Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • այսօր

15 ապրիլի, չորեքշաբթի

Սիրեք իրար (Հովհ. 15։12)։

Եհովայի ծառաները սիրով աջակցում են միմյանց (2 Կորնթ. 8։4)։ Բայց այդպես վարվելու համար երբեմն քաջություն է պահանջվում։ Օրինակ՝ երբ պատերազմ է բռնկվում, տեղի երեցները քայլեր են ձեռնարկում իրենց հավատակիցներին քաջալերելու, նրանց հանդեպ ուշադրություն ցույց տալու, ինչպես նաև նրանց հոգևոր և ֆիզիկական կարիքները հոգալու համար։ Եհովայի գառների հանդեպ սիրուց մղված՝ երեցները նույնիսկ վտանգում են իրենց կյանքը նրանց անհրաժեշտ իրեր հասցնելու համար։ Նման հանգամանքներում կարևոր է միասնական լինել և հետևել տեղի մասնաճյուղի տված ցուցումներին (Եբր. 13։17)։ Երեցները կանոնավորաբար պետք է աչքի անցկացնեն աղետներին պատրաստված լինելու հետ կապված տեղի իշխանությունների տված հրահանգները, ինչպես նաև հետևեն վերահաս աղետի վերաբերյալ մեր կազմակերպության տված առաջնորդությանը (1 Կորնթ. 14։33, 40)։ Եղիր քաջ, բայց նաև զգուշավոր (Առակ. 22։3)։ Գործի դիր առողջ դատողությունդ և անտեղի ռիսկի մի՛ դիմիր։ Ապավինիր Եհովային։ Նա կարող է օգնել քեզ, որ աջակցես հավատակիցներիդ և դա անես անվտանգ կերպով։ w24.07, էջ 4, պրբ. 8; էջ 5, պրբ. 11

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2026

16 ապրիլի, հինգշաբթի

Իմ նեղության մեջ ես Եհովային կանչեցի.... նրա ականջին հասավ օգնության իմ կանչը (Սաղ. 18։6)։

Դավիթ թագավորը ճանաչում էր Եհովային և իր հույսը նրա վրա էր դնում։ Երբ Սավուղ թագավորը և մյուսները հետապնդում էին Դավթին, նա օգնության համար Եհովային դիմեց։ Երբ Աստված պատասխանեց նրա աղոթքին և փրկեց նրան, Դավիթն ասաց. «Կենդանի.... է Եհովան» (Սաղ. 18։46)։ Այս խոսքերն ասելով՝ նա պարզապես նկատի չուներ, որ Աստված գոյություն ունի։ Մի աշխատության մեջ ասվում է, որ Դավիթը այդ խոսքերով իր վստահությունն էր արտահայտում այն բանում, որ Եհովան, «լինելով կենդանի Աստված, շարունակ գործում է հօգուտ իր ժողովրդի»։ Այո՛, Դավիթը իր անձնական փորձից գիտեր, որ Եհովան կենդանի Աստված է։ Այդ բանի գիտակցումը ամրացնում էր նրա վճռականությունը ծառայելու Եհովային և գովաբանելու նրան (Սաղ. 18։28, 29, 49)։ Եթե համոզված լինենք, որ Եհովան կենդանի Աստված է, ավելի մեծ եռանդով կծառայենք նրան։ Մենք ուժ կունենանք դիմանալու փորձություններին և չենք դադարի ջանասեր լինել ծառայության մեջ։ Բացի այդ՝ կավելանա Եհովայի հետ մտերիմ մնալու մեր վճռականությունը։ w24.06, էջ 20-21, պրբ. 3-4

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2026

17 ապրիլի, ուրբաթ

Թույլ մի՛ տվեք՝ որևէ մեկը մոլորեցնի ձեզ (2 Թեսաղ. 2։3)։

Ի՞նչ կարող ենք սովորել թեսաղոնիկեցիներին գրած Պողոսի խոսքերից։ Մենք պետք է խորաթափանցություն դրսևորենք, երբ ցնցող պատմություններ ենք լսում կամ այնպիսի մի բան, ինչը չի համապատասխանում Աստվածաշնչից մեր սովորածին։ Նախկին Սովետական Միությունում մեր թշնամիները մի նամակ էին շրջանառում, որը իբրև թե գլխավոր վարչությունից էր։ Նամակում որոշ եղբայրների հորդոր էր տրվում, որ առանձին, անկախ կազմակերպություն հիմնեն։ Թեև այդ գրությունը Կառավարիչ մարմնի կողմից ուղարկված նամակի տեսք ուներ, բայց հավատարիմ եղբայրները չխաբվեցին։ Նրանք հասկացան, որ նամակի բովանդակությունը չի համապատասխանում այն ամենին, ինչ նրանք սովորել էին։ Այսօր ճշմարտության թշնամիները երբեմն ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով փորձում են շփոթության մեջ գցել և պառակտել մեզ։ Մենք կկարողանանք պաշտպանվել, եթե թույլ չտանք, որ մեր առողջ դատողությունը հեշտությամբ մթագնի, և խորությամբ մտածենք, թե արդյոք մեր լսածն ու կարդացածը ներդաշնակ են մեր սովորած ճշմարտություններին (2 Թեսաղ. 2։2; 1 Հովհ. 4։1)։ w24.07, էջ 12, պրբ. 14-15

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2026
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը