ԴԱՍ 13
Կեղծ կրոնները վարկաբեկում են Աստծուն. ինչպե՞ս
Եթե Աստված սեր է, ինչո՞ւ են այն կրոնները, որոնք պնդում են, թե ներկայացնում են Աստծուն, բազմաթիվ վատ գործեր անում։ Իրականությունն այն է, որ այդ կրոնները կեղծ են և սխալ լույսի ներքո են ներկայացնում Աստծուն։ Ի՞նչ կերպերով։ Աստված ինչպե՞ս է վերաբերվում դրան և ի՞նչ է ձեռնարկելու այդ առնչությամբ։
1. Ինչպե՞ս են կեղծ կրոնները վարկաբեկում Աստծուն իրենց ուսմունքներով
Կեղծ կրոնները «Աստծու մասին ճշմարտությունը ստի հետ են փոխել» (Հռոմեացիներ 1։25)։ Օրինակ՝ կրոնների մեծ մասը չի սովորեցնում իր հետևորդներին, որ Աստծու անունը Եհովա է։ Մինչդեռ Աստվածաշնչում ասվում է, որ Աստծու անունը գործածելը անչափ կարևոր է (Հռոմեացիներ 10։13, 14)։ Երբ դժբախտություն է լինում, որոշ կրոնական առաջնորդներ ասում են, որ դա Աստծու կամքն է։ Բայց այդ պնդումը սուտ է։ Աստված չէ չարության պատճառը (կարդա Հակոբոս 1։13)։ Ցավոք, այս կրոնական ստերը մարդկանց վանում են Աստծուց։
2. Ինչպե՞ս են կեղծ կրոնները վարկաբեկում Աստծուն իրենց գործերով
Կեղծ կրոնների առաջնորդները մարդկանց չեն վերաբերվում այնպես, ինչպես Եհովան։ Աստվածաշնչում ասվում է, որ նրանց «մեղքերը կուտակվել ու հասել են մինչև երկինք» (Հայտնություն 18։5)։ Դարեր շարունակ կրոնը միջամտել է քաղաքական հարցերին, աջակցել է պատերազմներին և ուղղակի կամ անուղղակի կերպով բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ է դարձել։ Որոշ կրոնական առաջնորդներ ցոփ ու շվայտ կյանքով են ապրում և դա անում են իրենց հետևորդների հաշվին։ Այդ մարդկանց արարքները ցույց են տալիս, որ նրանք ընդհանրապես չեն ճանաչում Աստծուն և նրան ներկայացնելու իրավունք չունեն (կարդա 1 Հովհաննես 4։8)։
3. Ինչպե՞ս է Աստված վերաբերվում կեղծ կրոններին
Եթե բարկանում ես՝ տեսնելով կեղծ կրոնների գործերը, ապա պատկերացրու, թե Եհովան ինչ է զգում։ Ճիշտ է, նա սիրում է մարդկանց, բայց նրան բարկացնում են կրոնական առաջնորդները, ովքեր ստեր են տարածում իր մասին և վատ են վերաբերվում իրենց հետևորդներին։ Աստված խոստանում է, որ կեղծ կրոնները կկործանվեն և «այլևս չեն լինի» (Հայտնություն 18։21)։ Շուտով նա վերջ կդնի բոլոր կեղծ կրոններին (Հայտնություն 18։8)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե Աստված ինչպես է վերաբերվում կեղծ կրոններին։ Իմացիր, թե ինչեր են դրանք արել, և թե ինչու այդ արարքները չպետք է հետ պահեն քեզ Եհովային ճանաչելուց։
4. Ոչ բոլոր կրոններն են ընդունելի Աստծուն
Շատ մարդիկ կարծում են, որ կրոնները տարբեր ճանապարհներ են, որոնք բոլորն էլ տանում են Աստծու մոտ։ Արդյո՞ք դա ճիշտ է։ Կարդացեք Մատթեոս 7։13, 14-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Ի՞նչ է Աստվածաշունչն ասում այն ճանապարհի մասին, որը տանում է դեպի կյանք։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք ստորև նշված հարցը.
Արդյո՞ք Աստվածաշունչն ասում է, որ Աստծուն ընդունելի շատ կրոններ կան։
5. Կեղծ կրոնները չեն արտացոլում Աստծու սերը
Կրոնները տարբեր կերպերով խայտառակում են Աստծուն, հատկապես պատերազմների մեջ ներքաշվելով։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցերը.
Ի՞նչ դիրքորոշում ունեցան շատ եկեղեցիներ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Ի՞նչ կարծիք ունես նրանց բռնած դիրքորոշման մասին։
Կարդացեք Հովհաննես 13։34, 35 և 17։16 համարները, ապա քննարկեք հետևյալ հարցերը.
Եհովան ի՞նչ է զգում, երբ կրոնները ներքաշվում են պատերազմների մեջ։
Շատ չարագործությունների հետևում կեղծ կրոններն են կանգնած։ Նկատե՞լ ես, թե դրանք ո՛ր հարցերում չեն դրսևորում Աստծու սերը։
Կեղծ կրոնները չեն արտացոլում Աստծու սերը
6. Աստված ուզում է ազատել մարդկանց կեղծ կրոնների ճիրաններից
Կարդացեք Հայտնություն 18։4-ըa և քննարկեք հետևյալ հարցը.
Ի՞նչ ես զգում՝ իմանալով, որ Աստված ուզում է օգնել այն մարդկանց, ովքեր մոլորված են կեղծ կրոնների պատճառով։
7. Շարունակիր սովորել ճշմարիտ Աստծու մասին
Արդյո՞ք կեղծ կրոնների վատ գործերը պետք է ազդեն Աստծու մասին քո ունեցած տեսակետի վրա։ Պատկերացրու մի տղայի, ով մերժում է իր հոր իմաստուն խորհուրդները, հեռանում է տնից և սկսում վատ կյանքով ապրել։ Սակայն հայրը հավանություն չի տալիս որդու արարքներին։ Ինչո՞ւ անարդար կլինի հորը մեղադրել ըմբոստ որդու ապրելակերպի համար։
Արդար կլինի՞, եթե կեղծ կրոնների սխալների համար Եհովային մեղադրենք և դադարենք սովորել նրա մասին։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Կարևոր չէ՝ որ կրոնից ես, մեկ է՝ բոլորս նույն Աստծուն ենք պաշտում»։
Դո՞ւ էլ ես այդպես կարծում։
Թեև շատ կրոնների հետևորդներ պնդում են, թե Աստծուն են պաշտում, ինչո՞ւ նրանց պաշտամունքը ընդունելի չէ Աստծուն։
ԱՄՓՈՓՈՒՄ
Կեղծ կրոնները վարկաբեկում են Աստծուն իրենց ուսմունքներով և սարսափելի արարքներով։ Այդ իսկ պատճառով Աստված ոչնչացնելու է դրանք։
Վերհիշենք
Ինչպե՞ս ես վերաբերվում կեղծ կրոնների ուսմունքներին և նրանց վատ գործերին։
Եհովան ինչպե՞ս է վերաբերվում կեղծ կրոններին։
Ի՞նչ է Աստված անելու այդ կրոններին։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես երկու կերպ, թե ինչպես են կեղծ կրոնները տհաճեցնում Աստծուն։
«Բոլոր կրոնները նույն բա՞նն են։ Բոլո՞րն են առաջնորդում դեպի Աստված» (վեբ հոդված)
Ինչո՞ւ է Եհովան ուզում, որ իրեն պաշտենք ոչ թե մենակ, այլ ուրիշների հետ։
«Անհրաժե՞շտ է կրոնական կազմակերպության անդամ լինել» (վեբ հոդված)
Մի քահանա հիասթափված էր իր կրոնից, բայց դա հետ չպահեց նրան Աստծու մասին ճշմարտությունը սովորելուց։
«Ինչո՞ւ մի քահանա հեռացավ իր եկեղեցուց» («Արթնացե՛ք», 2015, փետրվար)
Դարեր շարունակ կրոնները ստեր են սովորեցրել Աստծու մասին։ Դրանց պատճառով մարդիկ սկսել են մտածել, թե Աստված անտարբեր է իրենց հանդեպ և դաժան է։ Տես, թե Աստվածաշունչն ինչպես է քողազերծում այդ ստերը։
«Ստեր, որ մարդկանց վանում են Աստծուց» («Դիտարան», 2013, նոյեմբերի 1)
a Իմանալու համար, թե «Հայտնություն» գրքում կեղծ կրոնները ինչու են կոչվում «Մեծ Բաբելոն» և ներկայացվում որպես մարմնավաճառ կին, տես «Հավելյալ տեղեկություն 1»։