Իսկ Աստծու օրենքներին հետևելը օգնում է մեզ լավ կյանք վարել և վնաս չպատճառել ո՛չ մեզ, ո՛չ էլ ուրիշներին (Սաղմոս 19։7–11)։

Եթե դու անկեղծորեն ցանկանում ես բարի, լավ մարդ լինել Աստծու տեսանկյունից, ապա ամեն ջանք գործադրիր նրա առաջնորդությանը հետևելու համար։ Դու կզգաս, որ «[Եհովայի] պատվիրանները ծանրաբեռնող չեն» (1 Հովհաննես 5։3)։

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

◼ Ինչո՞ւ պետք է ընդունենք Ստեղծիչի առաջնորդությունը (Հայտնություն 4։11)։

◼ Արդյո՞ք պետք է հնազանդվենք Աստծու բոլոր օրենքներին (1 Հովհաննես 5։3)։

◼ Ինչո՞ւ իմաստուն չի լինի, որ ինքներս որոշենք, թե ինչ բարոյական չափանիշներով առաջնորդվենք (Առակաց 14։12; Երեմիա 17։9)։

[Նկար 31–րդ էջի վրա]

Բարոյականության վերաբերյալ ունե՞ս Աստծու տեսակետը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը