ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Եհովան պաշտպանում է իր ժողովրդին
Առաջին Պասեքը հիշարժան իրադարձություն էր։ Այդ գիշեր, երբ փարավոնն իմացավ, որ իր առաջնեկը մահացել է, Մովսեսին ասաց. «Վե՛ր կացեք, դո՛ւրս եկեք իմ ժողովրդի միջից դուք և Իսրայելի մյուս որդիները ու գնացե՛ք, ծառայե՛ք Եհովային, ինչպես որ ասում էիք» (Ելք 12։31)։ Եհովան ցույց տվեց, որ պաշտպանում է իր ժողովրդին։
Երբ անդրադառնում ենք Եհովայի ժողովրդի ժամանակակից պատմությանը, հստակ տեսնում ենք, որ նա շարունակում է առաջնորդել ու պաշտպանել իր ծառաներին։ Սրա վառ ապացույցն է գլխավոր վարչության թանգարանի՝ «Ժողովուրդ Եհովայի անվան համար» ցուցահանդեսը։
ԴԻՏԻՐ «ՇՐՋԱՅՑ ՈՒՈՐՎԻՔԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ։ «ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՀՈՎԱՅԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱՐ»» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Մարդկանց մեջ Աստծու Խոսքի հանդեպ հավատ զարգացնելու համար Աստվածաշունչ ուսումնասիրողները 1914 թ.-ից ի վեր ի՞նչ նորարարական մեթոդ կիրառեցին, և այն որքանո՞վ հաջողեց։
1916 և 1918 թթ.-ին հավատի ի՞նչ փորձություններ ծագեցին, և ի՞նչը փաստեց, որ Եհովան է առաջնորդում կազմակերպությունը։
Եհովայի ժողովուրդը ինչպե՞ս է հավատարիմ մնացել՝ չնայած նրանց դեմ ուղղված հակառակությանը։
1935-ին ուսմունքային ի՞նչ հստակեցում եղավ, և դրա շնորհիվ Աստծու ժողովուրդը ի՞նչ հասկացավ։
Եթե եղել եք գլխավոր վարչության այս ցուցասրահում կամ տեղի մասնաճյուղի թանգարանում, ի՞նչն է ամրացրել ձեր վստահությունը, որ Եհովան է առաջնորդում և պաշտպանում իր ժողովրդին։