«Օ՜, եթե միայն բոլորը կարդային այն»
Այսպես արտահայտվեց մի ընթերցող «Մոտեցիր Եհովային» գրքի մասին։ Նա ավելացրեց. «Հիմա ես ավելի լավ եմ հասկանում Եհովայի սերը, և դա մղում է ինձ սեր դրսևորել ուրիշների հանդեպ»։ Մեկ ուրիշ երախտագետ ընթերցող ասաց. «Խոսքեր չեմ գտնում ասելու, թե ի՜նչ հաճույքով կարդացի այս գիրքը և թե որքան շատ օգուտներ քաղեցի.... Որքան կարդում էի, այնքան քաջալերվում էի»։
«Մոտեցիր Եհովային» գրքի չորս մասերում քննարկվում են Աստծու գլխավոր հատկությունները՝ զորությունը, արդարությունը, իմաստությունը և սերը։ Ընթերցողներից մեկը նշեց. «Այս գիրքն օգնեց ինձ տեսնել իմ երկնային Հոր գերազանց հատկությունները։ Այն օգնեց ինձ հասկանալ, որ ես կարող եմ զարգացնել այդ հատկությունները, եթե թույլ տամ, որ սուրբ ոգին գործի իմ կյանքում»։
Գրքի 26–րդ գլուխը ուսումնասիրելուց հետո, որը վերնագրված է՝ «Աստված, որ պատրաստ է ներելու», Լեհաստանում ապրող Յոանա անունով մի երիտասարդ կին ասաց. «Այս հրատարակության մեջ տեղ գտած մտքերը ես թանկագին գանձ եմ համարում։ Դրանք մեծ դեր են խաղում իմ կյանքում»։
Մենք համոզված ենք, որ դուք նույնպես արժեքավոր և մխիթարական տեղեկություններ կգտնեք այս 320 էջանոց գրքում։ Դուք կարող եք պատվիրել այս գրքից՝ լրացնելով ներքևի կտրոնը և այն ուղարկելով 5-րդ էջում հիշատակված հասցեներից որևէ մեկով։
□ Ես պատվիրում եմ այստեղ պատկերված գիրքը։
□ Խնդրում եմ այցելել ինձ՝ Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն անցկացնելու համար