Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 118
  • Ինչպե՞ս դադարեմ երկակի կյանքով ապրել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս դադարեմ երկակի կյանքով ապրել
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է երկակի կյանքը
  • Եթե երկակի կյանքով եմ ապրում, ուրեմն վա՞տ մարդ եմ
  • Ինչպե՞ս դադարեմ երկակի կյանքով ապրել
  • Ինչո՞ւ ասեմ, որ երկակի կյանքով եմ ապրում
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Ի՞նչ անեմ, եթե շրջապատս ինձ չի ընդունում
    Երիտասարդները հարցնում են
  • Ինչո՞ւ արժե ապրել Աստվածաշնչի չափանիշներով
    2008 Արթնացե՛ք
  • Ինչպես առաջնորդություն տալ երեխաներին
    Աջակցություն ընտանիքին
Ավելին
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 118
Երկու դրվագներ, որոնցում հակադրվում է, թե պատանի աղջիկը ինչպես է անցկացնում իր ժամանակը։ 1. Քույրը ժամանակ է անցկացնում իր հասակակիցների հետ, որոնցից ոմանք խմում եմ ու ծխում։ Մի տղա ձեռքը դրել է նրա ուսին։ 2. Նույն քույրը Թագավորության սրահում է՝ պարկեշտ հագուստով ժողովի հետ երգելիս

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս դադարեմ երկակի կյանքով ապրել

Երբեմն Աստծու ծառաներից ոմանք կասկածում են, որ արժե ժամանակ ու ջանք ներդնել աստվածաշնչյան չափանիշներով ապրելու համար (Սաղմոս 73։2, 3)։ Հնարավոր է անգամ, որ նրանք սկսեն ոտնահարել Եհովայի օրենքները, ապա փորձեն խաբել մյուսներին՝ թաքցնելով իրենց վատ վարքը։

Այս հոդվածի նպատակն է օգնել նրանց, ովքեր նման ուղի են բռնել, բայց ուզում են հետ կանգնել դրանից։

Այս հոդվածում՝

  • Ի՞նչ է երկակի կյանքը

  • Եթե երկակի կյանքով եմ ապրում, ուրեմն վա՞տ մարդ եմ

  • Ինչպե՞ս դադարեմ երկակի կյանքով ապրել

  • Ինչ են ասում հասակակիցներդ

Ի՞նչ է երկակի կյանքը

Դու երկակի կյանքով ես ապրում, եթե Եհովային չհնազանդվող հասակակիցներիդ հետ անում ես այնպիսի բաներ, որոնք գիտես՝ սխալ են, իսկ ժողովի հավատարիմ քրիստոնյաների ներկայությամբ ձևացնում ես, թե ուզում ես ծառայել Եհովային։ Կարծես՝ երկու կյանքով ես ապրում ու ամեն անգամ փոխում դիմակդ։

«Երբ երկակի կյանքով ես ապրում, երկու կողմերից էլ մի բան թաքցնում ես, ու ոչ ոք չի ճանաչում քո իրական «ես»-ը։ Փաստացի երկակի կյանքը երկակի դավաճանություն է» (Էրին)։

Գիտեի՞ր արդյոք։ Երկակի կյանքով ապրելը ներառում է նաև այն ամենը, ինչ անում ես մենակ ժամանակ՝ իմանալով, որ դա տհաճ է Եհովային։

«Երբ 14 տարեկան էի, սկսեցի ինտերնետով անվայել նկարներ ու տեսանյութեր նայել։ Ուրիշների հետ ինձ այնպես էի պահում, ասես ատում էի պոռնկագրությունը, բայց սրտիս խորքում գիտեի, որ այդպես չէ» (Նոլան)։

Աստվածաշնչյան սկզբունք. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ էլ մեկին կհարի և մյուսին կարհամարհի» (Մատթեոս 6։24)։

Եթե երկակի կյանքով եմ ապրում, ուրեմն վա՞տ մարդ եմ

Պարտադիր չէ։ Իհարկե, այդպիսի ընթացք բռնած մարդկանցից ոմանք որոշել են, որ չեն ուզում ապրել աստվածաշնչյան սկզբունքներով։ Բայց արդյո՞ք քո դեպքում էլ է այդպես։ Թե՞ քո վարքի հետևում մեկ այլ պատճառ կա, օրինակ՝

  • Նեղվում ես, երբ տարբերվում ես քո հասակակիցներից։

  • Կարծում ես, որ համադասարանցիներիդ հետ ավելի շատ ընդհանուր բաներ ունես, քան ժողովի հավատակիցների։

  • Մտածում ես, որ բավականաչափ ուժ ու կարողություն չունես՝ Աստծու բոլոր պատվիրաններին հետևելու համար։

«Կարծում եմ, որ երկակի կյանքով ապրող որոշ պատանիներ իրենց ավելի լավ են զգում քրիստոնեական արժեքներ չունեցող մարդկանց հետ այն պատճառով, որ շրջապատում ընդունված լինելու կարիք ունեն, ու իրենց մեկ է՝ դա ինչ շրջապատ է» (Դեյվիդ)։

Ինչ խոսք, այս պատճառներից և ոչ մեկը չի արդարացնում երկակի կյանքով ապրելը։ Բայցևայնպես, դրանք օգնում են պարզաբանել, թե ինչու անգամ լավ մարդիկ կարող են այսպիսի ընթացք բռնել։ Եթե դու էլ ես նման իրավիճակում, ի՞նչ կարող ես անել։

Ինչպե՞ս դադարեմ երկակի կյանքով ապրել

  1. 1. Խորհիր, թե ինչ կյանքով ես ապրում հիմա։ Հարցրու ինքդ քեզ. «Իրոք ուզո՞ւմ եմ այսպիսի մարդ լինել։ Եթե այսպես շարունակեմ, ո՞ւր կհասնեմ»։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Խորագետը [տեսնում է] փորձանքը.... իսկ անփորձները առաջ են գնում ու պատժվում» (Առակներ 27։12)։

  2. 2. Ազնիվ եղիր։ Իրավիճակիդ մասին խոսիր քո ծնողների կամ հասուն ընկերոջ հետ, ով հարգում է Եհովայի չափանիշները։ Ամենայն հավանականությամբ, նրանք շատ ուրախ կլինեն, որ օգնության ես դիմել։ Նաև կհպարտանան՝ տեսնելով, որ ուզում ես ճիշտն անել։

    Մի պատանի տղա փորձանքի մեջ է հայտնվել. նա փոսի խորքից ձգվում է, որ բռնի վերևից օգնության հասած մի մարդու ձեռքը

    Եթե ընկել ես երկակի կյանքի խորը փոսի մեջ, օգնության դիմիր

    «Իմ բռնած ուղու մասին ուրիշներին խոստովանելը կյանքումս արած ամենաբարդ բանն էր, բայց հենց պատմեցի ամեն բան, աննկարագրելի թեթևացում ապրեցի» (Նոլան)։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց ով խոստովանում ու թողնում է դրանք, նրա հանդեպ ողորմություն կցուցաբերվի» (Առակներ 28։13)։

  3. 3. Ընդունիր հետևանքները։ Հիշիր, որ եթե ինչ-որ բան ես թաքցրել քո ծնողներից ու ժողովից, ուրեմն քո հանդեպ անվստահություն ես առաջացրել։ Ուստի հնարավոր է՝ ծնողներդ կամ ժողովի երեցները որոշ հարցերում սահմանափակումներ դնեն քեզ վրա։ Պատրաստ եղիր կրելու հետևանքները և վճռիր այսուհետ «ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13։18)։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Խորհուրդ լսիր և խրատ ընդունիր, որպեսզի ապագայում իմաստուն լինես» (Առակներ 19։20)։

  4. 4. Ամրացրու համոզվածությունդ, որ Աստված սիրում է քեզ։ Քանի որ Եհովան սիրում է քեզ, տեղյակ է քո ամեն մի քայլից։ Այդ իսկ պատճառով, եթե երկակի կյանքով ես ապրում, նա գիտի այդ մասին ու շատ է տխրում։ Բայց քանի որ Եհովան «հոգ է տանում» քո մասին, պատրաստ է օգնելու քեզ, որ ուղղես ընթացքդ (1 Պետրոս 5։7)։

    Աստվածաշնչյան սկզբունք. «Եհովայի աչքերը դիտում են ողջ երկիրը, որպեսզի նա իր զորությունը ցույց տա հօգուտ նրանց, ում սիրտը ամբողջությամբ իր հետ է» (2 Տարեգրություն 16։9)։

Ինչ են ասում հասակակիցներդ

Մեյսի

«Դպրոցում ուզում էի նմանվել հասակակիցներիս, բայց հավատակիցներիս հետ մտերմությունն ամրացնելը օգնեց ինձ փոխել վերաբերմունքս։ Ինչքան շատ էի նմանվում նրանց, ովքեր սիրում են Եհովային, այդքան նվազում էր հասակակիցներիս նմանվելու ցանկությունը» (Մեյսի)։

Ալբան

«Երկակի կյանքով ապրելու ցանկություն ունեցե՞լ եմ։ Այո՛։ Մյուս դպրոցականները այնքա՜ն խելացի ու վստահ էին երևում, ու թվում էր՝ այնքա՜ն հավես ժամանակ էին անցկացնում։ Բայց ավելի ուշ նրանցից շատերը սկսեցին թմրանյութեր օգտագործել ու չարաշահել ալկոհոլը։ Այդ ժամանակ այն երեխաները, որոնք աչքիս խելացի էին թվում, սկսեցին այնքա՜ն հիմար երևալ» (Ալբան)։

Ավելի շատ տեղեկությունների համար ընթերցիր Իլիի և Լիսայի կենսագրությունները, ովքեր պատանի տարիքում երկակի կյանքով են ապրել, բայց հետագայում վերադարձել են Եհովայի մոտ։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը