Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w26 փետրվար էջ 30–էջ 31 պարբ. 7
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Ընթերցողների հարցերը
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ի՞նչ է սպասում կրոնին։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    Այլ նյութեր
  • «Վերջին օրերի» ավարտին զբաղված մնա Տիրոջ գործով
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչ է տեղի ունենալու վերջից անմիջապես առաջ
    2012 Դիտարան
2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w26 փետրվար էջ 30–էջ 31 պարբ. 7
Աշխարհի առաջնորդները կանգնած են ՄԱԿ-ի գլխավոր վարչության շենքի մոտ և ոգևորված ամբոխի առաջ հայտարարում են, որ «խաղաղություն է և անվտանգություն։

Ընթերցողների հարցերը

Ե՞րբ են ազգերը հայտարարելու, որ «խաղաղություն է և անվտանգություն»

Ինչպես նշվում էր վերջերս հրատարակված «Դիտարանի» «Ընթերցողների հարցեր»-ում,a Եհովան մոտ ապագայում «տասը եղջյուրների» (բոլոր քաղաքական ուժերի) սրտում կդնի «իր մտադրությունը», այն է՝ իրենց զորությունն ու իշխանությունը տալ «ալ կարմիր գազանին»՝ Միավորված ազգերի կազմակերպությանը։ Այդ գազանը կոչվում է նաև «գազանի պատկեր» (Հայտն. 13։14, 15; 17։3, 16, 17)։ Այնուհետև «տասը եղջյուրը» և զորություն ստացած գազանը ամբողջ աշխարհից կվերացնեն կեղծ կրոնը։ Իսկ ազգերը ե՞րբ կհայտարարեն, որ «խաղաղություն է և անվտանգություն»՝b նախքա՞ն կեղծ կրոնի կործանումը, թե՞ դրանից հետո (1 Թեսաղ. 5։3)։

Պարզ ասած՝ մենք հաստատ չգիտենք, թե երբ է հայտարարվելու, որ «խաղաղություն է և անվտանգություն»։ Եթե իմանայինք բոլոր մանրամասները, կարիք չէր լինի արթուն և զգոն մնալու։ Իսկ մենք գիտենք, որ Հիսուսը իր հետևորդներին բազմիցս հետևյալ խորհուրդն է տվել. «Զգո՛ն եղեք» (Մատթ. 24։42; 25։13; 26։41)։ Այժմ եկեք ավելի խորությամբ ուսումնասիրենք Պողոս առաքյալի՝ թեսաղոնիկեցիներին գրած մարգարեական խոսքերը։

Պողոսը գրեց. «Երբ ասեն՝ «Խաղաղություն է և անվտանգություն», այդ ժամանակ կործանումը հանկարծակի վրա կհասնի նրանց» (1 Թեսաղ. 5։2, 3)։ Մեր հրատարակություններում այս համարը հաճախ այսպես էր մեկնաբանվում. ««Խաղաղություն է և անվտանգություն» հայտարարությունը կարվի մեծ նեղությունից անմիջապես առաջ, որը սկսվելու է Մեծ Բաբելոնի՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության կործանումով»։ Ապագայում սպասվող այս հայտարարությունը ներկայացվում էր որպես վերջին ազդանշան այն բանի, որ մեծ նեղությունը ուր որ է սկսվելու է։

Սակայն մանրամասն ուսումնասիրություններից հետո պարզ դարձավ, որ կա ևս մեկ հավանական բացատրություն, որը չենք կարող բացառել։ Հնարավոր է՝ «խաղաղություն է և անվտանգություն» հայտարարությունը արվի կեղծ կրոնի կործանումից հետո։ Ինչո՞ւ է սա նույնպես հավանական տարբերակ։ Քննենք հետևյալ հարցերը։

Ի՞նչ դեր է կեղծ կրոնը ունեցել պատերազմներում։ Աստվածաշնչում ասվում է. «Նա [«մեծ մարմնավաճառը»՝ Մեծ Բաբելոնը] մեղավոր է ճանաչվել.... երկրի վրա սպանված բոլոր մարդկանց արյունը թափելու համար» (Հայտն. 17։1, 5; 18։24)։ Ողջ պատմության ընթացքում մեծ մարմնավաճառը սատարել է պատերազմներին և հաճախ ահաբեկչական գործողությունների պատճառ է դարձել։ Այսպիսով՝ նա պատերազմներ և ագրեսիա է հրահրել, ոչ թե նպաստել է խաղաղությանն ու անվտանգությանը։ Ուստի հարց է ծագում. «Գուցե ազգերը Մեծ Բաբելոնը վերացնելուց հետո՞ են միայն հայտարարելու, որ «խաղաղություն է և անվտանգություն»»։ Հնարավոր է։ Սակայն չենք կարող հաստատ ասել դա։

Ի՞նչ է հաջորդելու «խաղաղություն է և անվտանգություն» հայտարարությանը։ Պողոսն ասում է. «Այդ ժամանակ կործանումը հանկարծակի վրա կհասնի նրանց» (1 Թեսաղ. 5։3)։ Այս համարի հետ կապված լրացուցիչ տեղեկության մեջ ասվում է. «Պողոսը այստեղ նկատի ունի, որ «խաղաղություն է և անվտանգություն» հայտարարությունից շատ քիչ ժամանակ անց կամ անմիջապես հետո այդ հայտարարությունը անողները կկործանվեն։ Դա լինելու է հանկարծակի, և նրանք չեն կարողանա խուսափել դրանից»։ Բայց ազգերի կործանումը հանկարծակի վրա կհասնի միայն այն դեպքում, եթե աշխարհի քաղաքական ուժերը անեն այդ հայտարարությունը կեղծ կրոնի կործանումից հետո։

Եհովայի ժողովուրդը ինչպե՞ս է արձագանքելու մարգարեացված այս իրադարձություններին։ Պողոսն ասում է. «Դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ այդ օրը հանկարծակիի բերի ձեզ, ինչպես լուսաբացը՝ գողին» (1 Թեսաղ. 5։4)։ Մտածենք. եթե «խաղաղություն է և անվտանգություն» հայտարարությունը արվի կեղծ կրոնի կործանումից հետո, Եհովայի ժողովուրդը կհասկանա, որ ազգերը ուր որ է կկործանվեն։ Սակայն ազգերի համար այդ կործանումը կգա գողի նման՝ հանկարծակի և առանց նախազգուշացման։

Մեզ համար մի բան հստակ է։ Մոտ ապագայում «տասը եղջյուրները» և մեծ իշխանություն ստացած գազանը կկործանեն կեղծ կրոնը։ Դրանով կսկսվի մեծ նեղությունը։ Մենք գիտենք նաև, որ ինչ-որ պահի ազգերը կհայտարարեն, որ «խաղաղություն է և անվտանգություն»։ Դա ե՞րբ է տեղի ունենալու։ Քննեցինք երկու հնարավոր տարբերակ։ Առաջին՝ այդ հայտարարությունը կարվի նախքան կեղծ կրոնի կործանումը։ Երկրորդ՝ այդ հայտարարությունը կարվի այն բանից հետո, երբ քաղաքական տարրերը հիմնահատակ կործանեն կեղծ կրոնը։ Սպասենք և տեսնենք, թե դեպքերն ինչպես են զարգանում։ Աստվածաշնչյան մարգարեությունները հաճախ լիովին հասկանալի են դառնում կատարվելու ընթացքում կամ դրանից հետո (համեմատիր Հովհաննես 12։16)։

Միևնույն ժամանակ ամենակարևորը ոչ թե այն է, թե երբ է հայտարարվելու, որ «խաղաղություն է և անվտանգություն», այլ այն, որ հավատարիմ մնանք Աստծուն։ Մենք պետք է «արթուն լինենք ու պահպանենք մեր սթափ դատողությունը», որպեսզի պատրաստված լինենք՝ անկախ նրանից, թե դեպքերը ինչ ընթացք կստանան (1 Թեսաղ. 5։6)։

a Տես «Դիտարանի» 2025 թ. նոյեմբերի «Ընթերցողների հարցերը»։

b Պողոս առաքյալի օգտագործած ձևակերպումը թույլ է տալիս եզրակացնել, որ խոսքը կարող է լինել ոչ թե մեկ հայտարարության մասին, այլ հայտարարությունների շարքի։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը