ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԼՔ 12
Ի՞նչ նշանակություն ունի Պասեքը քրիստոնյաների համար
Տասներորդ պատուհասից պաշտպանվելու համար իսրայելացիները պետք է հնազանդվեին Եհովայի ցուցումներին (Ելք 12։28)։ Նիսանի 14-ի գիշերը ընտանիքները պետք է հավաքվեին իրենց տներում։ Նրանք պետք է մեկ տարեկան անարատ արու գառ կամ ուլ մորթեին։ Դրա արյունը պետք է քսեին դռների կողափայտերին ու շեմքի վերին հատվածին, ինչից հետո պետք է ամբողջովին խորովեին կենդանուն և շտապելով ուտեին այն։ Մինչև առավոտ նրանցից «ոչ ոք իր տան շեմքից չպետք է դուրս գար» (Ելք 12։9–11, 22)։
Հնազանդությունն ինչպե՞ս է մեզ պաշտպանում այսօր