Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/08 էջ 16–17
  • Ի՞նչ է Աստված ակնկալում ձեզնից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ է Աստված ակնկալում ձեզնից
  • 2008 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչ է նշանակում Աստծուն ամբողջ հոգով սիրել
  • Ճիշտ առաջնահերթություններ դնենք
  • Ինչպես ցույց տանք մեր սերը Աստծո հանդեպ
    2004 Դիտարան
  • Սիրիր Աստծուն, որը քեզ սիրում է
    2006 Դիտարան
  • Ճշմարիտ Աստծու մասին
    2008 Դիտարան
  • «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ»
    Մոտեցիր Եհովային
Ավելին
2008 Արթնացե՛ք
g 7/08 էջ 16–17

Աստվածաշնչի Տեսակետը

Ի՞նչ է Աստված ակնկալում ձեզնից

ԱՆՉԱՓ զբաղված մեր առօրյա կյանքում շատ պարտականություններ ունենք։ Երբեմն մեծ ջանքեր են անհրաժեշտ այդ պարտականությունները կատարելու համար։ Այդուհանդերձ, մենք պետք է հիշենք, որ կյանքը պարգև է Աստծուց (Սաղմոս 36։9)։ Իսկ ի՞նչ է Աստված ակնկալում մեզնից. որքա՞ն եռանդ և ժամանակ պետք է նվիրենք նրան։ Քաջալերական է Աստվածաշնչից իմանալ, որ Եհովան ողջամիտ ակնկալիքներ ունի մեզնից։

Հիսուսը բոլորից լավ գիտեր, թե ինչ է իր Հայրն ակնկալում մարդկանցից (Մատթեոս 11։27)։ Երբ նրան հարցրին, թե որն է ամենամեծ պատվիրանը, նա ասաց. «Սիրի՛ր քո Եհովա Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ ուժով» (Մարկոս 12։30)։ Ի՞նչ է սա նշանակում։ Արդյո՞ք շատ բան է պահանջվում մեզնից։

Ինչ է նշանակում Աստծուն ամբողջ հոգով սիրել

Երբ խորհրդածում ենք այն անսահման բարության մասին, որ Եհովան դրսևորում է մեր նկատմամբ, մեր սերը նրա հանդեպ ավելի է մեծանում։ Իսկ եթե ամբողջ հոգով սիրենք Աստծուն, ապա կմղվենք մեր լավագույնը տալու նրան։ Մենք կունենանք այն նույն զգացումը, որ ուներ Աստվածաշնչի գրողներից մեկը։ Նա գրել է. «Ի՞նչ հատուցանեմ Տիրոջը նորա բոլոր բարութեան համար, որ ինձ արաւ» (Սաղմոս 116։12)։ Ինչպե՞ս կարող է Աստծու հանդեպ սերը օգնել մեզ, որ մեր ժամանակը ճիշտ օգտագործենք։

Աստվածաշունչը չի նշում, թե ամեն շաբաթ որքան ժամանակ պետք է տրամադրենք երկրպագությանը։ Սակայն այն ցույց է տալիս, որ որոշ գործեր մեր կյանքում պետք է առաջնային տեղում լինեն և բացատրում է, թե ինչու է դա կարևոր։ Հիսուսը սովորեցրեց, որ Աստծու մասին գիտելիքներ ձեռք բերելը կարևոր քայլ է «հավիտենական կյանք» ստանալու համար (Հովհաննես 17։3)։ Նա նաև ասաց, որ իր հետևորդները պետք է օգնեն այն անհատներին, ովքեր չեն ճանաչում Աստծուն, ձեռք բերել հավիտենական կյանքի հույսը՝ սովորեցնելով նրանց Աստծու մասին (Մատթեոս 28։19, 20)։ Աստվածաշունչը հորդորում է մեզ կանոնավորաբար հանդիպել հավատակիցների հետ, որպեսզի հոգևորապես ուժ և փոխադարձ քաջալերանք ստանանք (Եբրայեցիներ 10։24, 25)։ Այս ամենի համար ժամանակ է անհրաժեշտ։

Սակայն մի՞թե Աստված ուզում է, որ մենք ծայրահեղությունների մեջ ընկնենք և նրան երկրպագելուց բացի՝ ուրիշ ոչինչ չանենք։ Իհարկե ոչ։ Առօրյա գործերին նույնպես հարկավոր է ուշադրություն դարձնել։ Աստվածաշունչը ընտանիքի գլուխներին հորդորում է հոգալ իրենց ընտանիքի կարիքները։ Այնտեղ կարդում ենք. «Անկասկած, եթե որևէ մեկը հոգ չի տանում իրեններին և հատկապես իր ընտանիքի անդամներին, նա.... անհավատից էլ վատն է» (1 Տիմոթեոս 5։8)։

Եհովան ստեղծել է մարդուն կյանքը վայելելու ունակությամբ։ Ուստի տեղին է, երբ մեր ընտանիքի ու ընկերների հետ ժամանակ ենք անցկացնում, համեղ կերակուրներ և առողջ ընկերակցություն ենք վայելում։ Սողոմոն թագավորը գրել է. «Իմացել եմ, որ նորանցում մի աւելի լաւ բան չ’կայ քան թէ լաւութիւն անելը իր կեանքում։ Ու նաեւ որ ամեն մարդ ուտում խմում է եւ իր բոլոր աշխատանքը վայելում. դա Աստուծոյ պարգեւն է» (Ժողովող 3։12, 13)։

Եհովա Աստված նաև գիտի, որ մենք անկատար ենք։ Նա «յիշում է որ հող ենք մենք» (Սաղմոս 103։14)։ Աստվածաշունչը նշում է, որ հարկավոր է բավականաչափ ժամանակ տրամադրել հանգստին։ Ամբողջ մի օր զբաղված լինելուց հետո Հիսուսն իր աշակերտներին առաջարկեց գնալ «մի մեկուսի վայր, և մի փոքր հանգիստ առնել» (Մարկոս 6։31)։

Ուստի Աստված ուզում է, որ մենք հավասարակշռված կյանքով ապրենք և զբաղվենք տարբեր գործերով։ Սակայն մեր բոլոր գործերը, անկախ այն բանից՝ դրանք ուղղակիորեն առնչվում են մեր երկրպագությանը, թե ոչ, պետք է ցույց տան, որ մենք ամբողջ հոգով ենք սիրում Աստծուն։ Աստվածաշունչը հետևյալ խորհուրդն է տալիս. «Ուտեք թե խմեք և ուրիշ ինչ էլ որ անեք, ամեն բան Աստծու փառքի համար արեք» (1 Կորնթացիներ 10։31)։

Ճիշտ առաջնահերթություններ դնենք

Արդյո՞ք Աստծու երկրպագությունը ձեր կյանքում առաջին տեղում դնելը անիրական է թվում և ձեր ուժերից վեր է։ Ինչ խոսք, որպեսզի Աստծուն տանք այն, ինչ նա ակնկալում է մեզնից, գուցե հարկ լինի փոփոխություններ մտցնել մեր գրաֆիկում, ինչի համար հնարավոր է զոհողություններ պահանջվեն։ Սակայն, անկասկած, մեր սիրառատ Ստեղծիչը անհնար բան չի պահանջում մեզնից։ Իրականում նա մեծապես աջակցում է մեզ, որ մենք կարողանանք կատարել իր կամքը։ Մենք կարող ենք այդպես վարվել, եթե ապավինենք «Աստծու տված ուժին» (1 Պետրոս 4։11)։

Հնարավոր է դժվար լինի փոփոխություններ կատարել ձեր գրաֆիկում հոգևոր գործերին տեղ հատկացնելու համար։ Ուստի կարող եք հաճախ ժամանակ տրամադրել և խոսել Եհովա Աստծու՝ աղոթքներ Լսողի հետ (Սաղմոս 65։2)։ Աղոթքում կարող եք արտահայտել ձեր մտահոգությունները՝ վստահ լինելով, որ «նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5։7)։ Դավիթ թագավորն աղոթեց. «Սովորեցրու ինձ կատարել քո կամքը, որովհետեւ դու ես իմ Աստուածը» (Սաղմոս 143։10)։ Դուք նույնպես կարող եք խնդրել Աստծուն, որ նա օգնի ձեզ անհրաժեշտ փոփոխություններ անելու ձեր կյանքում։

Աստվածաշունչը սիրտ ջերմացնող հրավեր է անում. «Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8)։ Քանի որ անում եք այն, ինչ հաճելի է Աստծուն, օրինակ, ուսումնասիրում եք Աստվածաշունչը, հաճախում եք քրիստոնեական հանդիպումներին, դուք ավելի կմտերմանաք նրա հետ։ Եհովան էլ իր հերթին կզորացնի ձեզ, որ հոգևորապես առաջադիմեք։

Ելենան, որը Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ է ուսումնասիրում և ջանքեր է թափում ճիշտ առաջնահերթություններ դնելու համար, ասում է. «Ինձ համար հեշտ չի եղել ճիշտ առաջնահերթություններ դնել»։ Սակայն նա ավելացնում է. «Երբ սկսեցի հաճախել քրիստոնեական հանդիպումներին, Աստվածաշնչի սկզբունքները կիրառելու զորություն ստացա։ Ուրիշների մշտական աջակցությունը նույնպես օգնեց ինձ»։ Տեսնելով, թե ինչ օգուտներ է բերում Աստծուն ծառայելը՝ Ելենան մղվեց ավելին անելու (Եփեսացիներ 6։10)։ Նա ասում է. «Ես բարելավեցի ամուսնուս հետ իմ փոխհարաբերությունները, նաև փոփոխություններ մտցրի երեխաներիս դաստիարակելու հարցում»։

Եհովայի սուրբ ոգին կարող է զորացնել ձեզ և օգնել, որ վերանայեք կյանքում ունեցած ձեր առաջնահերթությունները և, չնայած այսօրվա կյանքի ճնշումներին, ժամանակ գնեք Աստծուն ծառայելու համար (Եփեսացիներ 3։16; 5։15–17)։ Հիսուսն ասաց. «Ինչ որ մարդկանց համար անհնար է, Աստծու համար հնարավոր է» (Ղուկաս 18։27)։

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

◼ Ինչո՞ւ պետք է Աստծու կամքն անելը ձեր կյանքում առաջին տեղում դնեք (Սաղմոս 116։12; Մարկոս 12։30)։

◼ Ի՞նչ է Աստված ակնկալում ձեզնից (Մատթեոս 28։19, 20; Հովհաննես 17։3; Եբրայեցիներ 10։24, 25)։

◼ Ինչպե՞ս կարող եք Աստծուն հաճեցնելու համար փոփոխություններ մտցնել ձեր առաջնահերթությունների մեջ (Եփեսացիներ 5։15–17; Հակոբոս 4։8)։

[Նկար 16–րդ էջի վրա]

Աստծուն հաճեցնելու համար հարկավոր է հավասարակշռված լինել

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը