Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 117
  • Սոցիալական ցանցերն ինչպե՞ս են ազդում ինձ վրա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սոցիալական ցանցերն ինչպե՞ս են ազդում ինձ վրա
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս են սոցիալական ցանցերն ազդում ժամանակիս վրա
  • Ինչպե՞ս են սոցիալական ցանցերն ազդում քնիս վրա
  • Ինչպե՞ս են սոցիալական ցանցերն ազդում զգացմունքներիս վրա
  • Երեխաներն ու սոցիալական ցանցերը (մաս 1): Արդյո՞ք երեխաս պետք է օգտվի սոցիալական ցանցերից
    Աջակցություն ընտանիքին
  • Ի՞նչ անեմ, եթե ծնողներս թույլ չեն տալիս օգտվել սոցիալական ցանցերից
    Երիտասարդները հարցնում են
  • Գլոբալ խնդիր. սոցհարթակների ազդեցությունը դեռահասների վրա
    Այլ նյութեր
  • Երեխաներն ու սոցիալական ցանցերը (մաս 2): Երեխայիդ սովորեցրու՝ ինչպես անվտանգ օգտվել սոցիալական ցանցերից
    Աջակցություն ընտանիքին
Ավելին
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 117
Պատանի աղջիկը նայում է իր հեռախոսի մեջ։ Նա շրջապատված է տարբեր էմոջիներով

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Սոցիալական ցանցերն ինչպե՞ս են ազդում ինձ վրա

Ծնողներդ քեզ թույլ տալի՞ս են օգտվել սոցիալական ցանցերից։ Եթե այո, ապա այս հոդվածը կօգնի քեզ կյանքի երեք կարևոր ոլորտներում։

Այս հոդվածում՝

  • Ինչպե՞ս են սոցիալական ցանցերն ազդում ժամանակիս վրա

  • Ինչպե՞ս են սոցիալական ցանցերն ազդում քնիս վրա

  • Ինչպե՞ս են սոցիալական ցանցերն ազդում զգացմունքներիս վրա

  • Ինչ են ասում հասակակիցներդ

Ինչպե՞ս են սոցիալական ցանցերն ազդում ժամանակիս վրա

Սոցիալական ցանցերը նման են անսանձ ձիու. եթե դու չկառավարես, դրանք կկառավարեն քեզ։

«Իբր մի քանի րոպեով մտնում եմ իմ էջ, մեկ էլ հանկարծ նկատում եմ, որ մի քանի ժամ անցավ։ Սոցցանցերը կարող են կախվածություն առաջացնել և խլել ամբողջ ժամանակդ» (Ջոանա)։

Գիտեի՞ր արդյոք։ Սոցիալական ցանցերը կախվածություն են առաջացնում, որովհետև հենց դրա համար են ստեղծված։ Վեբ դիզայներները գիտեն, որ գովազդատուները ավելի շատ կվճարեն, եթե կայքը հայտնի լինի, և օգտատերերը շատ ժամանակ անցկացնեն այնտեղ։

Հարցրու ինքդ քեզ. «Հաճա՞խ եմ կորցնում ժամանակի զգացումը, երբ աչքի եմ անցկացնում հրապարակումները։ Կարո՞ղ եմ այդ ժամանակը ավելի կարևոր բաների վրա ծախսել»։

Ի՞նչ կարող ես անել։ Սոցիալական ցանցերից օգտվելու համար ժամանակ սահմանիր և մի՛ անցիր այդ սահմանը։

Պատանի տղայի կյանքից հակադրվում է երկու դրվագ։ Կեսօր է։ 1. Նա պառկած է անկողնում ու, ականջակալներ հագած, խորասուզված է հեռախոսի մեջ։ 2. Նա դրսում ուրախությամբ ընկերների հետ բասկետբոլ է խաղում

Սոցցանցերից օգտվելու համար ժամանակ սահմանիր

«Հեռախոսիս վրա ժամանակաչափ դրեցի, որը սահմանված ժամանակը անցնելուց հետո արգելափակում է որոշ հավելվածներ։ Մի որոշ ժամանակ ինձ վերահսկելուց հետո սովորեցի հավասարակշռված կերպով օգտվել սոցցանցերից և ամբողջ օրս չվատնել դրանց վրա» (Թինա)։

Աստվածաշնչյան սկզբունք. «Ձեզ համար գնեք հարմար ժամանակը» (Եփեսացիներ 5։16)։

Ինչպե՞ս են սոցիալական ցանցերն ազդում քնիս վրա

Փորձագետների մեծ մասն ասում է, որ պատանիները պետք է օրական առնվազն ութ ժամ քնեն, բայց շատերն ավելի քիչ են քնում։ Պատճառներից մեկը սոցիալական ցանցերն են։

«Մինչև քնելս ստուգում եմ հեռախոսիս ծանուցումները, բայց արդյունքում ժամեր եմ վատնում՝ նայելով ուրիշների տեղադրած նկարները։ Փորձում եմ վերջ տալ այս վատ սովորությանը» (Մարիա)։

Գիտեի՞ր արդյոք։ Անբավարար հանգիստը կարող է հանգեցնել տագնապի զգացողության և դեպրեսիայի։ Հոգեբանության պրոֆեսոր Ջեն Թուինջին նշում է, որ քնի պակասը տրամադրության անկման հիմնական պատճառներից մեկն է։ Նա ավելացնում է, որ քնի շարունակական պակասը կարող է լուրջ հոգեկան խնդիրների պատճառ դառնալ։a

Հարցրու ինքդ քեզ. «Որքա՞ն եմ քնում ամեն գիշեր։ Արդյոք թափառո՞ւմ եմ սոցցանցերում, երբ իրականում պետք է հանգստանամ և պատրաստվեմ քնելուն»։

Ի՞նչ կարող ես անել։ Գիշերը էլեկտրոնային սարքերդ ննջասենյակում մի՛ պահիր։ Եթե հնարավոր է, քնելուց առաջ երկու ժամ էկրանին մի՛ նայիր։ Իսկ եթե առավոտյան արթնանալու համար զարթուցիչի կարիք ունես, փորձիր օգտվել այնպիսի զարթուցիչից, որը հեռախոսի կամ պլանշետի մեջ չէ։

Պատանի աղջկա կյանքից հակադրվում է երկու դրվագ։ Առավոտ է։ 1. Նա նստած է անկողնու վրա և չի կարողանում վեր կենալ։ 2. Նա նստած է անկողնու վրա և ուրախությամբ ձգում է իր ձեռքերը

Քնելուց առաջ մի՛ օգտագործիր սոցցանցերը

«Երբեմն մինչև ուշ գիշեր հեռախոսիս մեջ եմ անցկացնում, բայց պայքարում եմ այս խնդրի դեմ։ Հասկանում եմ, որ պետք է հասունանամ և ավելի պատասխանատու դառնամ։ Դրա համար պետք է շուտ քնեմ, որ հաջորդ օրը 100 տոկոսով աշխատունակ լինեմ» (Ջերեմի)։

Աստվածաշնչյան սկզբունք. «Հավաստիա[ցեք], թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10)։

Ինչպե՞ս են սոցիալական ցանցերն ազդում զգացմունքներիս վրա

Մի հարցման ժամանակ ավագ դպրոցում սովորող աղջիկների գրեթե կեսն ասել է, որ «տևական տխրության և հուսահատության զգացում ունի»։ Դրա պատճառը մասնավորապես սոցիալական ցանցերն են։ Դոկտոր Լեոնարդ Սաքսը նշում է. «Ինչքան շատ ժամանակ անցկացնես սոցիալական ցանցերում՝ համեմատելով քեզ ուրիշների հետ, այդքան ավելի մեծ է հավանականությունը, որ դեպրեսիայի մեջ կընկնես»։b

«Պատանիները հաճախ են իրենց համեմատում ուրիշների հետ, սակայն սոցցանցերն ավելի են խորացնում այդ հակումը։ Կարող ես ժամերով նայել այլ մարդկանց նկարները և քո կյանքը համեմատել նրանց կյանքի հետ։ Կամ էլ կարող ես տեսնել, թե ինչպես են ընկերներդ զվարճանում, և այնպիսի զգացում ունենաս, թե զրկված ես ինչ-որ բանից» (Ֆիբի)։

Գիտեի՞ր արդյոք։ Թեև սոցիալական ցանցերը կարող են օգնել, որ ընկերներիդ հետ կապի մեջ լինես, սակայն դրանք չեն կարող փոխարինել կենդանի շփմանը։ Դոկտոր Նիկոլաս Կարդերասն ասում է. «Էլեկտրոնային սարքերի միջոցով կապը չի կարող բավարարել մարդկանց հետ իրական շփում ունենալու՝ մեր մեջ արմատացած կարիքը։ Այն չի կարող այնքան բավականություն պատճառել, որքան ուրիշների հետ երես առ երես շփվելը»։c

Հարցրու ինքդ քեզ. «Մենակության զգացում ունենո՞ւմ եմ, երբ նայում եմ, թե ընկերներս ինչով են զբաղված։ Այնպիսի զգացում ունե՞մ, թե իմ կյանքն անհետաքրքիր է՝ համեմատած այն գրավիչ կյանքին, որ սոցցանցերում ներկայացնում են ընկերներս։ Նեղվո՞ւմ եմ, երբ իմ հրապարակումները քիչ լայքեր են հավաքում կամ ընդհանրապես չեն հավաքում»։

Ինչ կարող ես անել։ Փորձիր մի քանի օր, շաբաթ կամ նույնիսկ ամիս ընդմիջում վերցնել սոցիալական ցանցերից։ Ավելի շատ ժամանակ տրամադրիր ընկերներիդ հետ առերես կամ հեռախոսազանգով շփմանը։ Ամենայն հավանականությամբ այդ ընթացքում սթրեսդ կքչանա և ավելի ուրախ կդառնաս։

Պատանի աղջկա կյանքից հակադրվում է երկու դրվագ։ 1. Նա հեռախոսի մեջ տխուր դիտում է ուրիշների նկարները։ 2. Նա ուրախությամբ շփվում է իր ընկերուհիների հետ։ Նրանք դրսում պաղպաղակ են ուտում

Կարո՞ղ ես ավելի շատ ժամանակ տրամադրել ընկերներիդ հետ երես առ երես շփմանը

«Երբ օգտվում էի սոցցանցերից, չափից շատ էի մտածում այն մասին, թե ուրիշներն ինչով են զբաղված։ Իսկ երբ ջնջեցի իմ էջերը, այնպիսի զգացում ունեցա, ասես ուսերիցս մի ծանր բեռ ընկավ։ Հանկարծ ժամանակ ազատվեց ավելի կարևոր բաների համար» (Բրիանա)։

Աստվածաշնչյան սկզբունք. «Ամեն մեկը թող իր գործը կշռի, և այդ ժամանակ ուրախանալու պատճառ կունենա իր անձի համար՝ առանց իրեն ուրիշի հետ համեմատելու» (Գաղատացիներ 6։4)։

a «iGen» գրքից։

b «Why Gender Matters» գրքից։

c «Glow Kids» գրքից։

Ինչ են ասում հասակակիցներդ

Ֆիբի

«Սոցցանցերը ինձնից շատ ժամանակ էին գողանում։ Դրանցից օգտվելը ինձ չէր երջանկացնում։ Որոշեցի այլևս չօգտագործել սոցցանցերը ու մի որոշ ժամանակ անց հասկացա, որ բացարձակ չեմ կարոտում դրանք։ Հիմա ավելի կենսուրախ եմ, ավելի կենտրոնացած ու ստեղծարար» (Ֆիբի)։

Ջեյքբ

«Ժամանակ առ ժամանակ ընդմիջում եմ վերցնում սոցցանցից՝ ժամանակավորապես ջնջելով հավելվածը։ Դա օգնում է հավասարակշռել առաջնահերթություններս և ժամանակս դրանց տրամադրել։ Շատ ավելի կարևոր գործեր կան, քան սոցցանցերում աննպատակ թափառելն ու ժամանակ սպանելը» (Ջեյքբ)։

Սիենա

«Հնարավոր է՝ հետագայում սոցցանցում վերականգնեմ էջս։ Բայց այժմ որոշել եմ հրաժարվել դրանից։ Ուզում եմ համոզվել, որ ապրում եմ իմ կյանքով, ոչ թե տարված եմ ուրիշների կյանքով։ Սոցցանցերը կարող են քեզ հեշտությամբ մոռացնել տալ նպատակներդ և նույնիսկ իրական ընկերներիդ» (Սիենա)։

Վերհիշենք։ Սոցիալական ցանցերն ինչպե՞ս են ազդում ինձ վրա

  • Ազդո՞ւմ են ժամանակիդ վրա։ Սոցցանցերի օգտագործման համար ժամանակ սահմանիր և մի՛ հատիր այդ սահմանը։

  • Ազդո՞ւմ են քնիդ վրա։ Քնելուց առաջ երկու ժամ խուսափիր էկրաններից։

  • Ազդո՞ւմ են զգացմունքներիդ վրա։ Ընդմիջում վերցրու սոցցանցերից և ավելի շատ ժամանակ տրամադրիր ընկերներիդ հետ կենդանի շփմանը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը